Skip to content

Նայեք, նայեք

March 29, 2011

Ես որ փոքր էի, մամաս ու պապաս երբեք ինձ ու քրոջս մեր դիմաց չէին գովում (թե գովացել են, մենք չենք լսել): Երբ պապայիս կամ մամայիս կոլեգաները գալիս էին մեր տուն, ես միշտ լսում էի, թե ինչքան են իրանց երեխեքին գովում, ու միշտ ուզում էի, որ մամաս կամ պապաս իրանց «բերանները փակեն» մեզ գովալով, բայց երբեք դա չէի լսում: Ես էն ըմբոստ երեխեքից էի ու մի օր ըմբոստացա մամայիս դեմ, որ սխալ ա անում, որ մեզ չի գովում, մամաս ասեց. «Տաթ, որ ես ասեցի իմ երեխեն ամենալավն ա, ինքը դա չի ընդունելու, որովհետև իրա երեխեն ա իրա համար ամենալավը»: Ճիշտ ա ես մի տաս տարեկան երեխա էի, էդ խոսքերի իմաստը բացարձակ չհասկացա ու տենց նեղացած մնացի ծնողներիցս ինձ չգովալու պատճառով, մինչև հասա գիտակցությանս… Ես հասկացա, որ ինչքան ինձ մոտ մարդ են գովում, էդքան աչքիցս ընկնում ա էդ մարդը, ինչքան իրանց ներկայացնում են, էդքան աչքիցս ընկնում ա էդ մարդը, ու հասկացա, որ գովալու ու ներկայացնելու կարիք ունեն միայն էն մարդիկ, ովքեր կոմպլեքս կամ պրոբլեմ ունեն, կամ քիչ կրթական մակարդակ:

Ես հասկացա, որ ներկայացնելը բացարձակ էս կյանքում դիրք ու իմաստ չունի… չնայած, որ Հայաստանում կարողա ծիծաղեն, որ ես մի դոլարանոց կոշիկ եմ առել վոլմարտից ու դա մեծ սիրով հագնում եմ, ու իմ կոմպը սովորական տոշիբա ա, ու որ իմ հեռախոսով մենակ զանգում եմ ու թեքսթ գրում, ու որ նույնիսկ զլանում եմ մեջը երգ գցեմ.. Ես էլ սենց եմ, չեմ ներկայացնում ինձ մատերիալով, ներկայացնում եմ ինձ իրականով…

Շատ բան եմ հասկացել…. հասկացել եմ, որ զզվում եմ էն մարդկանցից, ովքեր ֆբ-ում ներկայացնում են իրանց մարդկանց մոտ, որ ամեն օր մի նոր միզերաբլ ստատուս են գրում, որ իրանք մենակ են, մարդիկ իրանց չեն սիրում, զզվում եմ, երբ որ տեսնում եմ իրար սեր են խոստովանում իրանց վոլի վրա, իբր նայեեեք, ինձ էլ են սիրում, իմ ամուսինը, ընկերը ամենահրաշքնա, երբ իրանց մեքենան կամ ամուսնության մատանին էն դնում պրոֆիլի նկար, որ բոլորին ցույց տան թե ինչ լավն են իրանք ու իրանց համար էդ նվերներն առնողները… զզվում եմ, որ դա շատ ա իմ հայրենիքում մանավանդ…

Ես ահավոր զարմանում եմ, թե ոնց են մարդիկ ապրում իրանց կյանքը ուրիշների համար, ոնց են ապրում, որ ուրիշներին դուր գան ու կարևոր չի իրանք իրանց դուր են գալիս թե չէ…. ամեն մեկն ուզում ա մի բան անի, որ մյուսին ցույց տա, մի բանի հասնի, որ «նախանձների աչքը հանի», ժպտա չսիրած մարդու երեսին, որ իրան դուր գա մենակ թե, կապ չունի էդ մարդը իրա կյանքում էական անձ ա թե չէ… վերջապես ում համար են ապրում իրանց տված էդ մի քանի տարի կյանքը…

էլ չգիտեմ, էնքան եմ հոգնել էս շատ ու քչի կռվից ու ցուցադրականությունից…

Advertisements

From → Ուրիշ

5 Comments
  1. Lilit permalink

    Տաթ ջան առխային, օրեցօր շատանում ա էն մարդկանց թիվը, որ իմ աշխատանքի վերաբերյալ ինձ լիքը ինֆորմացիայա տալիս…. ասա ձերի մասին մտածեք էլի, մանավանդ որ էդ ձեր տված ինֆորմացիայից ես ոչ թե զարմանում եմ, որ դուք լիքը բան գիտեք, այլ ուղղակի զզվում եմ, երբ հասկանում եմ, որ դիմացինս ահավոր սահմանափակ ու ուրիշի կարծիքով ապրող մարդա: ու ես գլխումս արդեն մի քանի ծիծաղելի արտահայտություններ եմ մտապահել, մի օր որ չդիմանամ գրի եմ առնելու բլոգումս /էն որ չկա :Դ/

    • քո պատմություններից մի երկուսը միտքս եկան:
      Լիլ, դու վաբշե լիքը արկածային կյանք ունես: Ասենք, որ մեկը գար ինձ պատմեր, թե Փըրդյու-ում սենց սենց բաներ են լինում, ինքը երբեք ստեղ չեղած, երևի էդ մարդու վրա էնքան կծիծաղեի, որ ինքը իրա արած ցուցադրականությունից վատ կզգար ու դեմքիս էլ չէր նայի:
      Համենայն դեպս Լիլ, միշտ էս արտահայտությունը հիշի՝ աղվեսի դունչը չհասավ խաղողին, ասեց խակ ա: Սրա նեպալերեն տարբերակը՝ պարողը պարել չկարացավ, պարկետին մեղադրեց: Հիմի էդ մարդկանց մեկա չի թվալու որ իրանցից լավն էլ կա, դրա համար ուզում են իրանք էլ իրանց ցույց տան փիֆ միֆ անելով յանիմ էդ ինչ մի տեղ ես աշխատում որ (մոռանում են իրանց ոնց էին կոտորում, որ ընդունվեն):Ճ

  2. Գայանե permalink

    Դա նրանից է, որ մարդիկ իրենց արհեստական գցել են ԱՆՍԱՀՄԱՆ
    ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒԹՅԱՆ մեջ ու ամեն մեկին թվում է թե իր ԿԱՌՌՈԲԲԿԱՆ
    ամենամեծն աաաա, իսկ իրա ՅԱՇԻԿԸ` վերջին մոդելով:

  3. Lilit permalink

    Ակլամբոստի ու Գայանե ջանեեեր, դուք սոՌտ եք:ՃՃՃՃՃՃ շատ եմ սիրում ձեզ!!!!

  4. Shushan permalink

    աաաաաաաաաա, Տաթ, տոչնի իմ ու քրոջս պատմությունն ա՝ ”ու միշտ ուզում էի, որ մամաս կամ պապաս իրանց «բերանները փակեն» մեզ գովալով”: Ինչքան ենք ես ու քուրս փափագել սրա մասին :))))

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: