Skip to content

Քինդըլ

March 8, 2011

ԱՅՍ գրառումիցս հետո բլոգումս տասնհինգ հոգի փնտրել է «այ փեդ» և քսանինը հոգի փնտրել է քինդլ, ընդ որում դրանց կեսը հարցադրումով՝ «ի՞նչ է քինդըլը, ի՞նչ է այ փեդը»: Այ փեդը իմ կարծիքով Հայաստանում տարածված պետք ա լինի, քանի որ անցած ամառ հասկացա, որ ավելի շատ հայ եմ ճանաչում, որ այ փոդ ունի, քան ամերիկացի (ու կարևորը էդ այ փոդի ապլիկացիաների իննսունինը տոկոսը Հայաստանում անգործածելի են, տենց էլ չհասկացա թե սովորական էմպէտրի փլեյերը խի չի ավելի ձեռնտու եթե երկուսով էլ երգ ես լսելու…): Դե այփեդն էլ այփոդի մեծ տեսակն ա:

Այ փեդը այսպես ասած կոմպի էկրան ա, որը կոմպից թույլ ա, բայց իրա հետ կարաս խաղաս, ինտերնետ մտնես, երգ լսես, գիրք կարդաս, չատ անես, եղանակը ստուգես ու էլի տենց զրթ ու զիբիլ բաներ: Նոր էլ այ փեդ երկուսը դուրս եկավ, հիմի խանութներում սրբություն ա գնում (սրբում են) :Ճ

Էս էլ ձեզ այ փեդի տեսքը՝

 

 

 

Իսկ քինդլը դա ամազոնի էլեկտրոնային տարբերակն ա: Ուրեմն սենց: Ամազոնը շատ հայտնի, կարելի ա ասել Ամերիկայի ամենահայտնի առևտրային վեբսայտն ա ՝ http://www.amazon.com/ որից ավելի շատ օգտվում են ուսանողները, որովհետև գրքերը էնտեղ ավելի էժան են: Էս սայտում ծախվում ա ամեն ինչ, շատ դեպքերում էժան ավելի, բայց ես ստեղից մենակ գրքեր եմ առնում: Հիմա էս մի երկու տարի ա ի հայտ ա էկել քինդըլը, որը ես ի դեպ մի շաբաթից ձեռք եմ բերում՝ որպես ծննդիս նվեր, որ երկու ամսից ա, հահա: Քինդըլը ու այփեդը դարձել են արդեն մշակույթի մի մասը: Արդեն ուսանողները իրար բարև տալուց հետո հարցնում են՝ «քինդըլ օր այփեդ», որովհետև չգիտեն, որն ա կարդալուն ավելի հարմար: Հա, քինդըլի տեսքն էլ սենց ա:

Ու քինդըլը հիմնականում կարդալու համար ա, որովհետև իրա էկրանը նենց ա սարքած, որ ոնց որ թուղթ կարդաս (ի տարբերություն այփեդի, որի էկրանը կոմպի էկրանի պես ա, արևի տակ չես կարա կարդաս): Էս քինդըլում էնա ամազոնի գրեթե բոլոր գրքերը կան, իսկ կլասիկները բոլորը ձրի են (ասենք Իլիականը, Աստվածաշունչը, Դոն Կիխոտը, Ոճիր և պատիժը, և այլն, արդեն պատկերացրիք): Իսկ էն մնացած գրքերը իրական թղթային կոպիից ավելի էժան, ասենք Լա դեսերեդադան Գալդոսի նենց քսաներկու դոլարա, քինդլով մի դոլար ա…

Մի խոսքով, հույս ունեմ փնտրողների հարցին կարողացա քիչ թե շատ պատասխանեմ: Քունս տանում ա, ես վազեցի քնեմ իմ այս հոգնեցուցիչ օրվանից հետո:

Հա ի դեպ, եթե Հայաստանից ինչ որ մեկը ցանկություն ունեցավ իրան էլ քինդլ բերեմ, կամ այփեդ (նվեր չէ) :Ճ կարող եք ասել, մեծ հաճույքով կբերեմ (ասել հայերեն քանի էկող կա ինչ ուզում եք ուզեք) :Ճ

Advertisements

From → Ուրիշ

3 Comments
  1. Lilit permalink

    Tat vonc vor kindle-i reklam lliner:D bayc orinak inchu chnshecir, vor kindlei ekrann aynpisin e, vor hnaravor e kardal angam amenacakox arevi depqum (amazoni reklamic em lsel :D).
    qo erexen vor banastexcutyun gri, arden kgri “amboxj ashxarhum kindle en erazum” 😀

    • Էլ մի ասա Լիլ: Կայֆը գիտես որն ա, որ մինչև վեց հոգու հետ կարամ լեգալ կիսեմ գրքերը քինդլի մեջի, իսկ այփեդը չի թողնում: Նենց որ Լիիիլ, ամառը իրար հետ լավ գրքեր ենք կարդում: Իսկ եթե դուրդ շատ եկավ, կարող ա բարիանամ էդ քեզ տամ, ես գամ ստեղ ամենանորը առնեմ նորից հահահա 🙂

      • Lilit permalink

        du kkardas indz kpatmes, es shat xist hognac em 😀

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: