Skip to content

Մի բան արեք լավ մարդ դառնամ

June 22, 2011

Միշտ զարմացել եմ էն սենտիմենտալ ամերիկացիների վրա, ովքեր իրանց կյանքը պատկերացրել են փոխել մի ինչ որ հաջողակ մարդու անհաջող տողերի միջոցով…

Ի՞նչ եք մտածում, մարդ արարածներ, որ քո ինդիվիդուալ կյանքը ուղղողը ինչ որ մի հայտնի կամ ոչ հայտնի, հաջողակ կամ անհաջող, փիլիսոփա կամ ուղղակի ինտելեկտով մի անձ կարող է փոխե՞լ… դե եթե այո, ապա բոլորով ցած ենք դնում Մարկեսի գրքերը (էս ուղղակի չէի կարող չնշել, ամբողջ է-փոստս ողողված ա դրանով) ու վերցնում ենք Կարնեգիի գրքերը: Չէ, չեմ ծիծաղում, որ մարդիկ Մարկես են կարդում, հակառակը, բավական ոգևորվում եմ, որ մարդիկ սկսել են հետաքրքրվել (լավ է ուշ քան երբեք, դե ոչինչ, Եվրոպայում բումը տեղի ունեցավ 1960ականներին, էստեղ նոր ա հասնում, էդ էլ մինուճար Մարկեսը, էն մյուսները դեռ մի քիչ էլ կսպասեն): Լավ, թեմայից չշեղվելով՝ վերադառնամ կյանքը փոխելուն…

Երթուղայինում մի աղջիկ Կարնեգի էր կարդում, էդ էլ էս մի ամիս Հայաստանում եղածս ժամանակ երրորդ մարդն էր: Հասկացա, որ թարգմանությունը բավականին նոր էր (նշեմ, որ գիրքը գրվել է երեսուն վեց թվին): Ինչ մեղքս թաքցնեմ, իմ մասնագիտության բերումով, ինչ գիրք տեսնում կամ լսում եմ, միշտ աչքիս տակով եմ անց կացնում… համենայն դեպս մտածում եմ, որ իմ անձը ու իմ վարվելաձևը բավական կայացած են, որպիսի ինչ որ բան կարողանամ փոխել ինքս իմ մեջ (չեմ էլ ժխտի, խելոք բաներ ասում ա էդ մարդը, բայց հիմա Ամերիկայում էդ ամեն ասվածը էնքան հին է, որ ինձ բացարձակ ոչնչով չկարողացավ օգնել)… Խնդրեմ, կարդացեք Կարնեգի, բայց մի խոժոռվեք, երբ ձեր գրքին են կպնում անծանոթները (էն էլ էդքան լավ լավ խորհուրդներից հետո)…

Բայց սիրելիներս, լավ մարդ գիրք կարդալով չեն դառնում… լավ մարդ ծնվում են, լավ մարդ կայանում են… իսկ ինձ արդեն շատ են հոգնեցրել լավ մարդ թվացող, բայց ռասիստ ու նացիստ, «բարև ես հայրենասեր եմ, դու՞ ինչպես ես», իրար մի նստատեղի համար բրդող, բոլորից վեր իրենց համարող, «աղջիկը սենց պիտի լինի, տղեն սենց պիտի լինի» էս դեմքերը… թող ինձ ներեն մարդիկ… ես սրա համար չէի եկել Հայաստան…

Advertisements

From → Ուրիշ

10 Comments
  1. Կարնեգին Հայաստան մոդա ընկավ 2000 սկզբներին, երբ Ռուսաստան գնացող հայությունը ռսներից սովորեց գիրք առնել ու գիրք կարդալ, չնայած սովետական տարիներին հայերը շատ էին գիրք առնում, բայց սովետի փլուզումն իրանն արեց, ու հենց այդ ժամանա Երևան շատ մոդա ընկավ Կարնեգիի գրքերը, հատկապես ընկեր ունենալու վերաբերյալ: Դե Տաթ ջան մոդայա կարդում են, ասա բան հասկական ու դաս քաղեն ու ընդունեն այն , ինչ գրած է, թե չէ հայերից յուրաքանչյուրը մնացած բոլորից ավելի խելացիա

  2. ԲՐԱՎՈ, Տաթ ջան էս ի՞նչ սրտովս ես գրել, չես պատկերացնում: Ամեն տողիդ տակ ստորագրում եմ: Բրավո

  3. Վաաախ, ոնց էի կարոտել քո փոստերին: Բայց դե դու հետևի Կարնեգիի խորհուրդներին ու ամեն ինչի մեջ լավը տես, չէ՞ որ կարար մարշուտկայում կողքդ լիներ ոչ թե ընթերցասեր աղջիկ նստած լիներ, այլ քրտնած-կեղտոտ հիմար լակոտ 😀

  4. Շատ ճիշտ ես ասում, Կարնեգին իրա ստրեսի գրքում էդ էր հենց գրել… Լիլ, բայց դե Կարնեգին էն ընկերների գրքում էլ գրել էր, որ ոչ մեկին չմեղադրել, որովհետև էդ կեղտոտ հիմար լակոտի տեղը դու ըլնեիր դու էլ էիր իրա նման ըլնելու :Դ Այ սենց մշակութագրքադաստիարակային կոմենտ:

  5. Գայանե permalink

    Տաթև ջան, թեև Քարնեգին Ամերիկայում քառասունականներին իր գաղափարներով օգնել ա մարդկանց ու հիմա հնացել, Հայաստանին դա կարդալը չի օգնի… ձևական ձեռքներին բռնելն էլ ներքին կուլտուրան չի փոխի:

    • Ոնց ես դու տենց բան ասում… բա էն մեր «կարդում ենք բոլորս» ֆեստիվալը :Ճ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: