Skip to content

Հատկապես հատուկ էն հատուկ տեսակի բողոքողների համար

February 25, 2011

Մի քանի տարի առաջ մեյլ էր պտտվում աղքատների մասին, որ պետք ա ուրախ լինեք նրանով ինչ ունեք, բայց մարդիկ բողոքում են ու բողոքում, արդեն բողոքելուց էլ են բողոքում… մի երկու նկարով ուզում եմ բողոքել բողոքողների դեմ

Թե քեզ դժբախտ ես համարում, բա ինքն ինչ համարի իրան…

Թե բողոքում ես աշխատավարձիցդ, բա ի՞նքն ինչից բողոքի…

Թե հոգնել ես կյանքիցդ, մեկ ուրիշը մի վայրկյան ավել կյանք ա ուզում

Երբ հոգնել ես պայքարելուց…

երբ մտածում ես, թե դու ամենածանր աշխատանքն ես կատարում

Թե կանանց դեմ ընտանեկան բռնության համար ցույցերի ես գնում ինքդ բռնություն չտեսած

Թե հոգնել ես, որ ծնողներդ քեզ ասում են ինչ ա կարելի ու ինչ չէ…

Թե զզվել ես գիրք ու տետրից

Թե դուրդ չեկավ գուչի ֆիրմայի կոշիկը գնում ես արմանիի հետևից

Մի խոսքով… ոնց եմ հոգնել արդեն մենակ բողոք լսելուց, ոչ մեկը ոչ մի բան չի ուզում փոխի, մենակ բողոքում ա. «Հայաստանը երկիր չի» (բա որ Չադում ծնված լինեիր ինչ էիր ասելու), «հեռախոսս հինա» (բա որ մարդիկ փող չունեն հեռախոս առնեն), «էսօր ի՞նչ ուտեմ» (մարդ կա չի մտածում դրա մասին, որովհետև մեկա բան չունի ուտելու), «տրանսպորտն ուշացավ» (մարդ կա երկու ժամ քայլումա որ գործի հասնի), «անձրև ա գալիս» (էդ մյուսին էդ անձրևը կարար փրկեր, որ հողը բերք տա, բան ուտի)… էլ չշարունակեմ…

Մոտս էլ չբողոքեք, տաս տարեկանից սկսած սաղ բողոքում են… ԶԶՎԵԼ եմ արդեն բողոք լսելուց

Advertisements

From → Ուրիշ

27 Comments
  1. vahekeshishyan permalink

    Ընտիր էր, բայց դե մի բան էլ կա իմ հետ ինչ լինում ա իրա խելքից ա լինում…

    • Ու՞մ խելքից Վահե ջան: Չէ, բնականաբար ընդմիշտ վերացնել բողոքը երբեք չի լինի, քանի որ հազար բան իրար հետ կապված ա, որից էլ բողոքելդ ա գալիս: Էս պոստս հիշեցի http://wp.me/pQHoc-9K

  2. քո պոստերը արդեն default շատ լավն են 😀 փշաքաղվեցի ու սկսեցի մի քիչ ուրիշ ձև մտածել…

  3. Շատ ազդեցիք գրառում էր….. 😦

  4. Gagik permalink

    Shat apreees! Halala!! 😉 Lriv hamadzayn em!! Es misht asel em, shat petutyunneri het hamematac menq draxtum enq aprum! heriq a boghoqel! 5 rope boghoqelu poxaren kareli a mi 3 rope gohanal ayn amenic inch trvaca qez! 🙂

  5. Համաձայն եմ բոլոր կոմմենտ անողների հետ: Առաջին հայացքից թվումա թե շատ ճիշտա գրված, բայց դա ընդամենը առաջին հայացքից: Այսինքն գրածիցդ հետևումա, որ երբ (կներես մի քիչ կոպիտ օրինակներով ասեմ, որ ավելի պատկերավոր ու հասկանալի լինի) թքում են քո վրա, պետք չի բողոքել և ցասում արտահայտել, այլ պետքա մտածել, որ մեկ ուրիշ տեղ չեն թքում այլ ավելի ահավոր բան են անում: Հա՞ ճիշտա չէ ստացվում: Կամ երբ ասենք տունդ ձեռիցդ վերցնում են, պետք չի բողոքել, այլ պետք ա մտածել – Օ~ աստված ես այս ինչքան երջանիկ եմ, որ երբևէ տուն եմ ունեցել, մարդ կա իրա կյանքում դա էլ չի ունեցել: Դե՞, ի՞նչ, պետք չի չէ երևի բողոքել: Սիրելիներս մենք ապրում ենք Հայաստանում և բնականաբար պետքա Հայաստանից բողոքենք, այլ ոչ թե ասենք համեմատվենք ուգանդայում ապրողների հետ ու ասենք – համեմատած ուգանդայի ժողովրդի մենք շատ լավ ենք ապրում: Դե եթե այդպեսա էլ չասեք, մեր նախագահը լավը չի, մեր կառավարությունը լավը չի, չասեք ստեղ ապրելու տեղը չի, չասեք որ օլիգառխները ոնց ուզում այնպես էլ վարվում են ժողովրդի հետ: Եթե տենց եք մտածում, ուրեմն դուք արժան եք նրան ինչ հիմա ունեք:
    Տաթև ջան ճիշտա մի փոքր ագռեսիվա ստացվում կոմմենտս, բայց հավատա, ոչ մի ագրեսիա, ուղակի սենց կոպիտ օրինակներով փորձում եմ բացատրել թե ինչու պոստիդ հետ համամիտ չեմ, ու կուզեի էս երկար բարակ կոմմենտովս մի քիչ բոլորիտ մտածելու տեղ տաի…

    • Հա Արամ ջան, ճիշտ ես ասում, բայց ծայրահեղության հասցրիր: Նոր Վահեին էի գրում, որ ընդհանրապես չբողոքել հնարավոր չի: Ստեղ տուն գողանալու, երեսին թքելու մասին չգրեցի: Ստեղ ինչպես տեսար միջինից բարձր դասի մարդկանց մասին էի նշում 🙂 Բայց մերսի որ չզլացար, մի լաաավ կոմենտեցիր 🙂

  6. Arxangelo դու էլ ես ինչ որ տեղ ճիշտ ասում, բայց ոնց Տաթևը ասեց ՛՛տաս տարեկանից սաղ սկսում են բողոքել՛՛ ու արդեն դա մտել է մեր արյան մեջ, սովորություն է դարձել.. իսկ էս պոստը մի շունչ մաքուր օդի նման բան էր, կյանքին նոր աչքերով նայելու առաաջարկ 🙂 նույն ձև մեզանից ցանկացածը պիտի երջանիկ լինի որ առողջ է, ունի երկու ոտ ու երկու ձեռք, մարդ կա որ դա էլ չունի… ծայրահեղության պետք չի գնալ, երբ ինչ որ մեկը գա իմ տանը զոռով ապրի, բնականաբար ես գոհ չեմ լինի, կդժգոհեմ ու էտ մարդուն կլարեմ տնից… բայց անընդհատ բողոքելն էլա սխալ…

    • համաձայն եմ անընդհատ բողոքելնելա վատ, բայց բողոք ասվածը նորմալ բանա ու դա մարդու էության մեջա: Բողոքնա առաջացում ինչ որ տեղ առաջընթաց: Գիտե՞ս մի հատ սենց օրինակ բերեմ: Ասենք տանդ ջրի ծորակից ջուրա հոսում, փչացելա: Հիմա դու ենթադրենք չես նկատել, կամ նկատելու չես տալիս, կինդա նկատել : Հիմա ի՞նչ անի կինը բողոքի, թե բողոքելու տեղ մտածի -այ մարդ ծորումա թող ծորա, ջհանդամիս, բա որ էն մեր հարևան Վարդուշենց տունը վաբշե ջուր չկա: Էսա ճիշտ ձեր կարծիքո՞վ: Համել մի մոռացեք, որ անտարբերության դեմ պայքարի միակ միջոցը դա բողոքն է: Ու ամենակարևորը հիմա ասեք, էս պոստը եթե իրենից բողոք չի ներկայացնում, ապա ի՞նչ է

      • Լավ չես կարդում: Ցիտատեմ տեքստից «մի երկու նկարով ուզում եմ բողոքել բողոքողների դեմ»:

  7. Գայանե permalink

    Տաթև ջան, սիրտս տակնուվրա եղավ:Նախ նրանից, որ այդքան հասունացած մարդասիրություն կա մեջդ և ըմբռնումով մոտենալ ցանկացած դժվար պարագային: Իսկ հետո, որ դու այդքան բարի սիրտ ունես: Մարդու ներքին հոգու խռովքը մեղմացնող գրառում էր: Բնականաբար տարբեր ընկալումներ կունենա այս գրառումը, ինչը կախված է մարդկային բնավորությունից և տհաճ սովորությունից /բողոքել-բամբասելու սովորությունը չարիք է/, որը բնորոշ է մարդկային շատ մեծ զանգվածի: Ցավով եմ նշում, որ տղամարդիկ էլ են այդ զանգվածի մեջ մեծ տոկոս կազմում: Ինչ լավ է, որ դու` շատ տարբեր ազգերի հետ շփվելով ,ռեալ փաստեր հավաքելով գիտես, որ ամեն տեղ էլ կա անարդարություն, բռնություն և այլն, որի հետևանքով քո աշխարհայացքը ավելի մեծ է և պոստդ շատ դիպուկ:
    Ապրես շատ, հիանալի է:

    • Ամենաշատը ուրախանում եմ, որ քեզ են պոստերս դուր գալիս: Վաղուց ա չէիր կոմենտել 🙂 Կարոտել էր բլոգս քեզ (դե ես էլ չասեմ)

  8. Լիդա permalink

    Տաթև ջան, քո բլոգը ինձ համար հանգստի տեղ է դարձել: Իրոք որ, տարբեր կայքերից եմ օգտվում, բայց ուր մտնում եմ բողոք է, քաղաքականություն, բամբասանք… երբեմն էլ չենք նկատում, թե ինչպես ենք մի մարդու բողոքային գրառումից հետո մենք էլ խորանում ու սկսում մտածել, որ հա էլի, իրոք բողոքելու բանա, ու իրականում չենք էլ նկատում թե էդ մարդկանց գրածից հետո ինչքան բացասական լիցքեր են կուտակվում մեր մեջ:
    Ապրես նման փոստի համար, կրկին ինձ ստիպեցիր ժպտալ:

  9. Lilit permalink

    Tat, inch lavn es du… mi video hisheci… iroq, jamanaky petq chi caxsel boxoqelu vra…. es el tox qo postid pechaty lini 😀

  10. Lilit permalink

    lacelu hamar cher naxatesvac, bayc xndrem 😀

    • օրինակ վերցնելու, որ մարդիկ իրանց մարդ են զգում, ու մենք իրանց մարդու տեղ ենք դնում նորմալ… սիրեցի էս վիդեոն 🙂

  11. 😦

    We are happy, roommie, aren’t we?

Trackbacks & Pingbacks

  1. Ինչպես գրավել ընթերցողների ուշադրությունը « Մի Ակլամբոստի Բլոգ
  2. Ես ավելի, քան դու « Մի Ակլամբոստի Բլոգ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: