Skip to content

100 facts about me

April 8, 2011

Ոնց որ Շուշանն ասեց էսօր, սաղ գրում են, ես էլ հետ չմնամ…. ես էլ եմ էդ ասում…. Արամ, նայի հավեսդ չգա մի օր 🙂

Դե մի խոսքով, հարյուրը կարող ա էսօր չգտեմ, բայց դե մարդ եք, ճանաչեք ինձ, պետք կգա մի օր 🙂 հահա

  1. Անունս Տաթև ա, ու անունս չեմ գրել առաջին օրվանից բլոգումս, ու տենց էլ անունս մնացել ա Ակլամբոստի
  2. Ունեմ մի հազար հատ ամենամեծ երազանք, որոնցից մեկը Լա Մանչայով ճամփորդելն ա, մյուսը տարին մեկի տեղը երկու անգամ Հայաստան գալն ա, էն մյուսը ընտանիքիս մոտ ապրելն ա, և այլ տենց էգոիստ երազանքներ…
  3. Գիրք կարդալու համար խելքս իմը չի
  4. Իսկ էս նոր քինդլս պաչելով եմ կարդում
  5. Շատ եմ օգտագործում բարի բառը… էս ինչ բարի ծյոռկա ա
  6. Ատում եմ երբ մարդիկ խոսում են մի լեզվով, ու մեջին գցում են ուրիշ լեզվի բառեր (ոչ թե պրիվետ պակա, այլ բայց ինչ նայս մարդ ա ինքը)… նախընտրում եմ խոսալ կամ մի լեզվով կամ մյուսով, ու արյունը բառիս բուն իմաստով գլխիս ա տալիս երբ որ մարդիկ երկու լեզու իրար են խառնում
  7. Հայերի մասին վատ բան ասեք ինձ մոտ ես կկռվեմ բառիս բուն իմաստով, բայց ինձ մեկ մեկ թույլ եմ տալիս հայերին քննադատել, հահա
  8. Փոքրուց սիրել եմ ճիշտը ու միշտ ճիշտն եմ խոսացել
  9. Ձև երբեք չեմ արել
  10. Միշտ ասել եմ ինչ մտածում եմ (բայց պրոբլեմ ա ստեղծում)
  11. Բոլորին ընկեր չեմ համարում
  12. Քրոջիցս ոչչչչչինչ չեմ թաքցնում
  13. Ամեն օր վազում եմ (էս տարվանից սկսած)
  14. էս աշխարհում մենակ մի մարդու եմ ատում (ճապոնացի ռումմեյթիս)
  15. փող ու ճոխություն չեմ սիրում
  16. ոչ էլ զարդ եմ սիրում ոչ մի տեսակ
  17. ամեն օր պյուրե կուտեմ
  18. զզվում եմ ձվածեղից ու դեղձից
  19. կաթ չեմ խմում, բայց սերեալ շատ եմ սիրում
  20. մաքրասիրությունս սահման չունի
  21. ահավոր պունկտուալ եմ, նույնիսկ ավելի վատ, միշտ շուտ եմ հասնում
  22. խոսքը երկարացնել չեմ սիրում
  23. ալկոհոլից սիրտս մի ուրիշ ձև խառնում ա
  24. ծխախոտ տանել չեմ կարողանում
  25. մի տուփ անձեռոցիկը մի օրում վերջացնում եմ
  26. ամեն անգամ զուգարանի մոտով անցնելիս ձեռքերս լվանում եմ
  27. դաշնամուր եմ ուզում, ոչ մեկ չի նվիրում (ու տենց ես տարին մի անգամ եմ նվագում)
  28. նվեր ստանալու համար ուշքս իմը չի
  29. նվեր տալ ավելի շատ եմ սիրում
  30. կյանքումս հինգից ու աից բացի ուրիշ գնահատական ստացած չկամ (բայց դոձիկ չեմ ճիշտ եմ ասում)
  31. ես ահավոր թույլիկ եմ, հինգ կգն ինձ համար ծանր բեռ ա
  32. ես աշխարհի ամենամեծ անծիֆեմինիստն եմ
  33. սիրում եմ պատմություններ, մանավանդ քյարթուների, ու զույգերի առաջին հանդիպման մասին
  34. ոչ մի թեմա ինձ չի կաշկանդում
  35. մեր համալսարանի ամենաերիտասարդ դոկտորանտն եմ (վաթսուն հազարից)
  36. ահավոր շուտ եմ խղճահարվում
  37. լացկան եմ (ցավոք սրտի)
  38. պրոբլեմներս սիրում եմ ինքս լուծել, ու չեմ սիրում որ ինչ որ մեկը խառնվում ա
  39. ղեկավարել չեմ սիրում
  40. զզվում եմ որ ինձ նմանակում են
  41. ահավոր ազարտ ունեմ մեջս խաղ խաղալուց գոռգոռալով, պարելուց մինչև վերջին շունչ
  42. ես կաբլուկ չեմ հագնում, մենակ հայաստանում, որովհետև ՍՏԻՊՈՒՄ ԵՆ
  43. մեկ էլ Հայաստանում շորտիկներս չեմ հագնում, ոչ էլ հետս բերում եմ
  44. Հայաստանում երբեք կլուբ գնացած չկամ, ու անկեղծ ասած չեմ էլ ուզում
  45. Մարշուտկաներից վախում եմ, ու միշտ նստարանից բռնում եմ
  46. Կառուսելներից ահավոր վախում եմ
  47. բարձրությունից եմ վախում
  48. մթից եմ վախում ահավոր
  49. փոխարենը չեմ վախում մահից
  50. չորս տարի շարունակ նույն մարդուն եմ երազումս տեսնում ամեն օր
  51. ահավոր ներշնչվող եմ
  52. ամենաշատը սիրում եմ ընտանիքիս
  53. ամենաշատը գովում եմ պապայիս
  54. ամեն օր խոսում եմ քրոջս հետ
  55. մամայիս խոսքը ինձ համար օրենք ա (մենակ մի բանում իրան չեմ լսել, բայց մեկա վերջում իրա ասածն եղավ…)

Վսյո, գնացի….

Advertisements

From → Իմ մասին

22 Comments
  1. Գայանե permalink

    Բոլոր կետերը համապատասխանում են իմ ՕՐԵՆՔՆԵՐԻՆ///////
    բացի մեկից : Դա էլ կգաս կասեմ~~~~~~~

    • ըստեղ իմ մասին մի ֆակտ էլ ասեմ… ես անհամբեր եմ… էդքան ոնց համբերեմ

  2. Lilit permalink

    Տաաաաաթ ինչ ճիշտ ես նկարագրել քեզ… շատ եմ սիրում քեեեեեեեզ

  3. Lilit permalink

    Տաաաաաթ ինչ ճիշտ ես նկարագրել քեզ… շատ եմ սիրում քեեեեեեեզ……..
    հա, ասեմ, մենակ մի կետ կա որ ես էլ համաձայն չեմ ու Գայանեի հետ քննարկման ժամանակ պարզվեց, որ մենք երկուսս էլ այդ նույն կետի հետ համաձայն չենք:Պ

    • ես նորից կարդացի, ու տենց էլ չհասկացա, թե որ կետը կարողա ըլնի…

  4. Astx permalink

    Տաթ ջաաաան շատ եմ սիրում քեզ…..ինձ թվում ա մեծ մասը գիտեի քո մասին….գնահատականներ…կարդալ…ընտանիք … և այլն….երազի պահը հետաքրքիիիր էր….:)
    Գայանե ջան շնորհակալ եմ Ձեզ, որ Տաթևին հենց էսպես եք դաստիարակել…որովհետև առանց լավ դաստիարակության մնացած լավ արժանիքներն էլ չէին լինի….ու ինքը սենց յուրահատուկ չէր լիննի….:)))

    • Օի, Օի, Աստղուլյակ, դու էն թվից էլ փիլիսոփա ես եղել 🙂 Ապրես կոմենտիդ համարրրր 🙂

  5. Կարինե permalink

    Ուրիշ ես էլի Տաթ ջան…. գերագույն հաճույք եմ ստանում քո գրածներից

    • ապրես, Կար ջան, համ էլ բարով մաշես, էս առաջին կոմենտդ էր բլոգումս 🙂

  6. Գայանե permalink

    Իմ համով Աստղիկ ջան, ինչքան եմ քեզ սիրում և ինչքան եմ կարոտել….
    Տաթուշս հենց եկավ, կգաս մեզ մոտ ու մի քանի օր կմնաս/հուսով եմ / :

  7. աաաաաաա, վերջը գրեցիր էլի 🙂 18. ձվածեղից ես էլ եմ զզվում, բայց այ դեղձի համար ուշքս գնում ա…20,21,22,23 կետերը լրիվ իմ մասին են…բա 28-ն ու 29-ը 😉

    • յաա, բա կաթըըը. ես կարդացի որ կաթ էլ չես սիրում. թխի գա :Ճ

  8. Lilit permalink

    Տաթ ջան շատ լավ էր, կարդում էի ու գրեթե ամեն կետի հետ մի դեպք էի հիշում, մանավանդ որ կառուսելից վախենում ես, էդ ես իմ կաշվի վրա եմ զգացել:))))))))))))))))))))))) որ մի օր իրար հետ կառուսել էինք նստել ու դու պանիկայի մեջ էիր ընկել գոռում էիր կանգնացրեեեեեեեեեեեեք:)))))))) Շատ լավ օր էր:
    Ապրես քո փոստը լավ հիշողություններ արդնացրեց ինձ մոտ, շատ լավն ա բլոգդ, իմ անհոգ անցյալն եմ հիշում ու ուրախանում, անհամբեր սպասում եմ երբ ես գալու, շատ եմ կարոտել

    • Լիիիիիլ, էդ կառուսել չէրրրր, էդ անտաղանդություն էր: Ով էր տեսել մարդ բերանով ընկնի գետնին ինը հարկանի շենքից ու դրանից հաճույք ստանա….
      բայց ինչ դեմքն էս դու…
      այո, ինձ ուղիղ եռեսուն օրից կտեսնես, նույնն էլ ես 🙂 հեհե 🙂

  9. Գրառումը հետաքրքիր էր, բայց 6-րդ կետի ու 14-րդ կետի փակագծերի գրածը իրար հակասում են 😉

    Առայժմ

    • 🙂 Դե ռումմեյթը հայերեն թարգմանի, դրանից հետո խոսք եմ տալիս միշտ հայերենով կասեմ (մենակ չասես սենյակակից… էդ նույնը չի… կամ էլ մարդ, որի հետ ապրում եմ ես….) :Ճ

      • Սենյակակից…. լավագույն տարբերակն ա.. ու շատ էլ լավ նույն ա! ինչն ա տարբեր?

        • չգիտեմ, ոնց որ սենյակակիցը ածական ըլնի: ուզենաս ասես սենյակակից ի՞նչ… ոնց որ սենյակին կից… հա սենյակին էլի որ կից, բայց ի՞նչ…
          արա բայց էս սաղ հեչ, էդ ճապոնացին հեչ սենյակակից չի է, նրան ուր էր էդքան շնորհք մի հատ էլ հասկանար սենյակակիցն ինչ ա, էն ոնց անտաղանդ ռումմեյթ ծնվել էր, տենց էլ գնաց ինձնից հեռու (փառք աստծո)

  10. What?! 😉
    Roommie, I lost the Armenian – English translator, but I still want to know you better …

    On the other hand, I saw you in my dream yesterday night. You tried to kill me (I don’t remember your reasons), but finally somebody killed you and cleaned the proofs. Boo-hoo-hooo!

    • Hahaha, your dream killed me 😀 Well if you saw me dead, then I’m gonna live long 😀 But I have no idea why I would want to kill you! :S Good thing that the evil was detained 😀

      About translator, just copy paste this in google translator. you will get the gist of it. But I think you know most of it 😀

  11. Լիլիթ Ղազարյան permalink

    Այյյյյյ, Տաթ, ես նորից մի 55 անգամ զգացի թե ինչի եմ քեզ էդքան սիրում ու հիանում քեզնով։ :******

    • Լիիիիիիիիլ, էս ինչքան ուրախացրիր քո կոմենտներով: Բարի գալուստ Լիլոււււււշ 🙂 էս ինչ լավ ժպիտ բերեցիր դեմքիս 🙂

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: