Skip to content

Խղճահարությունիցս խղճահարվում եմ

March 29, 2011

Աստված ինձ տվել ա մի շարք լավ բնավորության գծեր, ու մի հատ ահավոր բնավորության գիծ, որի հետ չեմ կարում հաշտվեմ:

Ես ամենաշատը վախում եմ ոչ թե նրանից, որ մարդիկ ինձ կատեն, կամ կարհամարհեն, ես ամենաշատը չեմ ուզում գա մի օր, որ ես խղճահարվելի ըլնեմ ու մարդիկ ինձ խղճան: Բայց ամենավատն էլ էն ա, որ ես ահավոր խղճացող բնավորություն ունեմ: Էսօր մեկին էնքան եմ խղճացել, որ դասից հետո լացել եմ: Էսքան ապուշ աստիճանի խղճահարություն մոտս առաջին անգամ էր… ում եմ խղճացել ու ինչի… էսօր կարդում էինք Գենջի Մոնոգատարի (ճապոնական գրականություն), ու մեր էդ դասարանում ճապոնացի կա, դասախոսս ասել էր արի դու մեզ պրեզենտացիա արա քո իսկ գրականությունը: Էդ ճապոնացին ահավոր վատ ա խոսում անգլերեն, ու որ լարված չլսես քեզ կթվա ինքը ասում ա աաաաաաաաաաաաաաաաաաաաա անընդհատ: Հիմի ես ուզում եմ լսեմ ինչ ա ասում ու հասկանամ, բայց նաև ուժ էի գործադրում, որ հասկանամ, ու որ չհոգնեմ էդ իրա մոնոտոնությունից: Կողքիս տղեն ձեռով հա խփում ա ու ժպտում, կողքիս աղջիկը հանել ա իրա քինդլն ա կարդում ուրիշ դասի համար ու մեկ էլ որ չտեսա դասախոսի աչքը կպնում ա, էնքան վատ զգացի էդ ճապոնացու համար: Մեկ էլ ճապոներենից բան էր թարգմանել, դե ճապոնացիները ր տառ չունեն ու ամեն ինչ լ են ասում, էդ տղեն էլ ֆրոգի տեղը ֆլոգ էր գրել, մեկ էլ էս արաբը իրան թունդ ամերիկացու տեղ դրած ուղղեց իրան, ասեց ինչ ա էդ ֆլոգը, էս ճապոնացին չգիտի ոնց բացատրի, սենց գորտի պես թռավ ու սաղ լսարանը վրեն ծիծաղեց: Բայց էդ իրա գորտի պես թռնելը էնքան բարի էր ու էնքան պարզություն էր իրա մեջից թափում… ու հիմի էդ խեղճ տղեն փորձում ա ասի յոթ հարյուր հիսուն չորս թիվ ու առանց գրելու չի կարում ասի, սաղ լսարանը ծիծաղում ա, դասախոսը էդ ծիծաղից վեր ա թռնում… բայց ախր ինչի են մարդիկ էդքան անհասկացող, չէ որ էդ լսարանում ոչ մեկ էնքան ճապոներեն չգիտի, ինչքան էդ բարի ճապոնացին անգլերեն… ու էդքանից հետո, խնդրեց, որ կարմիր խաչին բարեգործություն անենք, ով ինչքան կարա… ասեց, որ իրա ընտանիքը էլ տուն չունի… մոտս ընդամենը մի դոլար էր մնացել անցած աշխատավարձից, դասից հետո գնացի ու էդ խղճուկ մի դոլարը տվեցի կարմիր խաչի ներկայացուցիչներին, որ սենյակ էին վարձել… ու դրանից էլ լացեցի, որ մի դոլարից ավել փող չկարացա տամ (ու ոչ թե որ մինչև հաջորդ աշխատավարձ երեք ցենտով եմ ապրելու) ու գիտեմ, որ հիմարությունս գագաթնակետին եմ հասցրել, որ տենց լավ մարդուն խղճացել եմ էսօր… ես երևի ինչ որ ապուշացել եմ էս վերջերս…

ուղղակի չեմ կարում համակերպվեմ նրա հետ, որ մարդիկ իրանց մյուսներից բարձր են դասում, թեկուզ իրանք ոչնչություն ըլնեն….

Advertisements

From → Ուրիշ

4 Comments
  1. Lilit permalink

    Տաաթ, իմ հետ էլա տենց բաներ շատ լինում: Մի անգամ Վրաստանում թրեինինգի ժամանակ մի վրացու բերեցին լաբ, իմ ու մյուս հայի հետ ծանոթացրին, ու ասեցին իրանց հետ ես աշխատելու Հայաստանում: Ու էդ մարդը շատ շփոթված ու ահավոր տխուր աչքերով նայեց, ռուսերեն չգիտեր, բան չասեց, ու գնաց: Պարզվում ա խեղճի գլխին դեռ երբվանից օյին են խաղացել, իբր ինքը մեշոկ տեղափոխողա, նույն գործը պետքա անի Հայաստանում: Էս մարդն էլ ենքան խեղճա, գնացելա նկարվելա, պասպորտա հանել, փողա ծախսել, որ իբր մեր հետ պետքա գա Հայաստան: Ու մարդիկ ծիծաղում էին… ու որ եկա տուն, մամային պատմում էի, ակամայից սկսեցի լացել. իրա տծուր աչքերը որ հիշեցի դրա համար:
    Տաթ, բայց էս վերջերս նկատել եմ, ինչքան էլ ուզումա իրանց բարձր դասեն, մեկա, ժամանակը կգա, իրանք էլ նման դրության մեջ կհայտնվեն ու կհասկանան ամեն ինչ…. ու նենց կուզեմ, որ մարդիկ մի քիչ հասկանան, որ բոլորս էլ մարդ ենք, բոլորս էլ ապրում աշխատում ու սովորում ենք. մեկը մի քիչ քիչ, մյուսը մի քիչ շատ, հետո ինչ?
    Իսկ դու ապրես, հիմա մի դոլար տուր, հարստանաս շատ կտաս;Ճ :Դ

    • Իրոք Լիլ, ես տենց բան տեսնեի ես երևի ըտեղ մի հատ ելույթ կունենայի…

  2. Գայանե permalink

    Տաթև ջան,վատ բան չի խիղճ ունենալը, ինչքան շատ այնքան`լավ:Պարզապես հիմա բութ-անգութների դար է,որոնց մեջ քեզ վատ
    ես զգում:Հիմա բոլոր տեղերում նույն չուման կերել է մարդկանց հոգիները:
    Օֆ, ուզում էի սրտիս եղածը գրել, երևի դա էլ պետք չի: Աշխատի խիղճը
    չփոխվի սենտիմենտի,մեկ է դա էլ արժեք չունի:

    • հա, չէ սենտիմենտալությունը ինձ համար մի քիչ շինծու զգացում ա, դրա համար սենտիմենտալ բաներ աշխատում եմ մեջս չունենամ (ու իմ կարծիքով չունեմ)…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: