Skip to content

Կետսալկոատլ ու Յանգ

March 16, 2011

Քիչ առաջ մի գիրք եմ կարդում (Հանգ Լոու Մենգ- Կարմիր պալատում երազ (չինական գրականության «Դոն Կիխոտը»)) ու մի բան մտքովս անցավ, սկսեցի էլի մտածել… դրակոնների մասին… հիմա տեսնեմ կկարողանա՞մ բացատրեմ ինչ անցավ մտքովս:

Մտածում եմ, որ Լատինոամերիկյան ցեղերը, որ մենք կարծում ենք թե եկել են Եվրասիայից Բերինգ կանալով, ու տենց իջել հիմիկվա Կանադայի ու Ամերիկայի տարածքով հասել Լատինոամերիկա, իրականում եկել են Չինաստանից ու ոչ մի ուրիշ երկրից… Տեզիսս սատարելու համար միտքս փորփրեցի ու գտա Guns, Germs and Steel գիրքը, գրված Ջերըդ Դայմընդի կողմից: Էդ գրքում բացատրվում ա, թե ոնց եղավ, որ երբ եվրոպացիները եկան լատինոամերիկա իրանք կրակում էին, իսկ մայաները, ացտեկները դեռ նետ ու աղեղով էին կռվում… էդ գիրքը կարդացեք, շատ հետաքրքիր ա: Հա, ու տենց մտածեցի, որ չինացիներն են եկել էդտեղ ու նայեք ինչ նմանություններ կան իրանց դեմքային գծերի մեջ: Սա չինացի ա հարավային մասից՝

Սա էլ ինդիգեն մարդ ա, հիմիկվա Մեքսիկայի տարածքում ապրող՝

 

 

 

 

 

 

Տեսեք թե ինչքան շատ նմանություն ունեն, քիթը, աչքերը, բերանը… ու էս նկարները փնտրտուքիս առաջին էջից վերցված նկարներն են, հատուկ չեմ փնտրել, կարող եք ինքներդ փնտրել- չայնիզ մեն, մեկ էլ ինդիջենըս մեն…

Էկա էն եզրակացության, որ Կետսալկոատլը, որ մայաներն ու ացտեկները համարում էին իրանց աստված, ընդամենը չինական Յանգն ա (դրակոնը): Կետսալկոատլը իրանց համար աստվածային մի էակ էր, որը կիսա մարդ էր կիսասողուն, փետրավոր ու կարում էր թռչեր.. Էս նկարում տեսնում եք, թե ոնց ա Կետսալկոատլը մարդ ուտում… Նման ա չէ՞ չինական դրակոնին…

Իսկ էս նկարում չինական դրակոնն ա:

 

 

 

Ինչպես կնկատեք, երկու դրակոններն էլ փետրավոր են, որը մեր այսպես ասած արևմտյան դրակոններին հեչ նման չեն… Ես շատ լավ չգիտեմ չինական բազմաստվածության պատմությունը, բայց ինձ թվում ա, որ դրակոնը մինչև իմպերատորի նշան դառնալը աստված ա եղել, որն էլ տարել են իրանց հետ լատինոամերիկա, ավելի շուտ էն թվերին Մեսոամերիկա ու դարձրել մենակ աստված: Հա, մեկ էլ մի բան, Մեսոամերիկյան ցեղերը պատկերացնում էին, որ եբր Կետսալկոատլը դառնում ա մարդ, ինքը սպիտակահեր բեղ մորուքով մարդ ա, որը երբ որ հայտնվի էդ իրանց փրկման օրն ա ըլնելու… ու հայտնվեց Հերնան Կորտեսը, որը էլի սպիտակամորուք պապիկ էր, իրանց էլ փրկեց, սաղին ուղարկեց էն աշխարհ իրա կոնկիստադորներով… Իրանք էլ դե ինչ պիտի անեին, աստվածն իրան ոտով եկել հասել էր իրա մոտ, դրեցին սեղան սարքեցին և այլն, էն էլ խաբվեցին…

Մի խոսքով, միտք առաջացավ, որ Կետսալկոատլն ու Յանգը նույն բանն են, հետևություն, որ եթե մայան կալենդարով երկուհազար տասերկուսին պետք ա աշխարհը կործանվի, ապա չինացիներն էլ սրա մասին մի բան կունենան ասելու…

Advertisements

From → Ուրիշ

6 Comments
  1. Լիլիթ permalink

    սիրում եմ քո տրամաբանությունը… մնե բի տվոյո սեռօյե վեշեստվօ :Դ

    • ապրես պուճուր: Լիլ, տի ու մենյա վաբշե խելացի, բալա, նենց որ մի ասա մնե բի… ես քեզնից էնքան սովորելու բան ունեեեեեմ

  2. Liana permalink

    Shat hetaqrqir er Tats! Apress! Es vorosh latinoneri mej nkatel em nmanutyunner chinacineri het, baic chgites inchu misht kapel em nra het vor shat asiaciner en gaxtel latinakan america 20rd darum, u patmutyan mej etqan het chei gnacel ..mtqovs cher ancni xoranaaaal!

Trackbacks & Pingbacks

  1. Ինչպես գրավել ընթերցողների ուշադրությունը « Մի Ակլամբոստի Բլոգ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: