Skip to content

Ծիլերն են դաշտում կանաչին տալիս, դռները բացեք, Տաթոն է գալիս

May 1, 2011

Էն օրը հայերեն բանաստեղծություններ էի կարդում, ինչպես նկատեցիք 🙂

Իսկ եթե լուրջ, գալիս եմ 🙂 Գալիս եմ էն իմ տունը, որտեղ հեռավոր բարեկամները կարոտագին ժպիտները դեմքին պետք ա գան ինձ «պաչելու ու գնալու»: Գալիս եմ իմ սիրուն տունը, որտեղ ամեն «քեֆի կենացի» ժամանակ պետք ա բոլորը մտահոգվեն իմ անձնական կյանքով, որ պետք ա հարևանի ընկերուհու ընկերուհին, հարևանի տուն գալուց մի հատ մեր դուռն էլ թխկացնի, որ բարևի ու մի երկու հարց տա, թե էդ ոնց հայտնվեցի ես Ամերիկայում: Գալիս եմ իմ Երևանը, որտեղ ոչ ոք բացի իմ ընտանիքից չի հասկանում «անձնական տարածություն» բառակապակցությունը: Գալիս եմ իմ երկիրը, որտեղ բոլորը կարծում են, թե մարդը բնության դեմ մենակ չի կարա պայքարի, միշտ պետք ա մեջք ունենա…

Չէ, բայց իրոք լավն ա իմ տունը… ես գալիս եմ իմ տուն, որտեղ արևը գազարագույն ա, որտեղ առավոտը շոգ ա ու «մարշուտկաների» դռան դրմբոցը անուշ ա թվում… որտեղ քեզ մաման կամ պապան ա արթնացնում մի բաժակ սուրճով, ու որտեղ «սառը» բալկոնում ընտանիքը նախաճաշ ա անում կիրակի օրով, որտեղ գազարագույն արևի տակ պառկած գիրք ես կարդում ու շեղվում ընտանեկան խոսակցություններից, ու որտեղ երեկոները մթին քույրիկներով ծնողներին ման գալու ենք ուղարկում, ու հանկարծ իրանք քաղցրավենիքներով տուն են գալիս ու մենք «կարտ» ենք խաղում համով բաներով…. Հայաստաաան, Հայաստաաան… էս ա իմ Հայաստանը

From → Իմ մասին

17 Comments
  1. Lilit permalink

    մեռնեմ ջաննին:)

  2. Տաթ ջան բարով գաս 🙂 Տնաշեն նենց քաղցր նկարագրիր հավեսս տվեց բռնեմ գնամ ամերիկա որ տենց հավեսով հետ գամ? :Դ :Դ ապրես հավես էիր գրել :Ճ

  3. Կարինե permalink

    ԻՆչ տաք էիր գրել

  4. Գայանե permalink

    Օրերն եմ հաշվում ………….

  5. Գայանե permalink

    Հա մոռացա ասել, բոլորիդ սրտանց հրավիրում եմ ՏԱԹՈՅԻ տուն:Դռները
    բաց են……

    • չէ չէ չէ, մի հրավիրի, խնդրում եմ 🙂 մնաց տաս օր 🙂

      • Տաթ ջան արդեն ուշա հրավիրված ենք 😉 😀 ես էլ հոմ գիտես աներեսի մեկն եմ, ձողիկներով գալու եմ 😀 😀

        • դե լավ, դե որ ձողիկներով ես գալիս, բարով ես գալիս :Դ հեհե, կատակ եմ անում 🙂

          • որ ձողիկներից բերեմ, դառոինկ, զուզու, թե ուրիշ? 😀

          • էն ձողիկից, էն որ ասում ա բանանի համով ձողիկ, խաղողի համով ձողիկ, շոկոլադե ձողիկներ, որ ուտենք ու չաղանանք :Դ

  6. Astx permalink

    Տաթ բարձր էի կարդում…..մաման կողքիս էր…ու կոկորդս լցվեց………սիրուն ես գրել:)

Leave a comment