Skip to content

Ամուսին անելու (ամուսնանալու) մասին

March 26, 2011

Երեկ երեխեքով հավաքվել էինք, որ բասկետբոլ նայենք: Նայում էինք, գինի էինք խմում ու էդ միջավայրում հավես խոսակցություններ էինք տանում: Խոսում էինք բասկետբոլիստների տարիքից (խաղում էին Քենթաքին ու Օհայոն, դե պարզա Քենթաքիի կողմից էինք, երկուսը Քենթաքիից էին մեր խմբի, ես էլ Քենթաքիում էի սովորել, սիրում եմ էդ նահանգը)… հա, ու ասում էինք, որ սաղ ջահել երեխեք են մի քսան տարեկան: Մեկ էլ էս գերմանացիներից մեկը թե, հա, ու հաստատ ամուսնացած կըլնեն ըտեղից մի քանիսը… ու ըտեղ սկսվեց թունդ մի հատ քննարկում: Էս գերմանացիները պնդում էին, որ իրանց համար ահավոր անսովոր ա շուտ ամուսնացող ամերիկացիներ տեսնել, ամերիկացիներն էլ պնդում էին, որ միշտ չի, որ շուտ են ամուսնանում, հիմնականում ամուսնանում են քսանութ քսանինը տարեկանում: Ու դե ես էլ էի ամերիկացիների հետ քննարկում, շատ իմանամ գերմանացիները երբ են ամուսնանում… ու հայտարարի եկանք, որ ամերիկացիներից էս խմբերն են շուտ ամուսնանում՝ ահավոր քրիստոնյաները, տենց մի քսանից հետո, զինվորները (որովհետև որ եթե զինվորի կին կամ ամուսին ես պետությունը քեզ լիքը բենեֆիտներ ա տալիս ու լիքը փող, ձրի ուսուցում որ համալսարանի վրա մատդ դնես), մորմոնները (որ հասցնեն մի տաս երեխա ունենան), ու ամերիկայում ապրող միջին արևելքացիները: Հա նաև նշեմ, որ էդ մեր խմբում միակ ամուսնացածը էդ ամերիկացիներն էին, որ ամուսնացել էին քսանութ տղեն էլ եռեսունմեկում, նորմալ տարիք… իսկ էդ խոսացող գերմանացիները քսանվեց ու քսանութ տարեկան էի… հետո նաև էկանք էն հայտարարի, որ էդ շուտ ամուսնացողները տենց էլ շուտ բաժանվում են, ու նույնիսկ ինտերնետուն ստատիստիկաներ փնտրեցինք, Գերմանիայում (որ գերմանացիների ասելով ամուսնանում են եռեսունից ոչ շուտ) ամուսնալուծությունների թիվը ահավոր ցածր էր…

Ու հիմա իրանք էդ խոսում են ու ես մտքիս մեջ Հայաստան եմ եկել, ու պատկերացնում եմ, որ ով մեր տուն գա մի հատ կհարցնի Տաթ ջան ոնց ես, ոնց էր էս տարիդ, բա մեկը չունե՞ս ընդեղ (էս միշտ երկրորդ հարցն ա), բա արդեն մտածի ամուսնանալու մասին… ու ասենք էս ասողները, հլը լավ բարեկամներին ներում եմ, բայց ասենք մեկ էլ կասի մամայիս ընկերուհին, կամ հարևանը, ասենք տենց անհեթեթ մարդիկ… ու որ ասում եմ ինչ ամուսնանալ, դեռ քսաներկու տարեկան եմ, նենց մի վայ վույ են ասում ու ինձ նենց մի կնոջ բիոլոգիա են սկսում բացատրել, որ մի տեսակ սկսում եմ մտածել, որ էս մարդիկ մի քիչ ցնդած են… ու ընդհանրապես խի ա Հայաստանում էդ ամուսնանալը տենց մեծ մի բան, կամուսնանաք էլի բոլորդ էլ… իրոք, ինչի՞ մարդկանց ուշք ու միտքը էդ ա, որ ես ասենք քսան տարեկանից հետո ինչ գալիս եմ հայաստան, բոլորին ահավոր հետաքրքրում ա իմ անձնական կյանքը ու թե երբ եմ ամուսնանալու… հայ չըլնեի կմտածեի, թե էնքան են կյանքից ու իրանց հոգսերից հոգնել, որ ամբողջ օրը դրած մտածում են, թե Տաթոն բա հիմի ում հետ դուրս եկավ, բա տեսնես էդ տղեն իրան առաջարկություն արեց, վայ երանի մի օր էդ տղու հետ գա Հայաստան, մենք էլ իրան տեսնենք, գոնե շուտ ամուսնանա, որ հանգիստ շնչեմ …  հահահահահա

Advertisements

From → Ուրիշ

8 Comments
  1. Գայանե permalink

    😀

  2. Lilit permalink

    Taaaat esor mi lav axjka het em canotacel, fransiayica, 3 amsov ekela hayastan u qo tariqi, asuma ory 3 angam indz asum en “zamuj pora, chto, ya uje takaya staraya ?”:D uxxaki ahavor zugadiputyun er qo es posty mer xpsakcutyunic heto:)

    • հահահա… լիլ դե հիմա ինչ ասես… տարբեր մտածելակերպներ ունեն մարդիկ… :Դ

  3. Lilit permalink

    Տաթ ջան ես փոստդ շատ լավն էր, ինձ ել շատ հոգեհարազատ էր, հլա դու ասում ես 22, բա որ մի երեք ամսից 24 ես դարնալու, արդեն ով տեսնում ա իրա պարտքն ա համարում հետաքրքրվի ընկեր ունես, բա ինչի չունես, գոնե ուզող էլ չունես? ու վոր պատասխանում ես, չէ դեռ տենց համապատասխան մարդ չկա, սենց մի հատ ցավակցական դեմք են ընդունում ու ասում այ մարդ դու ել շատ ես բանի հետևից ընկնում, բոլորն էլ փերություններ ունեն, կատարյալ մարդ չկա: Տո ես էլ գիտեմ, որ կատարյալ մարդ չկա, բայց դե հարմարն էլ դեր չկա, ու հետո մտածում ես ժողովուրդդդդդդդդդդդ ես դեռ չեն ուզում ամուսնանամ:
    Հա Լիլ ջան էդ նոր ծանոթդ շատ լավ ա ասել, շատ համաձայն եմ:

    • Լիիիլ, էլ մի ասա, քո օրն էլ մի օր չի… օրինակ քո տարիքի ուրիշ լավ հայ աղջիկներ հիմի օնլայն իրանց կեսին ման կգային, կամ սաղ բարեկամներին իրար կխառնեին, իսկ դու ստեղ փիլիսոփայում ես, լոոոոոոոոոոոոոոոոոոոոոոլ :Ճ

  4. Lilit permalink

    :)))))))))))))) շատ լավ էր դիտողությունդ, սկսեմ մտածել դրա մասին :))))))))))))))

  5. Կարեն Աթալյանց permalink

    էտ անգործությունիցա, կամ դրա ապագայում գալու զգացողությունից, իսկ էն մարդիկ ովքեր լավ գիտեն ինչ են անում, ինչի համար են անում, ու վաղը ինչ են անելու, ամուսնանալու մասին ամենավերջինն են մտածում, նույնիսկ Հայաստանում =DDDD

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: