Skip to content

Բլոգս մեկ տարեկան է :)

March 13, 2011

Սկզբից մի երկու մեղայական տողով սկսեմ 🙂 Բլոգ ջան, ես գիտեմ, որ քո ծնունդը մարտի 11ին էր, բայց չկարողացա էդ օրը պոստ գրեմ, գրում եմ ուշացումով… Ակլամբոստիսսս, էս ոնց մի տարի անցավ…. 🙂

Բլոգս արդեն մեկ տարեկան ա, անցած տարի էս ժամանակ մագիստրատուրայի հայկական ասած պետականներին էի պատրաստվում, ու շատ ներվային քայլում էի ամբողջ օրը… ռումմեյթիս ասում եմ. «ինձ հանգստանալ ա պետք մեկ մեկ կարդալուց, ու ոչ ֆբ եմ ուզում մտնեմ, ոչ հեռախոսով խոսամ, ոչ կինո նայեմ, ոչ էլ տնից դուրս գամ, ինձ պետք ա մի կես ժամանոց կարգին հանգստատեղի…» Կրիստինան ինձ նայեց նայեց, ասեց, Տաթ, արի բլոգ բացի… ասի էէէ չէ, ես չորս տարի առաջ բլոգ ունեի, բայց անկապ բան էր, ասում ա չէէէ, հիմա սաղ փոխվել ա, կգրես ինչ որ մի բանի մասին… ասի դե լավ. կոմպը բերեց, նստեց, ինձ համար բլոգ բացեց, անունը դրեց Ակլամբոստի (որովհետև յահուս ակլամբոստի ա), պարոլն էլ ոնց դրել ա նույնը մնացել ա, թող իրա ասածով ըլնի 🙂 Առաջին մի երկու փոստս մեծ բան չեն ներկայացնում իրանցից, բայց հետո սկսեցի գրել, ու ոնց որ ստացվում էր 🙂 Սկզբից մենակ Կրիստինան էր գալիս, գուգլ թարգմանիչով բլոգս թարգմանում ու կարդում 🙂 Մի ամիս հետո էլ ընտանիքս սկսեց մշտական այցելուս ըլնել, հետո Արխանգելոն սկսեց գալ կարդալ, ու տենց օրը մեկ ընթերցողից սկսեցին գալ ու կարդալ, օրը մի տասնհինգ, քսան մարդ… ու հետո ավելացան կամաց կամաց 🙂

Բլոգս էս մի տարում հավաքեց 31227 այցելու 🙂 Ինձ այցելել են 88 տարբեր երկրներից, ամենաշատը՝ Հայաստանից, ԱՄՆ-ից ու Կանադայից: Ունեմ 169 գրառում ու 722 կոմենտ: Ամենաշատ կարդացվող փոստս եղել ա Տրապիզոնի բախտը 3453 ընթերցող, որին էլ հետևում ա Մարդ պլյուս մարդ հավասար է սեր. կարիքի բխման թեորեմ-ը 2954 ընթերցող: Ամենաշատը փնտրել են abu lala mahari 1342 անգամ, հետո աֆորիզմներ 980 անգամ, ու հորոսկոպ 671 անգամ:

Դե էլ շատ թվեր չգրեմ 🙂 էսօրվա կարևոր թիվը մեկն ա 🙂 Բլոգիս շատ եմ սիրում, ինքն էլ իրա կարդացողներին ա շատ սիրում, նենց որ եկեք, կարդացեք, կոմենտեք, կարծիք արտահայտեք ,որ մյուս տարի ակլամբոստի թվեր գրեմ 🙂

Advertisements

From → Ուրիշ

19 Comments
  1. Lilit permalink

    Իմ համոոոոոոոոոով Ակլամբոստի ջաաաաաաաան!!!!! Ծնունդդ շնորհավոր!!!! միշտ էդպես տաղանդավոր ու օրիգինալ փոստեր գրես, ընթերցվես, ըստ արժանվույն գնահատվես, քոմմենթվես, և ամենակարևորը մտնես ոչ թե քննական սթրեսսից հանգստանալու, այլ տարբեր ուրախություններդ մեզ հետ կիսելու համար:

    Քո հավատարիմ ընթերցող` Լիլիթ

    • ապրես, Լիիիիլ 🙂 կաշխատեմ արդարացնեմ (էդ Ակլամբոստին ա ասում, ես չէ) 🙂

      • Lilit permalink

        Ապրես, բայց սյուռիկիդ պոստը առաջինը չէր: Քո առաջինը դոն կիխոտնա եղել, կամ աբու լալա մահարին, կամ էլ նման մի բան :Դ

        • չէ, լիլուշ, սկյուռիկն էր… դոն կիխոտը հետոոո ա եկել, իսկ աբու լալա մահարին կամ երկրորդն էր կամ երրորդը… գնա մարտ երկու հազար տաս, կտեսնես 🙂

          • Lilit permalink

            հաա, իրոք…:ՃՃՃՃ

  2. Սեդա Հակոբքյոխվյան permalink

    շնորհավոր 😀

  3. Aro permalink

    Shnorhavor, Kyanqd darerov………

  4. Գայանե permalink

    Տաթև-Ակլամբոստի ջան շնորհավորում եմ 1 տարեկանդ,ցանկանում
    ավելի լուրջ հաջողություններ,առողջություն և լավ տրամադրություն,
    որպեսզի լավ նյութեր գրես մաժոր տոնայնությամբ:
    Քո մշտական և քեզ շատ բարին կամեցող ընթերցող:

    • ապրեսսսսս1 բլոգս ու ես քեզ ահավոր շատ ենք սիրում 🙂

  5. Karencho & Lia permalink

    Տաթև ջան քեզ շնորհավորում ենք և շատ լավ բաներ ենք ցանկանում:

  6. Lilit permalink

    Ակլամբոստի ջան շնորհավորում եմ քեզ, ցանկանւմ եմ երկար տարիների կյանք ինտերնետում և շատ այցելուներ:
    Ես մի քանի անգամ եմ մտել ես բլոգը, բայց Տաթ ջան շատ մեծ բավականույթուն եմ ստանում ամեն փոստդ կարդալուց:
    Պաչիկներ ու ծնունդդ շնորհավոոոոոոոոր!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

    • Լիլ, էսօր կակ ռազ քեզ եմ երազումս տեսել 🙂 ապրես Լիլուշ 🙂 Քեզ բլոգիս պոստերից մեկում նշել եմ համել: Լիլիթ Հ. եմ գրել, կարդաս կմեռնես :Ճ

  7. Շնորհավոր Տաթև ջան:Թող մուսադ քեզ ուղեկցի միշտ,, բլոգդ էլ այցելություններից շոյվի,,:Ր

  8. շնորհավոր !!!

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: