Skip to content

Ապրիլքսանչորսյան նախափոստ

April 23, 2011

Էս երկու օր ա բլուգումս շատ էն նայում անցած տարվա ապրիլքսանչորսյան պոստս… որը գիտե՞ք ինչ  էր, մի հատ նկար, հարգանքիս համար…

Հարգում եմ բոլոր զոհերին, սգում եմ իրոք, նախապապերս էն փրկվել ու փախել աշխարհով մեկ, որ էսօր մենք ծնվենք ու իրանց հոգիների հանգստության համար պայքարենք:

Բայց էս փոստս կարդալուց առաջ կարդացեք էս փոստը ու հետո եկեք մտածեք զոհերին հարգելու մասին:

Ես մեղադրում եմ նախապապերիս: Չէ, նրանց չէ, որ զոհվել են, այլ նրանց, որ զոհվելուց հետո խելոք նստել են մինչև սովետ, որ հետո էլ սովետի վրա են մեղքը գցել, որ իբր բարձրաձայնել չէր կարելի, թե չէ ինչ, սովետը պետք ա ջղայնանար ու հայաստանին սովետից հաներ, կամ կռիվ սկսեր իր իսկ սովետական երկրի դե՞մ: Լավ էլի, լավ էլի….

Եկեք նայենք իրականությանը: Ապրիլի մեկից սկսած ֆեյսբուքն ու օդնոն սևանում են ու պատժում են թուրքերին նկարներով, պլակատներն ու հաղորդումներն ու քննարկումները անպակաս, մարդիկ ինտերնետով մեկ որոշում են տարածեն ինֆորմացիա (մի քիչ էլ իրանց գովազդեն, որ տեսեք, ես էլ եմ մտածում հայերի մասին, կամ տեսեք ես դաժե հիմի անգլերեն կգրեմ կամ ֆրանսերեն կգրեմ, որ անգրագետ ֆրանսիացիները իմ բլոգ մտնեն ու կարդան)… դուք հինգ տարեկան ե՞ք, անգլիացին ու ֆրանսիացին պետք ա կարդալով փնտրելով գան ու մտնեն ինչ որ հայկական բլո՞գ… դե ինչ ասեմ, մարդ կա դրան հավատում ա:

Ես ներկայացնում եմ Հայաստանը աշխարհի տարբեր երկրների առաջ, ու հասարակ մարդիկ, ովքեր ինձ հետ ծանոթանալուց հետո  մի քիչ գոնե հետաքրքրվում են Հայաստանով, գնում են գուգլով սըրչ են տալիս, ու հաջորդ օրը գալիս ինձ հարցնում, յաաա, էս ձեզ կոտորել են հա՞… ու նենց մի հեգնական հիասթափվածությամբ, կամ ահավոր խղճահարված մի խոսակցություն են սկսում, որ մարդ իրոք չի ուզում խոսա: Մի հատ ինքներդ որոնեք Հայաստանը, տեսեք ինչ եք գտնում: Ու ըստ ձեզ, հայեր, ճիշտ ա՞, որ Հայաստանը աշխարհի էն քսան տոկոս մարդը որ լսելով ճանաչում ա, էդ քսանի ութսուն տոկոսը մենակ ցեղասպանությամբ ա Հայաստանին ճանաչում… լրիվ նույնը ոնց որ հրեաներին:

Չէ, ինձնից շատ չեք ուզում երևի, որ ցեղասպանությունը ճանաչվի, բայց ինձնից շատ հաստատ չեք հասկանում քաղաքագիտության կանոններ, որ ինտերնետը ողբով ա լցված հայերի անվան տակ:

Ու ինչ ձեզ թվում ա, որ եթե ինչքան շատ պրոպագանդենք, էնքան կառավարությունները կիրազեկվեն ու մի օր ամերիկայի պրեզիդենտը կասի ցեղասպանությու՞ն… ամերիկայի պրեզիձենտը ինտերնետով հայաստան չի ման գալիս, որ տեսնի ինչքանով շատ ավելացավ ինֆորմացիան… ինքը քաղաքագիտությամբ ա զբաղվում:

Եկեք հարգենք զոհերին, գնանք (առանց սեմուշկա չռթելու ու պճնվաճ հագուստների) իրանց համար մոմ վառենք, իրանց հոգիների համար աղոթենք, բայց ոչ խեղճերի հոգիները ձեռառնելիք դարձնենք, ոչ թույլ տանք, որ մեզ ձեռ առնեն…

Սա գրում ա մի հայ, որ ամեն ապրիլի քսանչորսին մոմ ա վառում, ու աղոթում Աստծուն, որ ճանաչեն ցեղասպանությունը… ու պատասխան տվողներ հիմի չկան, իրանց թոռներն ե՞ն պատասխան տալու իրանց պապերի անասուն բնազդների համար (աա, չէ իրանք գեներ են ժառանգել, այ դրա համար)… Հայաստանը դրանից ոչ մի բան չի շահի, ոչ էլ կկորցնի. ինքը դա հարյուր տարի առաջ ա կորցրել… բայց կշահեն աշխարհի ուրիշ խեղճ ու կրակ երկրներ (էդ էլ արդեն, որ իրանց երկրում են մարդ սպանում… արժի՞ որ հույս ունենալ)… Սա գրում ա մի հայ, որը զզվել ա, որ իրան մոտենում են ու ասում, ախ դու կոտորված ազգի խեղճ ներկայացուցիչ, կամ այ դու հրեա դոդոշ անուղղելի, լավ են արել, որը նախընտրում ա, որ մարդիկ Հայաստանի մասին լսած չըլնեն, որ ինքը Հայաստանի վառ ու լավ կողմերը ներկայացնի մարդկանց, որ մարդիկ իմանան, որ Հայաստանը առաջին քրիստոնյա երկիրն ա, որ էդ դուդուկը Հայկական ա, որ Հայաստանը գինու ու ցորենի ու առատության երկիր ա, ու որ Հայաստանում խելացի ու պոտենցիալ ջահելություն ա մեծանում, այլ ոչ թե սեմուշկա չռթելով գերեզման գնացող, ֆրանսերենի իրա իմացությունը ցուցադրող ջահելություն ա ապրում, որ մենակ դժգոհում ա, լացում ու բողոքում

Կներեք ինձ…

Advertisements

From → Ուրիշ

13 Comments
  1. Լիլիթ permalink

    Ներում եմ, բայց ինչի համար? շատ լավ փոստ էր!!!

  2. Ahavor srtics er Tat. henc hima herustacuycov nayum em herardzakum@,te vonc en mardik antarber demqerov u sovoruyti ujov shprtum ed caxik@ ..u teqvum het gnum` iranc 24yan partakanutyun@ ktarac.. lacs galisa.

  3. baic chenq el karox dadarel dra masin xosel, qani vor da vochira vor@ piti patjvi/xostovanvi, isk hima mexavor@ hakaharvac a talis mez` ogtagortselov amen hnaravor resurs, vori vochragortsi pitaki kpcni mez. Sran petqa nayel vorpes mardkutyan, voch miayn hayutyan dem arvac hancanq, u im hamar cicaxeli a vor hayutyun@ nstac spasum a te erb piti obaman barehachi artasanel cexaspanutyun bar@, mardik ayl voch te petutyunner@ petqa chanachen et iroxutyun@, isk es uxexi lvacman darum et hesht gorts chi,, 😦

    • էլի չդարարենք խոսենք, մեկա ամեն ինչ ոնց պետք ա ըլնի տենց պետք ա ըլնի: իսկ չդադարել խոսելը արդեն վերևը ներկայացրել եմ ինչ արդյունքի ա բերում: եսիմ…

  4. erku tarberaki ardyunqn el chen kara 100 tokosanoc linel, mnuma ksherqi vra dnel..

  5. Գայանե permalink

    Ապրես, շատ ճիշտ մտքեր ես արտահայտել:

  6. Lilit permalink

    Ինձ թվում ա, կարևորը էն չի, թե որ երկիրը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը, որը չէ, կարևորը էն ա, որ մենք երբեք չմոռանանք այդ ամենի մասին ու (շատ ճիշտ ես նկատել սեմուշկա չռթելու կամ պճնվելու բնավորությունը) հասկանանք, որ Ծիծեռնակաբերդ ենք գնում ոչ թե մեզ ցուցադրելու, կամ ուրիշներին ինչ-որ բան ապացուցելու, համոզելու համար, այլ` մեր նախնիների հիշատակը հարգելու:
    Տաթ ջան շատ ճիշտ էիր արել, որ երկու փոստդ կապել էիր իրար, շատ լավ միտք էր:

  7. Լիլիթ Ղազարյան permalink

    Տաթոս, պատկերացնում ես, ես նոր եմ բացահայտել քո բլոգը (ամոթ ինձ!!!)։ Երևի արդեն մի երկու ժամ ա կարդում եմ տարբեր հոդվածներդ։ Հիանալի ես գրում։ Իսկ ես մեկը, ինչ սրտիցս էիր գրել…

    • Լիլ, ապրես 🙂 Լիլ կակ ռազ էն օրը մեր անցած ամառվա կասկադն էի հիշել է՞ 🙂

  8. Լիլիթ Ղազարյան permalink

    Վաաախ, Տաթ, էլի եմ ուզում էդ օրվանից …….Շաաաաաաատ եմ ուզում :*****

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: