Skip to content

Հիշողությունը, որը ես եմ, որ գոյություն չունեմ

March 10, 2011

4. Ու գամվել էր նրա հայացքը դիմացի պատին ու ոչ մի մարդկային հարցի  չէր պատասխանում: 3. Ուղեղը, որ քարացել էր մի մտքի վրա, դադարեցրել էր ժամանակի հոսքը…

1. Միայն ուղեղի մեջ մնացած մի հիշողություն կոչված մասնիկն էր այդ ամբողջ մարմնի ապրող մասը, որն էլ ես եմ: 7. Ես գոյություն չունեմ իրականում:

2. Հիշողությունը, որը ես եմ և որ գոյություն չունեմ ներկայում, տեսնում էր, թե ինչպես է ուղեղը կանգ առել և այդպես ստեղծել մի տարածության մեջ գտնվող ժամանակ, որի մեջ լողում էր ինքը և մեկ միտք. «Նա չկա, նա չկա, նա չկա, նա չկա, նա չկա, նա չկա, նա չկա…» 6. Հիշողությունը, որ ես եմ և որ գոյություն չունեմ, որոշեց նրա գոյությունը պահպանելու համար լքել այդ տարածությունը, որպեսզի ժամանակը գործի, և ուղեղը չկանգնի:

5. Երբ Իքսը պատից վերցրեց ժամացույցը և ուղղեց ժամանակը, նորից վերագամելով այն պատին, հիշողությունը, որ ես եմ, որ էլ գոյություն չունեմ, նկատեց, որ դիակը արդեն անհայտացել էր, իսկ մահճակալի վրա փոխարենը ձմեռային բրդյա վերմակների մի ամբողջ կույտ էր դասավորված:

Advertisements
11 Comments
  1. Գայանե permalink

    Տաթ ջան չհասկացա 😀

    • դե ոչինչ, լավ, որ մի տաս անգամ կարդաս ու երկար մտածես, կհասկանաս 🙂

  2. Գայանե permalink

    Ճիշտ որ, շատ խորը իմաստ կա:

  3. Lilit permalink

    Տաթ?? էս դու ես գրել??? ինչ հետաքրքիր էր: Համ սկզբից մինչև վերջա միտքը կապակցված, համ էլ նախադասությունները խառնած: Իսկ միտքը էլ չասեմ ինչ լավն էր….. Շատ օրիգինալ գրման ոճ ա …

    • Հա, Լիլ: Ճիշտ նկատեցիր, որ թվերը նախադասությունների հերթականությունն են: Եթե մեկից յոթ կարդաս էդ «ես»-ի մասինա, իսկ եթե սենց կարդաս ժամացույցի մասին ա, որ աշխատելուց հետո նկատում ա, որ մահճակալի վրայի դիակը անհայտացել ա (պարզաբանեցի մի քիչ :)) ապրես բալես

  4. Lilit permalink

    Ճիշտն ասած մի քիչ ուրիշ կերպ էի մտածել. ես-ը ճիշտ էի հասկացել, բայց մյուսը մտածել էի ոչ թե ժամացույցնա, այլ մի մարդ, որը հարազատա “ես”-ին :ՃՃ
    Տաթ, շատ ապրես, տաղանդ ջան…

    • Լիլ, կարդացողը ամեն ինչ իր ձևով մեկնաբանելու իրավունք ու հնարավորություն ունի 🙂 reader’s response 🙂 նենց որ սաղ շատ ճիշտ ես հասկացել 🙂

  5. Liana permalink

    Tat isk vor hertakanutyamb es grel arajin@? vonc mtacecir xarnel hertakanutyun@ naxadasutyunneri?? …hetaqrqir er apres.. magical realism 🙂

    • Լիանչս, սենց գրել էի, հետո խառնեցի նախադասությունները դեմները թվեր դրեցի 🙂
      Ճիշտ ա մեջիք ռեալիզմի հետ կապ չունի (ստրուկտուրալ գրառում ա), բայց փորձել եմ ինչ որ կորտասարյանառոսայաբորխեսակարպենտիերական ձև տամ ինձ, լոլ :Ճ

  6. Gitem, baic myus@ et em spasum 😀
    Amenashat@ borgesin zgaciii stex Tat..mnacacneri het der chem hascrel shpvel 😀

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: