Skip to content

Ծիլերն են դաշտում կանաչին տալիս, դռները բացեք, Տաթոն է գալիս

Էն օրը հայերեն բանաստեղծություններ էի կարդում, ինչպես նկատեցիք 🙂

Իսկ եթե լուրջ, գալիս եմ 🙂 Գալիս եմ էն իմ տունը, որտեղ հեռավոր բարեկամները կարոտագին ժպիտները դեմքին պետք ա գան ինձ «պաչելու ու գնալու»: Գալիս եմ իմ սիրուն տունը, որտեղ ամեն «քեֆի կենացի» ժամանակ պետք ա բոլորը մտահոգվեն իմ անձնական կյանքով, որ պետք ա հարևանի ընկերուհու ընկերուհին, հարևանի տուն գալուց մի հատ մեր դուռն էլ թխկացնի, որ բարևի ու մի երկու հարց տա, թե էդ ոնց հայտնվեցի ես Ամերիկայում: Գալիս եմ իմ Երևանը, որտեղ ոչ ոք բացի իմ ընտանիքից չի հասկանում «անձնական տարածություն» բառակապակցությունը: Գալիս եմ իմ երկիրը, որտեղ բոլորը կարծում են, թե մարդը բնության դեմ մենակ չի կարա պայքարի, միշտ պետք ա մեջք ունենա…

Չէ, բայց իրոք լավն ա իմ տունը… ես գալիս եմ իմ տուն, որտեղ արևը գազարագույն ա, որտեղ առավոտը շոգ ա ու «մարշուտկաների» դռան դրմբոցը անուշ ա թվում… որտեղ քեզ մաման կամ պապան ա արթնացնում մի բաժակ սուրճով, ու որտեղ «սառը» բալկոնում ընտանիքը նախաճաշ ա անում կիրակի օրով, որտեղ գազարագույն արևի տակ պառկած գիրք ես կարդում ու շեղվում ընտանեկան խոսակցություններից, ու որտեղ երեկոները մթին քույրիկներով ծնողներին ման գալու ենք ուղարկում, ու հանկարծ իրանք քաղցրավենիքներով տուն են գալիս ու մենք «կարտ» ենք խաղում համով բաներով…. Հայաստաաան, Հայաստաաան… էս ա իմ Հայաստանը

Ապրիլքսանչորսյան նախափոստ

Էս երկու օր ա բլուգումս շատ էն նայում անցած տարվա ապրիլքսանչորսյան պոստս… որը գիտե՞ք ինչ  էր, մի հատ նկար, հարգանքիս համար…

Հարգում եմ բոլոր զոհերին, սգում եմ իրոք, նախապապերս էն փրկվել ու փախել աշխարհով մեկ, որ էսօր մենք ծնվենք ու իրանց հոգիների հանգստության համար պայքարենք:

Բայց էս փոստս կարդալուց առաջ կարդացեք էս փոստը ու հետո եկեք մտածեք զոհերին հարգելու մասին:

Ես մեղադրում եմ նախապապերիս: Չէ, նրանց չէ, որ զոհվել են, այլ նրանց, որ զոհվելուց հետո խելոք նստել են մինչև սովետ, որ հետո էլ սովետի վրա են մեղքը գցել, որ իբր բարձրաձայնել չէր կարելի, թե չէ ինչ, սովետը պետք ա ջղայնանար ու հայաստանին սովետից հաներ, կամ կռիվ սկսեր իր իսկ սովետական երկրի դե՞մ: Լավ էլի, լավ էլի….

Եկեք նայենք իրականությանը: Ապրիլի մեկից սկսած ֆեյսբուքն ու օդնոն սևանում են ու պատժում են թուրքերին նկարներով, պլակատներն ու հաղորդումներն ու քննարկումները անպակաս, մարդիկ ինտերնետով մեկ որոշում են տարածեն ինֆորմացիա (մի քիչ էլ իրանց գովազդեն, որ տեսեք, ես էլ եմ մտածում հայերի մասին, կամ տեսեք ես դաժե հիմի անգլերեն կգրեմ կամ ֆրանսերեն կգրեմ, որ անգրագետ ֆրանսիացիները իմ բլոգ մտնեն ու կարդան)… դուք հինգ տարեկան ե՞ք, անգլիացին ու ֆրանսիացին պետք ա կարդալով փնտրելով գան ու մտնեն ինչ որ հայկական բլո՞գ… դե ինչ ասեմ, մարդ կա դրան հավատում ա:

Ես ներկայացնում եմ Հայաստանը աշխարհի տարբեր երկրների առաջ, ու հասարակ մարդիկ, ովքեր ինձ հետ ծանոթանալուց հետո  մի քիչ գոնե հետաքրքրվում են Հայաստանով, գնում են գուգլով սըրչ են տալիս, ու հաջորդ օրը գալիս ինձ հարցնում, յաաա, էս ձեզ կոտորել են հա՞… ու նենց մի հեգնական հիասթափվածությամբ, կամ ահավոր խղճահարված մի խոսակցություն են սկսում, որ մարդ իրոք չի ուզում խոսա: Մի հատ ինքներդ որոնեք Հայաստանը, տեսեք ինչ եք գտնում: Ու ըստ ձեզ, հայեր, ճիշտ ա՞, որ Հայաստանը աշխարհի էն քսան տոկոս մարդը որ լսելով ճանաչում ա, էդ քսանի ութսուն տոկոսը մենակ ցեղասպանությամբ ա Հայաստանին ճանաչում… լրիվ նույնը ոնց որ հրեաներին:

Չէ, ինձնից շատ չեք ուզում երևի, որ ցեղասպանությունը ճանաչվի, բայց ինձնից շատ հաստատ չեք հասկանում քաղաքագիտության կանոններ, որ ինտերնետը ողբով ա լցված հայերի անվան տակ:

Ու ինչ ձեզ թվում ա, որ եթե ինչքան շատ պրոպագանդենք, էնքան կառավարությունները կիրազեկվեն ու մի օր ամերիկայի պրեզիդենտը կասի ցեղասպանությու՞ն… ամերիկայի պրեզիձենտը ինտերնետով հայաստան չի ման գալիս, որ տեսնի ինչքանով շատ ավելացավ ինֆորմացիան… ինքը քաղաքագիտությամբ ա զբաղվում:

Եկեք հարգենք զոհերին, գնանք (առանց սեմուշկա չռթելու ու պճնվաճ հագուստների) իրանց համար մոմ վառենք, իրանց հոգիների համար աղոթենք, բայց ոչ խեղճերի հոգիները ձեռառնելիք դարձնենք, ոչ թույլ տանք, որ մեզ ձեռ առնեն…

Սա գրում ա մի հայ, որ ամեն ապրիլի քսանչորսին մոմ ա վառում, ու աղոթում Աստծուն, որ ճանաչեն ցեղասպանությունը… ու պատասխան տվողներ հիմի չկան, իրանց թոռներն ե՞ն պատասխան տալու իրանց պապերի անասուն բնազդների համար (աա, չէ իրանք գեներ են ժառանգել, այ դրա համար)… Հայաստանը դրանից ոչ մի բան չի շահի, ոչ էլ կկորցնի. ինքը դա հարյուր տարի առաջ ա կորցրել… բայց կշահեն աշխարհի ուրիշ խեղճ ու կրակ երկրներ (էդ էլ արդեն, որ իրանց երկրում են մարդ սպանում… արժի՞ որ հույս ունենալ)… Սա գրում ա մի հայ, որը զզվել ա, որ իրան մոտենում են ու ասում, ախ դու կոտորված ազգի խեղճ ներկայացուցիչ, կամ այ դու հրեա դոդոշ անուղղելի, լավ են արել, որը նախընտրում ա, որ մարդիկ Հայաստանի մասին լսած չըլնեն, որ ինքը Հայաստանի վառ ու լավ կողմերը ներկայացնի մարդկանց, որ մարդիկ իմանան, որ Հայաստանը առաջին քրիստոնյա երկիրն ա, որ էդ դուդուկը Հայկական ա, որ Հայաստանը գինու ու ցորենի ու առատության երկիր ա, ու որ Հայաստանում խելացի ու պոտենցիալ ջահելություն ա մեծանում, այլ ոչ թե սեմուշկա չռթելով գերեզման գնացող, ֆրանսերենի իրա իմացությունը ցուցադրող ջահելություն ա ապրում, որ մենակ դժգոհում ա, լացում ու բողոքում

Կներեք ինձ…

Ինչպես բաժակ նայել

Երբ որ ընկերներով հավաքվում ենք մեր տանը, միշտ մի քանիսը խնդրում են, որ հայկական կոֆե դնեմ, ու որ իրար բաժակ նայենք :Ճ Երեգ մինչև բոլորի գալը, Նիքոլը խնդրեց, որ իրար հետ կոֆե խմենք ու իրա բաժակը նայեմ, էն էլ հենց իրա բաժակը նայեցի պրծա (նայելն էլ որն ա, իրար մասին ամեն ինչ գիտենք, սկսում ենք փիլիսոփայել), տղաներն եկան ու հավեսի ընկան: Հիմի ձեզ եմ ներկայացնում, թե ոնց են Մարեկն ու Բենյամինը նայում իմ բաժակը :Ճ Անգլերեն ա, նախօրոք ասեմ:

Սեռակռիվ

Нет ничего абсолютно мертвого:

у каждого смысла будет свой праздник

возрождения. ~M. M. Бахтин

Эстетика словесного творчества

Ֆեմինիզմն ու մաչիզմը շատ հաճախ են դրոշակացնում հիմա, ու ավելի հաճախ՝ բացարձակ տեղյակ չլինելով դրանց գաղափարախոսություններից: Լավ, էլ դիսերտացիայի տոնով չշարունակեմ, գրեմ իմ ամենօրյա լեզվով 🙂 Սեռերի միջև կռիվը սկսվել ա դեռ շատ վաղուց: Մաչիզմը, կամ պատրիարկալ սիստեմը, սկսել ա գլուխ բարձրացնել դեռ մ.թ.ա. հազարներին, իսկ ֆեմինիզմը կամ մատրիարկալ սիստեմը նորից գլուխ ա բարձրացրել մ.թ. հազարներին:

Երբ մարդիկ ցեղակցում էին ու ոչ մի պետական կամ ընտանեկան օրենքներ չկային, մատրիարկալ սիստեմ էր տիրում: Մարդիկ գիտեին, թե ով ում երեխեն էր, այսինքն ով ում մաման էր, պապաներին չգիտեին, ու էդպես մայրիշխանություն էր տիրում, որովհետև բարեկամներին ըստ մայրերի էին մենակ կարողանում տարբերեն… էլ շատ չերկարացնեմ, բոլորս գիտենք, թե մայրիշխանությունն ինչա: Հետո տղամարդիկ խիստ վրդովվեցին, որ իրանք երկրորդ կարգ են մղվել ու սկսեցին դավի տալ, ասեցին քո զենքը բազմանալն ա՞, իմ զենքն էլ կըլնի նետն ու աղեղը ու քեզ ուտացնելը… քեզ նվեր կտամ, քեզ համար կկռվեմ, ու տենց կամաց կամաց թե մաչիստական ցույցերի միջոցով, թե երկար բարակ ժողովներով ու վըջայնա մոնոլոգների տեղը փինըս մոնոլոգներ անելով էկան հասան տիրության :Ճ տենց մարդիկ իրար հետ համերաշխ ապրում էին, մենակ ցեղերի մեջ կռիվ տալով, մեկ էլ էկավ Ճապոնիայում ծնվեց Մուրասակի Շիկիբուն (11 դ), Մեքսիկայում ծնվեց Սոր Խուանա Ինես դե լա Կրուսը (17 դ), Իսպանիայում ծնվեց Մարիա դե Զայասը (16-17 դդ ) և այլք ու սկսեցին քննադատել… հետո դառավ թեորիա ու տասութերորդ դարից սկսած ծնվեցին մարդիկ ոնց որ Ջերմայն դե Ստաելը, Սիմոն դե Բովուարը, Հելեն Սիքսուն, Ջուդիթ Բաթլերը ու էլի մի քանի շատ խելացի կանայք ու սկսեցին իրանց թեորիաներով լցնել մի քիչ քիչ խելացի կանանց ուղեղները… դրանից հետո էլ ծնվեցին մի քիչ անխելք կանայք ու պլակատներ վերցրած իրանց գլխի վերևում պահած իրավունք են պահանջում շատ անգամ իրանք էլ չիմանալով ինչի համար:

 

Պատկերացրեք նույնը արդեն եղել ա մի չորս հազար տարի առաջ, ուղղակի մի քիչ ուրիշ ձև, վագրի մորթով փաթաթորված բրչոտ անթրաշ տղամարդիկ քարերի վրա սեպագրեր ու նկարներ պահած հու հու են գոռացել, տվել մի երկու կնոջ գլուխ ջարդել, որ իրանք դառնան «տեր»… հիմի էլ կանայք են պլակատ պահում ու հու հու գոռում, մի երկու տղամարդու գլուխ էլ ջարդում (տանում) ու չանա տալիս… նենց որ թոռներիս թոռներիս թոռներիս թոռներիս թոռներիս թոռներիս թոռներիս թոռներիս թոռներիս թոռներիս թոռներիս թոռներիս թոռներիս թոռներիս թոռներիս թոռներիս թոռներիս թոռներիս թոռներիս թոռներիս թոռներիս թոռներիս թոռներիս թոռներիս թոռներիս թոռներիս թոռներիս թոռներիս թոռներիս թոռներիս թոռներիս թոռներիս թոռներիս թոռներիս թոռներիս թոռներիս թոռներիս թոռներիս թոռներիս թոռներիս թոռներիս թոռներիս թոռներիս թոռներիս թոռներիս թոռներիս թոռներիս թոռներիս թոռներիս թոռներիս թոռներիս թոռներիսթոռներիս թոռներիս թոռներիս թոռներ, էս հնադարյան արձանագրությունը որ հայտնաբերեք երկու հազար տարի հետո, իմացեք, որ մի երկու խելացի ձյաձյաներ պետք ա փողոց դուրս գան ու իրանց «տեր» դառնալու իրավունքների համար պայքարեն, գրքեր ու թեորիաներ գրեն (էն ժամանակ գիրք չի ըլնի, էն ժամանակ կըլնի ասդկֆըվակդաոէիըֆվբճսդֆհիէըրեքֆվդ ու դրանով ԿդֆհասդաըւէքեդսճԵՆ իրանց իրավունքները, որ դուք խլել եք իրանցից մթ երկու հազար հարյուր տասնմեկի հեղափոխության ժամանակ)

праздник возрождения

праздник возрождения

праздник возрождения

праздник возрождения

100 facts about me

Ոնց որ Շուշանն ասեց էսօր, սաղ գրում են, ես էլ հետ չմնամ…. ես էլ եմ էդ ասում…. Արամ, նայի հավեսդ չգա մի օր 🙂

Դե մի խոսքով, հարյուրը կարող ա էսօր չգտեմ, բայց դե մարդ եք, ճանաչեք ինձ, պետք կգա մի օր 🙂 հահա

  1. Անունս Տաթև ա, ու անունս չեմ գրել առաջին օրվանից բլոգումս, ու տենց էլ անունս մնացել ա Ակլամբոստի
  2. Ունեմ մի հազար հատ ամենամեծ երազանք, որոնցից մեկը Լա Մանչայով ճամփորդելն ա, մյուսը տարին մեկի տեղը երկու անգամ Հայաստան գալն ա, էն մյուսը ընտանիքիս մոտ ապրելն ա, և այլ տենց էգոիստ երազանքներ…
  3. Գիրք կարդալու համար խելքս իմը չի
  4. Իսկ էս նոր քինդլս պաչելով եմ կարդում
  5. Շատ եմ օգտագործում բարի բառը… էս ինչ բարի ծյոռկա ա
  6. Ատում եմ երբ մարդիկ խոսում են մի լեզվով, ու մեջին գցում են ուրիշ լեզվի բառեր (ոչ թե պրիվետ պակա, այլ բայց ինչ նայս մարդ ա ինքը)… նախընտրում եմ խոսալ կամ մի լեզվով կամ մյուսով, ու արյունը բառիս բուն իմաստով գլխիս ա տալիս երբ որ մարդիկ երկու լեզու իրար են խառնում
  7. Հայերի մասին վատ բան ասեք ինձ մոտ ես կկռվեմ բառիս բուն իմաստով, բայց ինձ մեկ մեկ թույլ եմ տալիս հայերին քննադատել, հահա
  8. Փոքրուց սիրել եմ ճիշտը ու միշտ ճիշտն եմ խոսացել
  9. Ձև երբեք չեմ արել
  10. Միշտ ասել եմ ինչ մտածում եմ (բայց պրոբլեմ ա ստեղծում)
  11. Բոլորին ընկեր չեմ համարում
  12. Քրոջիցս ոչչչչչինչ չեմ թաքցնում
  13. Ամեն օր վազում եմ (էս տարվանից սկսած)
  14. էս աշխարհում մենակ մի մարդու եմ ատում (ճապոնացի ռումմեյթիս)
  15. փող ու ճոխություն չեմ սիրում
  16. ոչ էլ զարդ եմ սիրում ոչ մի տեսակ
  17. ամեն օր պյուրե կուտեմ
  18. զզվում եմ ձվածեղից ու դեղձից
  19. կաթ չեմ խմում, բայց սերեալ շատ եմ սիրում
  20. մաքրասիրությունս սահման չունի
  21. ահավոր պունկտուալ եմ, նույնիսկ ավելի վատ, միշտ շուտ եմ հասնում
  22. խոսքը երկարացնել չեմ սիրում
  23. ալկոհոլից սիրտս մի ուրիշ ձև խառնում ա
  24. ծխախոտ տանել չեմ կարողանում
  25. մի տուփ անձեռոցիկը մի օրում վերջացնում եմ
  26. ամեն անգամ զուգարանի մոտով անցնելիս ձեռքերս լվանում եմ
  27. դաշնամուր եմ ուզում, ոչ մեկ չի նվիրում (ու տենց ես տարին մի անգամ եմ նվագում)
  28. նվեր ստանալու համար ուշքս իմը չի
  29. նվեր տալ ավելի շատ եմ սիրում
  30. կյանքումս հինգից ու աից բացի ուրիշ գնահատական ստացած չկամ (բայց դոձիկ չեմ ճիշտ եմ ասում)
  31. ես ահավոր թույլիկ եմ, հինգ կգն ինձ համար ծանր բեռ ա
  32. ես աշխարհի ամենամեծ անծիֆեմինիստն եմ
  33. սիրում եմ պատմություններ, մանավանդ քյարթուների, ու զույգերի առաջին հանդիպման մասին
  34. ոչ մի թեմա ինձ չի կաշկանդում
  35. մեր համալսարանի ամենաերիտասարդ դոկտորանտն եմ (վաթսուն հազարից)
  36. ահավոր շուտ եմ խղճահարվում
  37. լացկան եմ (ցավոք սրտի)
  38. պրոբլեմներս սիրում եմ ինքս լուծել, ու չեմ սիրում որ ինչ որ մեկը խառնվում ա
  39. ղեկավարել չեմ սիրում
  40. զզվում եմ որ ինձ նմանակում են
  41. ահավոր ազարտ ունեմ մեջս խաղ խաղալուց գոռգոռալով, պարելուց մինչև վերջին շունչ
  42. ես կաբլուկ չեմ հագնում, մենակ հայաստանում, որովհետև ՍՏԻՊՈՒՄ ԵՆ
  43. մեկ էլ Հայաստանում շորտիկներս չեմ հագնում, ոչ էլ հետս բերում եմ
  44. Հայաստանում երբեք կլուբ գնացած չկամ, ու անկեղծ ասած չեմ էլ ուզում
  45. Մարշուտկաներից վախում եմ, ու միշտ նստարանից բռնում եմ
  46. Կառուսելներից ահավոր վախում եմ
  47. բարձրությունից եմ վախում
  48. մթից եմ վախում ահավոր
  49. փոխարենը չեմ վախում մահից
  50. չորս տարի շարունակ նույն մարդուն եմ երազումս տեսնում ամեն օր
  51. ահավոր ներշնչվող եմ
  52. ամենաշատը սիրում եմ ընտանիքիս
  53. ամենաշատը գովում եմ պապայիս
  54. ամեն օր խոսում եմ քրոջս հետ
  55. մամայիս խոսքը ինձ համար օրենք ա (մենակ մի բանում իրան չեմ լսել, բայց մեկա վերջում իրա ասածն եղավ…)

Վսյո, գնացի….

Խղճահարությունիցս խղճահարվում եմ

Աստված ինձ տվել ա մի շարք լավ բնավորության գծեր, ու մի հատ ահավոր բնավորության գիծ, որի հետ չեմ կարում հաշտվեմ:

Ես ամենաշատը վախում եմ ոչ թե նրանից, որ մարդիկ ինձ կատեն, կամ կարհամարհեն, ես ամենաշատը չեմ ուզում գա մի օր, որ ես խղճահարվելի ըլնեմ ու մարդիկ ինձ խղճան: Բայց ամենավատն էլ էն ա, որ ես ահավոր խղճացող բնավորություն ունեմ: Էսօր մեկին էնքան եմ խղճացել, որ դասից հետո լացել եմ: Էսքան ապուշ աստիճանի խղճահարություն մոտս առաջին անգամ էր… ում եմ խղճացել ու ինչի… էսօր կարդում էինք Գենջի Մոնոգատարի (ճապոնական գրականություն), ու մեր էդ դասարանում ճապոնացի կա, դասախոսս ասել էր արի դու մեզ պրեզենտացիա արա քո իսկ գրականությունը: Էդ ճապոնացին ահավոր վատ ա խոսում անգլերեն, ու որ լարված չլսես քեզ կթվա ինքը ասում ա աաաաաաաաաաաաաաաաաաաաա անընդհատ: Հիմի ես ուզում եմ լսեմ ինչ ա ասում ու հասկանամ, բայց նաև ուժ էի գործադրում, որ հասկանամ, ու որ չհոգնեմ էդ իրա մոնոտոնությունից: Կողքիս տղեն ձեռով հա խփում ա ու ժպտում, կողքիս աղջիկը հանել ա իրա քինդլն ա կարդում ուրիշ դասի համար ու մեկ էլ որ չտեսա դասախոսի աչքը կպնում ա, էնքան վատ զգացի էդ ճապոնացու համար: Մեկ էլ ճապոներենից բան էր թարգմանել, դե ճապոնացիները ր տառ չունեն ու ամեն ինչ լ են ասում, էդ տղեն էլ ֆրոգի տեղը ֆլոգ էր գրել, մեկ էլ էս արաբը իրան թունդ ամերիկացու տեղ դրած ուղղեց իրան, ասեց ինչ ա էդ ֆլոգը, էս ճապոնացին չգիտի ոնց բացատրի, սենց գորտի պես թռավ ու սաղ լսարանը վրեն ծիծաղեց: Բայց էդ իրա գորտի պես թռնելը էնքան բարի էր ու էնքան պարզություն էր իրա մեջից թափում… ու հիմի էդ խեղճ տղեն փորձում ա ասի յոթ հարյուր հիսուն չորս թիվ ու առանց գրելու չի կարում ասի, սաղ լսարանը ծիծաղում ա, դասախոսը էդ ծիծաղից վեր ա թռնում… բայց ախր ինչի են մարդիկ էդքան անհասկացող, չէ որ էդ լսարանում ոչ մեկ էնքան ճապոներեն չգիտի, ինչքան էդ բարի ճապոնացին անգլերեն… ու էդքանից հետո, խնդրեց, որ կարմիր խաչին բարեգործություն անենք, ով ինչքան կարա… ասեց, որ իրա ընտանիքը էլ տուն չունի… մոտս ընդամենը մի դոլար էր մնացել անցած աշխատավարձից, դասից հետո գնացի ու էդ խղճուկ մի դոլարը տվեցի կարմիր խաչի ներկայացուցիչներին, որ սենյակ էին վարձել… ու դրանից էլ լացեցի, որ մի դոլարից ավել փող չկարացա տամ (ու ոչ թե որ մինչև հաջորդ աշխատավարձ երեք ցենտով եմ ապրելու) ու գիտեմ, որ հիմարությունս գագաթնակետին եմ հասցրել, որ տենց լավ մարդուն խղճացել եմ էսօր… ես երևի ինչ որ ապուշացել եմ էս վերջերս…

ուղղակի չեմ կարում համակերպվեմ նրա հետ, որ մարդիկ իրանց մյուսներից բարձր են դասում, թեկուզ իրանք ոչնչություն ըլնեն….

Նայեք, նայեք

Ես որ փոքր էի, մամաս ու պապաս երբեք ինձ ու քրոջս մեր դիմաց չէին գովում (թե գովացել են, մենք չենք լսել): Երբ պապայիս կամ մամայիս կոլեգաները գալիս էին մեր տուն, ես միշտ լսում էի, թե ինչքան են իրանց երեխեքին գովում, ու միշտ ուզում էի, որ մամաս կամ պապաս իրանց «բերանները փակեն» մեզ գովալով, բայց երբեք դա չէի լսում: Ես էն ըմբոստ երեխեքից էի ու մի օր ըմբոստացա մամայիս դեմ, որ սխալ ա անում, որ մեզ չի գովում, մամաս ասեց. «Տաթ, որ ես ասեցի իմ երեխեն ամենալավն ա, ինքը դա չի ընդունելու, որովհետև իրա երեխեն ա իրա համար ամենալավը»: Ճիշտ ա ես մի տաս տարեկան երեխա էի, էդ խոսքերի իմաստը բացարձակ չհասկացա ու տենց նեղացած մնացի ծնողներիցս ինձ չգովալու պատճառով, մինչև հասա գիտակցությանս… Ես հասկացա, որ ինչքան ինձ մոտ մարդ են գովում, էդքան աչքիցս ընկնում ա էդ մարդը, ինչքան իրանց ներկայացնում են, էդքան աչքիցս ընկնում ա էդ մարդը, ու հասկացա, որ գովալու ու ներկայացնելու կարիք ունեն միայն էն մարդիկ, ովքեր կոմպլեքս կամ պրոբլեմ ունեն, կամ քիչ կրթական մակարդակ:

Ես հասկացա, որ ներկայացնելը բացարձակ էս կյանքում դիրք ու իմաստ չունի… չնայած, որ Հայաստանում կարողա ծիծաղեն, որ ես մի դոլարանոց կոշիկ եմ առել վոլմարտից ու դա մեծ սիրով հագնում եմ, ու իմ կոմպը սովորական տոշիբա ա, ու որ իմ հեռախոսով մենակ զանգում եմ ու թեքսթ գրում, ու որ նույնիսկ զլանում եմ մեջը երգ գցեմ.. Ես էլ սենց եմ, չեմ ներկայացնում ինձ մատերիալով, ներկայացնում եմ ինձ իրականով…

Շատ բան եմ հասկացել…. հասկացել եմ, որ զզվում եմ էն մարդկանցից, ովքեր ֆբ-ում ներկայացնում են իրանց մարդկանց մոտ, որ ամեն օր մի նոր միզերաբլ ստատուս են գրում, որ իրանք մենակ են, մարդիկ իրանց չեն սիրում, զզվում եմ, երբ որ տեսնում եմ իրար սեր են խոստովանում իրանց վոլի վրա, իբր նայեեեք, ինձ էլ են սիրում, իմ ամուսինը, ընկերը ամենահրաշքնա, երբ իրանց մեքենան կամ ամուսնության մատանին էն դնում պրոֆիլի նկար, որ բոլորին ցույց տան թե ինչ լավն են իրանք ու իրանց համար էդ նվերներն առնողները… զզվում եմ, որ դա շատ ա իմ հայրենիքում մանավանդ…

Ես ահավոր զարմանում եմ, թե ոնց են մարդիկ ապրում իրանց կյանքը ուրիշների համար, ոնց են ապրում, որ ուրիշներին դուր գան ու կարևոր չի իրանք իրանց դուր են գալիս թե չէ…. ամեն մեկն ուզում ա մի բան անի, որ մյուսին ցույց տա, մի բանի հասնի, որ «նախանձների աչքը հանի», ժպտա չսիրած մարդու երեսին, որ իրան դուր գա մենակ թե, կապ չունի էդ մարդը իրա կյանքում էական անձ ա թե չէ… վերջապես ում համար են ապրում իրանց տված էդ մի քանի տարի կյանքը…

էլ չգիտեմ, էնքան եմ հոգնել էս շատ ու քչի կռվից ու ցուցադրականությունից…

Ամուսին անելու (ամուսնանալու) մասին

Երեկ երեխեքով հավաքվել էինք, որ բասկետբոլ նայենք: Նայում էինք, գինի էինք խմում ու էդ միջավայրում հավես խոսակցություններ էինք տանում: Խոսում էինք բասկետբոլիստների տարիքից (խաղում էին Քենթաքին ու Օհայոն, դե պարզա Քենթաքիի կողմից էինք, երկուսը Քենթաքիից էին մեր խմբի, ես էլ Քենթաքիում էի սովորել, սիրում եմ էդ նահանգը)… հա, ու ասում էինք, որ սաղ ջահել երեխեք են մի քսան տարեկան: Մեկ էլ էս գերմանացիներից մեկը թե, հա, ու հաստատ ամուսնացած կըլնեն ըտեղից մի քանիսը… ու ըտեղ սկսվեց թունդ մի հատ քննարկում: Էս գերմանացիները պնդում էին, որ իրանց համար ահավոր անսովոր ա շուտ ամուսնացող ամերիկացիներ տեսնել, ամերիկացիներն էլ պնդում էին, որ միշտ չի, որ շուտ են ամուսնանում, հիմնականում ամուսնանում են քսանութ քսանինը տարեկանում: Ու դե ես էլ էի ամերիկացիների հետ քննարկում, շատ իմանամ գերմանացիները երբ են ամուսնանում… ու հայտարարի եկանք, որ ամերիկացիներից էս խմբերն են շուտ ամուսնանում՝ ահավոր քրիստոնյաները, տենց մի քսանից հետո, զինվորները (որովհետև որ եթե զինվորի կին կամ ամուսին ես պետությունը քեզ լիքը բենեֆիտներ ա տալիս ու լիքը փող, ձրի ուսուցում որ համալսարանի վրա մատդ դնես), մորմոնները (որ հասցնեն մի տաս երեխա ունենան), ու ամերիկայում ապրող միջին արևելքացիները: Հա նաև նշեմ, որ էդ մեր խմբում միակ ամուսնացածը էդ ամերիկացիներն էին, որ ամուսնացել էին քսանութ տղեն էլ եռեսունմեկում, նորմալ տարիք… իսկ էդ խոսացող գերմանացիները քսանվեց ու քսանութ տարեկան էի… հետո նաև էկանք էն հայտարարի, որ էդ շուտ ամուսնացողները տենց էլ շուտ բաժանվում են, ու նույնիսկ ինտերնետուն ստատիստիկաներ փնտրեցինք, Գերմանիայում (որ գերմանացիների ասելով ամուսնանում են եռեսունից ոչ շուտ) ամուսնալուծությունների թիվը ահավոր ցածր էր…

Ու հիմա իրանք էդ խոսում են ու ես մտքիս մեջ Հայաստան եմ եկել, ու պատկերացնում եմ, որ ով մեր տուն գա մի հատ կհարցնի Տաթ ջան ոնց ես, ոնց էր էս տարիդ, բա մեկը չունե՞ս ընդեղ (էս միշտ երկրորդ հարցն ա), բա արդեն մտածի ամուսնանալու մասին… ու ասենք էս ասողները, հլը լավ բարեկամներին ներում եմ, բայց ասենք մեկ էլ կասի մամայիս ընկերուհին, կամ հարևանը, ասենք տենց անհեթեթ մարդիկ… ու որ ասում եմ ինչ ամուսնանալ, դեռ քսաներկու տարեկան եմ, նենց մի վայ վույ են ասում ու ինձ նենց մի կնոջ բիոլոգիա են սկսում բացատրել, որ մի տեսակ սկսում եմ մտածել, որ էս մարդիկ մի քիչ ցնդած են… ու ընդհանրապես խի ա Հայաստանում էդ ամուսնանալը տենց մեծ մի բան, կամուսնանաք էլի բոլորդ էլ… իրոք, ինչի՞ մարդկանց ուշք ու միտքը էդ ա, որ ես ասենք քսան տարեկանից հետո ինչ գալիս եմ հայաստան, բոլորին ահավոր հետաքրքրում ա իմ անձնական կյանքը ու թե երբ եմ ամուսնանալու… հայ չըլնեի կմտածեի, թե էնքան են կյանքից ու իրանց հոգսերից հոգնել, որ ամբողջ օրը դրած մտածում են, թե Տաթոն բա հիմի ում հետ դուրս եկավ, բա տեսնես էդ տղեն իրան առաջարկություն արեց, վայ երանի մի օր էդ տղու հետ գա Հայաստան, մենք էլ իրան տեսնենք, գոնե շուտ ամուսնանա, որ հանգիստ շնչեմ …  հահահահահա

Ինչեր միայն չեն կատարի ամբոխները խելագարված

Ըստ ձեզ, հնարավո՞ր ա ֆաշիզմ, նացիզմ ու նման տիպի ամբոխները վերահայտնվումը աշխարհու՞մ…

Շատերը, գիտեմ, կասեն չէ, որովհետև մարդիկ արդեն իրանց դասը առել են պատմությունից, բայց ես համոզված եմ, որ հաստատ հնարավոր ա, որ մարդիկ նորից հասնեն էն դրությանը, որտեղ որ ֆաշիզմը կդառնա իրանց կենսակերպը…

Փորձը ցույց ա տվել, որ մարդիկ, շատ նորմալ մարդիկ, ունակ են նաև մարդ սպանել, մենակ թե պատկանեն էն իրանց խմբին, որը որ իրանց կյանքի մի մասն ա կազմել…. ինչի՞ց սկսել, որ ֆաշիզմը նորից ի հայտ գա՞… էդ էնքան հեշտ ա, որովհետև մարդիկ էնքան հեշտ կառավարվող էություններ են, որ իրանց մենակ լիդեր ա պակասում, որ ասի էս արեք կամ էն արեք, ու ոմանք իրանց կյանքի համար դողալով, մյուսներն էլ հաճույք ստանալով կարան անեն անհնարինը, ուղեղի մեջ չտեղավորվելիքը…

Հասարակ բան, եթե մի խումբ ես ստեղծում, էդ խմբիդ անուն ես տալիս, ու ինչ որ մի լոգո  ես ստեղծում կամ ինչ որ նպատակներ դնում առաջը մարդիկ ոնց են ոգևորվում չէ՞: Իրար կողքի են կանգնում, իրար օգնում են… Օրինակ շատ լավ հիշում եմ իմ սեփական փորձից… կամ իմը առաջ չբերեմ, երևի ճամբարները հասարակ օրինակ կլինեն խմբի պարտավորվածությունը լավ ներկայացնելու համար…

Իսկ հազար ինը հարյուր վաթսունյոթ թվին Ամերիկայում մի գերմանացի դասախոս ա ձերբակալվել, որ ուզում էր ընդամենը ցույց տար իրա ուսանողներին, թե ոնց ա ձևավորվում դիկտատուրան, ու իմիտացիա էր արել դիկտատուրայի իրա լսարանում… ամեն ինչ էնքան էր վիճակից դուրս եկել, որ ամբողջ քաղաքը դարձել էր էդ հոսքի դեմ պայքար… թե ուսանողները, թե դասախոսը դեռ հոգեբանների մոտ բուժումներ են ստանում իրանց արածի ու տեսածի դեմ…

Իսկ եթե ուզում եք տեսնել թե ինչեր կարա կատարվի ամբոխները խելագարվածի հետ, նայեք Die Welle ֆիլմը (Ալիքը), որ ի դեպ պատմում ա վաթսունյոթի դեպքերը, ուղղակի նորացված…

Ու հասկանում ես, որ դպրոցներում դիսցիպլինան ինչի կարա հասցնի… Ես հայկական դպրոց եմ գնացել ու ինձ համար տարօրինակ չէր էդ ամեն ինչը տեսնել էկրանին, բայց նրանք, ովքեր սովորել են ամերիկյան դասարանում կամ եվրոպական լսարաններում, հաստատ կվախենան էդ դիսցիպլինայից… չգիտեմ… երկար մտածելու տեղիք ա տալիս էս կինոն… մի խոսքով, իրոք նայեք, չեք փոշմանի 🙂

Գովազդ ստացվեց :Ճ

Ես

Նկատել եմ, որ շատ մարդկանց մոտ կայունությունը բացարձակապես բացակայում ա… մարդիկ որոշումներ չեն կարողանում կատարել ու իրանց եսը մի օր մի կերպ ա մյուս օրը մյուս կերպ…

Ահավոր չեմ հասկանում ոնց ա ստացվում, որ մի բան են անում, հետո մտածում արժեր թե չէ… հասարակ բան, ստատուս են դնում, մի կես ժամ հետո ջնջում… շոր առնում, մի օր հետո տանում հետ տալիս… էլի որ, մարդը սխալական ա, սխալվելու իրավունք ունի, բայց էդ կարգախոս սարքելն էլ ա սխալ…

Կայուն ըլնելը ինքդ քեզ ճանաչելն ա ու քո լավն ու վատը հասկանալը, իմանալն ա, թե ինչ ես դու ուզում ու ինչ չես ուզում… իսկ կայունության ամենաառաջին պայմաններից մեկն ա ուրիշի ազդեցության տակ չընկնելը, ուրիշին չուզել նմանվելը… իսկ հիմա ամենամեծ աղետների պատճառը մարդկանց՝ ուրիշի ներքո ապրելու կարիքի բխումն ա… որը էլի ուղեղիս մեջ չի մտնում…

Հին պոստերիցս մեկում գրել էի, թե ոնց ա ձևավորվում նախանձը, ու դրա մեջ շատ եմ կարևորել ծնողներիս դաստիարակությունը… ու տենց մարդը մեծանում ա ուրիշի ես-ի հետ համեմատելով իրանը… չհասկանալով, որ ամեն մարդ էս աշխարհում տարբեր ա, ու պետք ա էդ տարբերությունը զգացնել տալ, որ մարդիկ քեզ ստերեոտիպներով չդատեն… հիշում եմ դպրոցական էի, ու ընկերուհիս կարմիր ու սև բոթասներ էր հագնում, պապայիս ասեցի, պապ ես էլ եմ դրանից ուզում, ասեց. «Բալես, դու որ իրա նմանը հագնես, դու յուրահատուկ չես երևա… իսկ դու յուրահատուկ ես»

Ու ես էնքան եմ ուզում, որ բոլորը հասկանան, որ իրանք յուրահատուկ են, որ իրանք իրանց եսը ունեն, ու ոչ ոք իրավունք չունի ազդեցություն ունենա իրանց վրա, որովհետև ամեն մեկը իրան ասում ա «ես», իսկ դա ասելու համար, պետք ա «ես» ունենալ…

 

 

%d bloggers like this: