Skip to content

Վերադարձ

November 4, 2011

Իմ շատ սիրելի ընթերցող: Երկար ժամանակ չէի գրում: Ի՞նչ պատճառաբանեմ… երևի բոլորի նման պատճառը զբաղվածությունն էր ու մի քիչ էլ ծուլությունս, գումարած մի քիչ հիասթափություն բլոգային աշխարհից, բայց բունս (էս դեպքում բլոգս) կարոտել էի: Կարոտել էի, սենց նստեմ ու գրեմ վիրտուլ աշխարհի իմ ընկերների ու ընթերցողների համար: Փոստս, համենայն դեպս, առանձնապես ինչ-որ բանի մասին չի լինի: Բայց չեմ կարող շնորհակալություն չհայտնել անոնիմ մի ատելությամբ լցված երևույթի, որ աննախադեպ կոմենտներով լցրեց բլոգս: Ինձ դա հասկացրեց, որ էկրանից այն կողմ դեռ մարդիկ կան, որոնք հետաքրքրված են իմ գրածներով, ու որոնք կարիք ունեն նորությունների, այլ աշխարհայացքների ու բնականաբար իմ փիլիսոփայությունների: Համենայն դեպս բլոգի աշխարհի իմ ընկեր-ներկայացուցիչներ, միշտ կարդացել ու տեղեկացված եմ եղել ձեր փոստերի շնորհիվ: Հայաստանի «ջահելության» շունչը մեծամասամբ ձեզանից եմ ստանում, էնպես որ շարունակեք: Ինձ ասեք բարի վերադարձ ու բարի փոստագրություն: Ես էլ մի երկու մաղթանք ու կոչով փակեմ փոստս. սիրեք ծանոթ, թե անծանոթի, ընդունեք նրանց ոնց որ կան, ամենաշատը սիրեք ձեր ընտանիքին, ընկերներին ու հայրենակիցներին, նրանք էն քչերից են, ովքեր ամենալավն են ձեզ հասկանում ու բան ունեն ձեզ հետ կիսելու, ժպտացեք ինչքան հնարավոր ա շատ, որովհետև ժպտալու համար շատ առիթներ կան, բայց քիչ ժամանակ, սիրեք կյանքը, առավել ևս ձեր կյանքը, ու մի մոռացեք օգտագործել սիրում եմ քեզ բառը ամենաքիչը օրը հարյուր անգամ (բայց ոչ թե շռայլեք կեղծ զգացմունքներ):

Վսյո, եկա: Ակլամբոստիի երկրորդ սեզոնը համարում ենք բացված 🙂

Advertisements

From → Ուրիշ

6 Comments
  1. Բարի վերադարձ

  2. Բարի վերադարձ քույրիիիկ

  3. Աչքներս լույս լինի, խեր լինի Տաթ ջան, շատ ուրախ եմ Ակլամբոստիի երկրորդ սեզոնի համար, որովհետև հայկական բլոգոսֆերայում անչափ զգացվում էր մեր սիրելի Ակլամբոստիի կարիքն ու տեղը 😉 Ուրախ եմ շատ

  4. Ապրեք, լավ մարդիկ 🙂

  5. Գայանե permalink

    Ինչքան էի քեզ կարոտել……..

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: