Skip to content

Հեռուստացույց դիտելու մասին

November 7, 2011

Վերջին տասնամյակներում հեռուստացույցը պետք եղածից չափազանց շատ հետաքրքրական է դարձել մարդկանց համար: Իսկ ի՞նչ են դիտում մարդիկ: Կարծում եմ նշելու կարիք չկա: Մարդկության միայն տաս տոկոսն է, որ հեռուստացույցը https://i2.wp.com/statesmansentinel.com/wp-content/uploads/2011/07/TV-Brainwashing.jpgհամարում է լրատվության միջոց, կամ, որ հեռուստացույցի միջոցով փորձում է ինչ որ նոր բան սովորել (օրինակ դիտելով History, Discovery, Sci և այլ նմանատիպ ալիքներ (կներեք, հայկական ուսուցանող ալիքներից, եթե կան այդպիսիք, գաղափար չունեմ)): Սակայն շատ քչերն են իրենց հարց տալիս, թե օրական մեկ ժամից ավելի հեռուստացույցի դիմաց նստելը քանի հազար աշխատունակ բջիջ է սպանում: Բանն այն է, որ հեռուստացույց դիտելիս, մենք բացարձակ երևակայություն չենք օգտագործում, իսկ ուղեղի աշխատունակության այն քիչ խթանիչներից մեկն էլ ինքը երևակայությունն է: Երբ մարդ նստում է հեռուստացույցի դիմաց, նրա ուղեղը ընդունում է պասիվ դիրք, հետևաբար ունակ է միայն ընկալելու: Իսկ երբ, օրինակ, մարդ գիրք է կարդում, նրա ուղեղը գտնվում է ակտիվ գործունեության մեջ, քանի-որ ստիպված է և’ ընկալել կարդացածը, և’ պատկերներով հասկանալ այն (այսինքն ստեղծել համապատասխան պատկերներ ուղեղի մեջ), և’ վերլուծել այն, ինչ ընկալել է: Ինչպես տեսել եք իմ այս փոստում նույնիսկ կենդանին է ունակ հեռուստացույց նայել, բայց միայն մարդն է, որ կարողանում է կարդալ: Ինչու՞ երեխաները չպետք է դիտեն հեռուստացույց, առավել ևս չպետք է խաղան համակարգիչներով ու հեռախոսներով: Պատասխանը հեշտ է. քանի-որ նրանց մոտ չի զարգանում երևակայությունը ( հետո վատագույն դեպքում ծնողներն են ստիպված լինելու գրել իրենց, աշուն, ձմեռ, գարուն ու իմ ամառը շաարադրությունները):

Եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ մեր ծնողների, տատիկների ու պապիկների երևակայությունը շատ ավելի վառ է, նրանք մեզանից ուշ են հոգնում, մեզանից շատ գիտեին մեր տարիքում, մեզանից լավ են տեսնում (հիմնականում) ու մեզանից լավ են հիշում ամեն ինչ: Պատճառն այն է, որ նրանք օրերով հեռուստացույցի դիմաց չեն չորացել, ֆեյսբուքի ստատուսներով չեն զարգացել, ու էսէմէսներով չեն իրազեկվել: Իսկ ուղեղի բջիջները, որոնք այդքան անխնայողաբար սպանում են մարդիկ ժամերով գամվելով բազկաթոռին, մարդու ֆունկցիոնալ մի մասն են, հետևաբար կարևոր հանգամանք «նորմալ մարդ» համարվելու համար:

Առողջ ապրեք (պլագիատ մի հաղորդավարից, որի անունը չգիտեմ):

Advertisements

From → Ուրիշ

5 Comments
  1. Դուք շատ ճիշտ եք հարգելիս. ես էլ ասում եմ ինչի չեմ սիրում հեռուստացույց դիտել.. :ՃՃՃ

    • ոնց, դու սերիալ նայել չես սիրու՞մ, էս ինչ աննորմալ մարդ դուրս էկար :Դ չէ որ, դա կարևոր է իմանալ, թե խոսեն ում հետ ամուսնացավ, և թե մարիան ինչպես հայտնվեց բանտում, իսկ ժամանակը էնքան դանդաղ ա անցում, որ պետք ա մի բան անել, էլ ուրիշ ի՞նչ, եթե ոչ սերիալ նայել—- վայ գնացի, կինոս սկսեց :Դ

  2. Gayane permalink

    Gevorg Altunyan 😀

  3. Davo permalink

    զզվում եմ հեռուստացույցից:Համարյա կարգին բան չկա,միշտ դեպրեսիվ սերիալներ,տփոց,սպանոց:Յաաաաաաաաաախք,ինչ զզվելիյա,սերիալ կեչվածը,որ հիմարություն,անիմաստ բան,հա յանիմ ինչ?Իսկ ապուշ խաղերի մասին էլ խոսք չկա,նույնիսկ մեծահասակներին մանկամիտա դարձնում:Գիտեք? ինչքան էլ շատ աննորմալ բանա մուսուլմանական աշխարհում,դե հեռուստացույց խիստ մուսուլմանական երկրները չեն դիտում,քանի որ պետությունն արգելումա:Այ էտ մի բանը լավա անում:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: