Skip to content

Գրեգերիաներ

March 14, 2012

Գրեգերիաները աֆորիզմների պես կարճ նախադասութուններ են: Տարբեր են նրանով, որ աֆորիզմները հիմնականում խոհափիլիսոփայական ու բարոյահոգեբանական իմաստ են կրում, իսկ գրեգերիաները հիմականում (բայց ոչ միշտ) հումորային ու մետաֆորիկ նախադասություններ են՝ հիմնականում գրված «պահից ելնելով»: Գրեգերիանր գրել են Հորասիոն, Շեքսպիրը, Լոպե դե Վեգան, Կեվեդոն, բայց գրեգերիաների հայրն է համարվում Ռամոն Գոմեզ դէ լա Սեռնան: Գրողների կենսագրությունները ինքներդ կկարդաք վիքիփեդիայում, իսկ ես փորձեմ համարել ինձ մեծն գրող, ինչպես վերոհիշյալները, ու իմ էս ու էն տետրի կոմենտներից հավաքած ու միտքս եկած «գրեգերիաներից» կիսեմ ձեզ հետ:

Երբ 5-ը հոգնում է, դառնում է Տ:

Որ լռես, կլսեմ:

Որ մութ չլիներ, լույս չէր լինի:

Բոլորը գիտեն, որ իրենք հիմար չեն: Բոլորը գիտեն, որ ոմանք հիմար են:

Չէ հա՝ երբ առաջին չէ-ին հաջորդում է երկրորդ հա-ն:

Ինձ մի’ սպանեք… ես ինքնուրույն:

Շան համար բոլոր մարդիկ պոտենցիալ տեր են:

Լեզվին լիովին չեն տիրապետում, լեզուն անկախ է ու դեմոկրատ:

Լավություն արա… գլխիդ ճարը տես:

Ուղղակի ուղիղ ուղղություն ու ղեկ:

Գնացքը գնաց, քըն մնաց:

Երբ աչքերիդ մեջ թոզ են փչում, աչքերդ փակի’ր, իսկ երբ թոզը նստեց կոպերիդ, բացի’ր աչքերդ, և կտեսնես իրականությունը:

Պաոլո Կոելյո՝ հատուկ ձեր ստատուսների համար:

Գդալն էլ ապուրի ուռկանն է:

Քաղաքագիտություն՝ գիտություն, որին տիրապետում են բոլորը:

Յ՝ չաղ յէրեք:

Դատի’ր ինձ, ես եմ քո դատապարտյալը:

Էսօր ինձ նման չեմ… ի՞նչ իմանամ, ինձ երբեք չեմ տեսել:

Մի’ հանեք ձեր դիմակները. կանգնեք արևի ուղիղ ճառագայթների տակ, ու թող ծորա ձեր գրիմը ու մաքրվե’ք մեղքերից:

Վերևից ներքև միայն մեծերն են ունակ նայելու:

Մեծամիտը մտածեց՝ միտս մեծ, մեծամեծ:

Մարդ կա մարդա, մարդ էլ կա….. ինքդ քեզ օրինակ:

Ֆոտոնկարիչներ՝ հանճարեղ մարդիկ, ովքեր ամենաանբնական դիրքերով բնական նկարներ են ստանում:

Ֆեյսբուք՝ մի կայք, որ շատերին հնարավորություն է տալիս իրենց երազած եսը ի ցույց դնեն:

Հոգնե՞լ եք կյանքից. հոգ չէ, կյանքն էլ է ձեզանից հոգնել:

Երբ դիմացինդ ունակ է երկար խոսել միայն քաղաքականությունից ու սեքսից, դժբախտը նա չէ, որ անբավարար կյանքով է ապրում, դժբախտը դու ես, որ ստիպված ես լսել:

Ազատ խոսքի իրավունք՝ երբ խոսքդ ազատ է, բայց դու՝ կաշկանդված:

Մեղքը քոնն է, պատմությու’ն:

Ձանձրույթից ձանձրանում է ձանձրալին իր ձանձրալի ձանձրանքով:

Զուտ զուր սուր սուտ:

Ճակատագրի հեգնանքով անձրևեց: Ճակատի գիրը ջնջվեց:

Նյարդապահպանության գրասենյակի ցուցանակ՝ բաժանում ենք անվճար ականջակալներ:

Ճանճը մրջյունի վրա ծիծաղեց:

Ամենաօպտիմիստ կենդանին աշխարհը սև ու սպիտակ է տեսնում:

Երբ տրվում ես հոսանքին…. զգույշ տոկը չտա:

Գնացքդ գնացե՞լ է. հոգ չէ, տաքսի պատվիրի’ր:

-Ինչ գեղեցիկ զգեստ է: -Օ, շնորհակալ եմ, սա Գուչչի է: -Օ, ներեցեք, ինձ էլ թվաց, թե զգեստ է:

Շշալցում՝ բնական նյութերի բռնի ազատազրկում:

Ընդդիմադիրները, ընդ որում, ընդդիմանում են ընդդեմ ընդդիմականների:

Ֆեյսբուք՝ երբ հանկարծ բոլորին հետաքրքրեց ամենաանհետաքրքիրը:

Քննադատներից փախչում են հաճույքները, քանի որ նրանք զբաղված են քննադատությամբ: Դատաքննիչներից փախչում են հաճույքները, քանի որ նրանք ստիպված են լսել քննադատներին:

Վերջ, իսկ հիմա ՝ կարդալու: Դուք՝ սկզբից, ես ՝ իմ քննությունները :Դ

Advertisements

From → Ուրիշ

5 Comments
  1. Lilit permalink

    apreeees, quyrik…. menak du karas senc mtqer unenas heriq chi, mi hat el yntir dzevakerpes…. mernem janiiin

  2. Գայանե permalink

    Տաթ ջան,եթե իմանաս իմ մտքով ինչ գրեգերիաներ են պտտվում՜՜՜…..
    Չտես մարդը այդպես էլ չտեսավ….
    Կներեք,ինձ ժամանակին չեն դաստիարակել,դրա համար ես կուղղեմ այդ սխալը և շատ մեղմ
    կտրորեմ դաստիարակվածների գլուխը:
    Դու իրավունք չունես պահանջել քո իրավունքները:

    Տաթ ջան ապրես, շատ լավ էիր գրել:Էս էլ իմ կողմից:

    • Դու, իմ կարծիքով, պետք ա բլոգ պահես: Գիտես ինչքան մարդիկ ու ինչքան մեծ հաճույքով կկարդան քե՞զ 🙂 Քեզ շատ եմ սիրում 🙂

  3. Տաթև ջան ինչպես միշտ յուրօրինակ, յուրատիպ ու յուրատեսակ ես՝ բավական հետաքրքիր մտածելակերպով: Շատ ապրես 😉
    Հ.Գ. Շատ եմ ուրախանում, երբ բլոգումդ նոր գրառում եմ տեսնում

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: