Skip to content

Հորինված բառեր

February 18, 2012

Կա հորինված բառերի մի շարք, որ բացասական ազդեցություն ունի հասարակության վրա… ձեզ եմ ներկայացնում բառերի իմ ցանկը ու իմ մեկնաբանությունները: Գնացինք…

Ազատություն:

Օրինակ ի՞նչ ա նշանակում ազատություն: Ոչ մի բան: Շատ ես մարդկանց լսում, որ ասում են. «Ես ազատ մարդ եմ, վարվում եմ ինչպես ուզում եմ:» Ազատությունը հորինված բառ ա, որովհետև ազատվել ինչ-որ մի բանից հնարավոր ա, բայց ազատ լինել ընդհանրապես՝ ոչ: Իսկ ինչի՞ց են ազատ լինում ընդհանրապես, տնի՞ց, մտածմունքների՞ց, կախվածությունների՞ց, իրենց իսկ մարմնից ու ուղեղի՞ց… չկա տենց բան: Ազատ լինելու գաղափարն օգտագործելով, մարդիկ իրար տանջում են, պետությունները պատերազմում, ու վերջում ո՞վ ա տուժու՞մ. առանց այն էլ արդեն մահկանացու լինելուն կնքված էս մարդ արարածը (տույժն էլ ինչ ա, լավագույն դեպքում վաղամահ լինելը…)

Բարոյականություն:

Չկա սենց բան: Ինչու՞, որովհետև հազար մարդու հետ սոց հարցում կատարեք հազար տարբեր երկրներից, թե ինչ ա նշանակում բարոյականություն, իրար նման պատասխան չեք գտնի: Հորինված բառ ա, որ մարդկանց բարոյական լինելու կամ չլինելու պատրվակով դատեն, որ մեկը մյուսից իրեն բարձր համարի՝ մտածելով, թե ինքը ավելի բարոյական ա, որ բարոյական թվալու (ու ոչ թե լինելու) համար պատրաստ են խաբել ու չարախոսել… Ո՞վ ա տուժում վերջու՞մ. առանց այն էլ մեղսավոր մի արարած (տույժն էլ ինչ ա, իրան անմեղ համարելու դեպքում ամբողջ կյանքում ուրիշների կողմից մեղավոր համարվելը…)

Գեղեցկություն:

Հորինված բառ ա գեղեցկությունը, որովհետև գեղեցկությունը նայողի աչքերի մեջ ա: Իսկ արտաքին գեղեցկության մասին մտածողները ինչքան մեղք են գործում՝ ընտրելով «գեղեցիկին», վարկաբեկելով տգեղին, սպանելով իրենց ժամանակը, որպեսզի գնահատվեն: Ո՞վ ա տուժում գեղեցկության մտքի՞ց. առանց այն էլ մի  քանի խղճուկ տարի կյանք ունեցող մահկանացուն (տույժն էլ ինչ ա՝ էդ իրա տարիներից տենց էլ ոչ մի բան չի սովորում….)

Դժվարություն:

Չկա տենց բան: Ամեն ինչ կամ հաղթահարելի ա կամ անհասանելի: Ու եթե ինչ-որ բան ինչ-որ մեկի մոտ չի ստացվում, ապա դա նրան (հնարավոր է միայն) այդ պահին անհասանելի էր: Էս բառը հորինվել ա, որպեսզի մարդիկ հոգեպես տանջվեն տհաճ իրավիճակներում հայտնվելու ժամանակ: Ո՞վ ա տուժու՞մ. առանց այն էլ իր բարդ կառուցվածքի ձեռքը մոլորած մահկանացուն (տույժն էլ՝ նյարդերն են կամաց կամաց մեռնում մշտապես…)

Երջանկություն:

Թվում ա, թե բոլորը էս մի բանն են փնտրում, բայց այդպես էլ իրան ամբողջովին չեն կարողանում գտնել: Չկա տենց բան: Հորինված ա էս բառը, որովհետև ամբողջ կյանքում երջանիկ չեն լինում, որովհետև տարբեր փոքր-մոքր բաներ են, որ մեզ ուրախացնում են, մենք էլ մտածում ենք, թե ըհը գտանք երջանկությունը, որովհետև պուճուր ու հազվադեպ պահեր են, որ ասում ենք, վայ էս պահը բռնեմ, չգնա, որ միշտ երջանիկ լինեմ: Չէ, կյանքը ռեալ ա սիրում ամեն ինչ, ու ինչքան էլ հաճելի ա ուրախ պահեր ապրել, բայց երջանկություն գոյություն չունի: Ո՞վ ա տուժու՞մ, առանց այն էլ պեսիմիստությանը դատապարտված մահկանացուն (տույժն էլ՝ փոքր ուրախություններն անտեսելով՝ չեղած մեծն այդպես էլ չգտնելը…)

Զավեշտալի:

Էս բառի իմաստը տենց էլ չեմ հասկանում, ու չգիտեմ ինչի ա մեր բառարանում: Ճիշտ ա տույժ- մույժ չկա էս դեպքում միգուցե, բայց դե արի ու ասա ինչն ա զավեշտալի… Զավեշտալի բառ ա էս զավեշտալի բառը… :Դ

Ժամանակակից:

Ի՞նչն ա ժամանակակից, ի՞նչը ոչ: Հորինված բառ, որ մարդկանց ապրելակերպը բնորոշեն: Ժամանակակից տեխնոլոգիաներ, որ մարդիկ օգտագործեն, ժամանակակից հագուստ (հլը մի բան էլ զեղչերով), որ մարդիկ գնեն, ժամանակակից մտածելակերպ, որ մարդիկ էդպես մտածեն: Ո՞վ ա տուժու՞մ. առանց այն էլ էդ մեծ ուղեղի մեկ տասերորդն մասն օգտագործող մահկանացուն (տույժն էլ ինչ ա, որ երբեք չի էլ հասկանա…)

Կրոն:

Ամենահորինված բանը: Միանգամից ասեմ, կրոնն ու հավատքը եկեք իրարից տարբերենք: Կրոնի անունից կսպանեմ անհավատին, կրոնի անունից կգնամ պատերազմելու, կրոնի անունից կկառուցեմ նոր և նոր փողամուղս կառույցներ: Պատկանի’ր կրոնի, հետ մի’ մնա ժամանակներից: Լավ էլի… Մեջդ հավատա ու աղոթի, արի հավատքը բիզնեսի չվերածենք ու չարությամբ չլցնենք, սիրենք հավատացող «եղբայրներին» ու «քույրերին», բայց հավատքի հորինված կառույց պետք չի մեզ: Ո՞վ ա տուժու՞մ. հավատացող կամ չհավատացող մահկանացուն (տույժն էլ՝ էլ չերկարացնեմ…) Կարդացեք նաև՝ ԿՐՈՆ

Հարատևություն:

Չկա տենց բան: Հորինված ա էս բառը, որովհետև մարդիկ ուզում են հարատև բան գտնել, բայց մեկը երկար մեկը կարճ տևողությամբ, ամեն ինչ իրա վերջն ունի: Ո՞վ ա էս բառից տուժու՞մ. իրենց փսլնքոտ տարիները անկապ բառի իմաստ փորձել փնտրող մահկանացուն (տույժն էլ, որ այդպես էլ չի գտնում ոչ մի բան)

Ճշմարտություն:

Տես՝ Սուտ է Ճշմարտությունը փոստս:

Պատիվ:

Հորինված բառ ա պատիվը: Բարոյականության եղբայրն ա՝ կոպիտ ասած: Թե ո՞վ ա ինձ պատվով բնորոշում, թե ինչի՞ պատվի համար պետք ա էսպես կամ էնպես վարվեմ, ուտեմ թե չուտեմ, բարևեմ թե չբարևեմ, ապրեմ թե չապրեմ… տարեք ինձնից հեռու էդ պատիվը, հորինված բաներից արդեն հոգնել եմ: Կեվեդոյի Երազները կարդացեք, շատ բան կարելի ա էնտեղից սովորել պատվի անիմաստության վերաբերյալ: Ո՞վ ա տուժու՞մ. առանց էն էլ հասարակության կողմից «պատվազուրկ» կամ «պատվարժան» անվանարկված մահկանացուն (տույժն էլ, որ չի հասկանում, որ կյանքի վերջում ամեն ինչից զրկվում ա, բայց ինքը անմոռաց իրան կյանքի ընթացքումա ամեն ինչից զրկում, որ «պատվով» մնա)

Փառք:

Պատվի եղբայր՝ Հորինվածյան: Թե էս մի հորինված բանի համար ինչքան մարդիկ են իրար սպանել, խեղդել, տանջել ու խաբել: Ու ո՞վ ա փառավոր հիմա, էն որ սպանե՞ց, թե էն որ մեռավ: Դե էլ չշարունակեմ, արդեն հասկացաք, թե ինչ վատ, հիմար ու հորինված բառ ա սա, ու տուժողների տույժը ինչ անիմաստության պատճառով ա իրանց բաժին հասնում:

Օրենք:

Հորինված բառ ա, որովհետև նույնիսկ հորինողներին գիտենք: Վայ նրանց, ովքեր որ էդ հորինվածքին չենթարկվեցին: Իրենց սպասվում է «ազատազրկում»՝ մի ուրիշ հորինված միտք, որից բոլորն էլ շատ են վախենում: Դե օրենքից բոլորս ենք տուժում,  տույժն էլ ա հորինված, բայց դե ինչ արած…

Աշխատեցի այբբենական կարգով ներկայացնել իմ կարծիքը: Թե համամիտ չեք, ոչինչ, թե համամիտ եք, լավ:

Վերջում շնորհակալություն հայտնեմ «հորինված» բառը հորինողին, որ էս փոստի միտքն առաջացրեց մոտս:

From → Ուրիշ

11 Comments
  1. Տաթ ջան ուրախ եմ, որ նորից գրեցիր բլոգումդ: Ինչպես միշտ սուր և շատ հետաքրքիր գրառում էր քո կողմից: Չեմ ասի որ բոլոր կետերիդ հետ անխտիր համաձայն եմ, բայց շատ կետեր կաին, որ այնքան սրտիցս էիր գրել: Մի խոսքով շատ ապրես ու կցանկանայի, որ հաճախակի գրես, որովհետև քո նման բլոգերներ մեր հայկական բլոգոսֆերայում շաաաաատ են պակասում:

  2. Գայանե permalink

    Տաթ ջան,շատ էի կարոտել գրառումներիդ:
    Հիանալի էր, խոսք չկա…..

  3. Lilit permalink

    Դու ՈՍԿԻ ես. ես էլ դրել եմ հայտնի գրողների գրականություն եմ կարդում… էնա քո բլոգը կկարդամ :ՃՃ

    • Վայ, իմ ամենաաաասիրտ, ես քեզ ոնց եմ սիրում, ապրես կոմենտիդ համար, կաշխատեմ միշտ նենց գրեմ, որ քեզ դուր գա 🙂

  4. nane permalink

    սրանք հարաբերական իմաստ ունեցող բառերն են.

  5. մեռնեմ ջանին… ապրես, շատ լավն էր…:)
    ինչպես միշտ մեծ հաճույքով կարդացի…

Leave a comment