Skip to content

Մայրենի լեզվի միջազգային տոն :)

February 20, 2011

Հիմա իմ սիրելի Հայաստանում փետրվարի քսանմեկն ա:) Ու ես փոստ եմ գրում իմ բոլոր հայախոս ընկերների համար, որովհետև էսօր մեր հայերենի տոնն ա 🙂

Երբ 1948 պակիստանցիները որոշեցին, որ այսուհետ այդ հողերում պետք է լսվի միայն ուրդու լեզուն, մարդիկ համեստաբար լռեցին չորս տարի: Սակայն ուսանողների մի խումբ Բանգլադեշի մայրաքաղաքում (Դհակա) հանրահավաք կազմակերպեցին, որտեղ խոսում էին միայն իրենց մայրենի լեզվով (բանգլա): Պակիստանցիները սպանեցին ցույցի շատ մասնակիցների, բայց ըմբոստ բանգլադեշցիները շարունակեցին խոսել իրենց լեզվով: Նրանք այդ տարվանից նշում են փետրվարի քսանմեկը որպես մայրենի լեզվի օր, իսկ ՅՈՒՆԵՍԿՈն այն դարձրեց միջազգային 1999 թվին:

Խոսքս ուղղում եմ առավել ևս արտասահմանում ապրող հայերին, որ կարծում են թե հայերեն չխոսալը իրանց էլիտար տեսք ա տալիս (ու ինչ են խոսում, անդուր ռուսերեն, կամ ջարդված ակցենտով անգլերեն), բոլոր այն մարդկանց, որ մի քանի ամիս ապրել են արտերկրում, բայց ձևացնում են, որ բառերը իրանց չեն հերիքում, չգիտեմ ինչ… չեմ երկարացնում էս սիրուն փոստս տխուր օրինակներ բերելով. ուզում էի ուղղակի ասեմ…

Եկեք սիրենք մեր հայերենը, չէ՞ որ նա իր նմանը չունի, դրանով առնվազն պետք ա հպարտանալ:

Advertisements

From → Լեզուներ

7 Comments
  1. ես չգիտեի :Ճ շատ հետաքրքիր էր, մերսի 🙂

  2. Տաթ ջան ինչպես միշտ փայլում ես քո իսկականից շատ հաջողված, շատ խորը ու շատ իմաստալից պոստերով: Շատ ապրես

  3. Lilit permalink

    Tat jan uxaki moracel eir>

  4. “Ու ես փոստ եմ գրում իմ բոլոր հայախոս ընկերների համար, որովհետև էսօր մեր հայերենի տոնն ա…”
    Հայերենի տոնի առթիվ մի քանի Հայերեն բառ սովորիր

    “Խոսքս ուղղում եմ առավել ևս արտասահմանում ապրող հայերին, որ կարծում են թե հայերեն չխոսալը իրանց էլիտար տեսք ա տալիս…”
    Չկարողացա՞ր “International Mother Languge Day” անգլերենից հայերեն թարգմանել, թե այս անգլերեն պլակատը քո “փոստին էլիտար տեսք ա տալիս”))

    “Եկեք սիրենք մեր հայերենը, չէ՞ որ նա իր նմանը չունի, դրանով առնվազն պետք ա հպարտանալ:”
    Երևի անսահման սերն է քեզ ստիպում յուրաքանչյուր նախադասության մեջ մի քանի անգամ խեղդամահ անել ՄԵՐ ՀԱՅԵՐԵՆԸ

    • Չգիտեմ ով ես, ու թե ինչի էդքան ատելություն կա մեջդ, բայց մի երկու սիրուն բառ կասեմ քեզ: Նախ, ստեղ հայերենի ուղղագրության դասեր չեմ անց կացնում, քո նման ուսուցչի կարիք էլ չունեմ: Հետո, հայերենը ածական ա, փոքրատառով ա գրվում. ուղղիր սխալդ, թե էդքան մտահոգված էս: Պլակատ հայերեն բառ չկա, մտահոգված հայրենասեր: Ու եթե չարությունդ չգիտես ոնց արտահայտես, ասեմ. իմացանք, որ մեջդ լիքը մաղձ կա, ապրես, որ բլոգիս մեջ կոմենտներով թափեցիր, բայց ավելի լավ ա գնա ու առաջին քեզ պատահած մարդուն ժպտա, էդ քեզ ավելի կօգնի, որովհետև հնարավոր ա ընկերներ ձեռք բերես:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: