Skip to content

Փող, փող, փող

February 18, 2011

https://i1.wp.com/www.chicagonow.com/blogs/chicago-bears-game-day/assets_c/2010/01/crazy%20money-thumb-autox379-65778.jpgՓողը երևակայության արդյունք ա, որին էկոնոմիստները շատ լուրջ են վերաբերում, բայց ամենակարևորը, որ դառել ա մարդկանց կյանքի ու մահի հարցը արդեն:

Եթե փող չունենանք սոված-ծարավ կմեռնենք, տկլոր կման գանք, դրսում կքնենք, զուգարան էլ դրսում կգնանք (կարևորը նույն տեղը չքնենք ու զուգարան գնանք)…

Լավ կատակն էն կողմ, բայց առանց փողի կապրեինք քարի դարում: Բայց լավ ա, որ քարի դարը հիշացրեցի, բա էդ քարեդարցիները ո՞նց էին առանց փողի ապրում: Նույն ձև աշխատում էին, նույն ձև հագնվում էին, հա մենակ ինտերնետ չունեին ու բջջայիններ: Բա որ տենց ա էս ո՞րտեղից բուսնեց էս փողը ու սենց հլը մի բան էլ կրիզիս ա ամեն երկրում: Բանը նրանում ա, որ ամեն ինչ սկսեց նվիրատվություններից, նվեր տալուց, հետո փոխանակումներից, ես էս ոչխար ունեմ, դու կով, իրար հետ փոխանակում ենք, արդյունքում դու ոչխարի մսի համն ես տեսնում, ես կովի… հետո մարդիկ ասին, արա բայց սենց շատ թանկ ա վրես նստում, բեր մի քիչ էժան պրծնենք, արի ցորենը սարքենք թանկագին բան, ցորեն տանք ամեն ինչի դեմ, հեչ որ չէ հաց ա, հաստատ պետք կգա… հետո ասին չէ այ մարդ, բայց ցորեն մենք տալիս ենք, բա մեզ քիչ ա մնում, արի մեկա արծաթը, պղինձը, ոսկին, չգիտեմ քարերը, մեկա ոչ հագնում ենք, ոչ ուտում, արի դրանք տանք, ասենք թող զարդ սարքեն էլի, ինչ ա էլի պետքական բան ա… հետո էլ էկան ասին, չէ բայց զարդ են սարքում, բա մեզ ոսկի չմնա, արի սենց ինչ որ թղթի վրա բան գրենք, էդ իբր գին ա էլի, սենց գրենք մրենք, մեկ ա ծառից ա, պապիրուսից ա, դա էլ ա թանկ բան, ու տենց ամեն ինչի վրա մեզնից դուրս գներ կպցնենք տանք, համ տենց շատ բան չենք կորցնում, համ էլ հավես ա… ու տենց գներով խաղացին խաղացին, մի հատ դոՁիկ էկավ ու ասեց Օ՛: Ուրեմն ես մի հատ շենք եմ սարքում էսա, իբր սաղ իրանց փողերը ըտեղ են պահում, բայց ով ինձնից փող ուզի, պարտքով կտամ, տոկոս կդնեմ վրեն: Դուրս ա գալիս, եթե մարդը կունենա հարյուր դրամ, բայց ոչխարն միջին արժեքը նենց կանեմ դառնա հարյուրհիսուն դրամ, ինձնից պարտք պտի ուզի: Է հա թուղթ ա կտպեմ կտամ, բայց կասեմ, նայի հա, մի տարի հետո ինձ հարյուր էս հետ տալու… է էդ մարդը փող չի կարա ստեղծի, նենց որ օդից պետք ա տա: Հետո պարտք տվողը մարդուց դառնում ա քաղաք, քաղաքից երկիր, երկրից մայրցամաք ու մենք հասնում ենք էս օրին: Էն որ Հայիթին քանդվեց, Ամերիկան ասում էր վաաայ մենք կօգնենք, քեզ համաշխարհային բանկը երկու միլլիարդ փող կտա, բայց տոկոսով: Է հա Հայիթին մեռնի էլ չի կարա դա տա: Սենց ասեմ լավ, պատկերացրու դու մի տեղ ես որտեղ ոչ մի բան չկա, քեզ գալիս են ասում են, սոված կըլնես հաց ենք տալիս քեզ, մի հատ մատնաքաշ տան ու ասեն, բայց վաղը մեզ երկու հատ հետ պետք ա տաս: Է մարդը առնվազն պետք ա Հիսուս Քրիստոս ըլնի, որ տենց բան կարանա անի:

Buried In Money

Բա, այ սենց օդից փող են իրանցից հորինում, որ սենց կրիզիս ա կրիզիիիիս, բայց մարդիկ սովամահ են լինում, բայց համաշխարհային բանկին չի հետաքրքրում ինքը ձրի պարտքով փող ա բաժանում ստեղ ընդեղ, հետո էլ դոդոշ մարդիկ սկսում են կառավարություններին մեղադրեն, չգիտեմ հանրահավաքներ են կազմակերպում, ինչ ա Հայաստանում էս վերջերս չգիտեմ ինչի վրա էին նեղացել միլիցիաներից, տենց էլ չհասկացա, տենց իրար միս են կրծում միիիիիս…

ասա տո լավ էլի, լավ էլի… էսօր եմ նեՌՌՌՌՌվայնացած տուն եկել, որ էս աՆՆՆՆասուն օֆիսին, պտի երկու հարյուր հիսուն դոլար տամ, որովհետև ուզում եմ ամառը գնամ Հայաստան, էդ քիչ էր, էն սաղ դեպոզիտները որ ինձնից ուզել են, իրանց են պահում, իրեք հարյուր դոլար, ու մայիսի ամբողջ վարձն են ուզում նորից իրեք հարյուր դոլար: Դե արի ու մի թքի էդ դեբիլի երեսին, որ ես սաղ փողը հորինեց, որ իմ նման մարդը բանտ չընկնելու համար էդ չեղած փողերը տալիս ա «ուրիշ երկրի իբր թե բյուջեյին»:

Դե գնացեք ու մտածեք

https://i0.wp.com/blog.mindvalleylabs.com/files/2008/04/magic_money_hat1.jpg

Advertisements

From → Ուրիշ

7 Comments
  1. Լիլիթ permalink

    այ է վերջին գլխարկիցա պետք:ՃՃՃ

  2. Գայանե permalink

    Տաթ, հիշի էն վավերագրական ֆիլմը բանկերի ու փողերի մասին:
    Բա կրոն,գիտություն,քաղաքականություն,նման բաները 0 են փողի դեմ:
    Աշխարհը բանկիրների ձեռքերում է:

    • ըհը, զայթգայստը, շատ կարգին ֆիլմ ա, իմիջիայլոց չորրորդն են հանել, կարող եք նայել, եթե թարգմանությունները կան, չորրորդը սոցիալական հարցերի մասին ա:

  3. Տաթ, բայց դու նենց դեմք ես 😀 , նենց հավես բաներ մեկ-մեկ կգրես 😀

  4. khalatyantik permalink

    Փողն է ղեկավարում մարդկանղ,ոչ թե մարդիկ փողը…Ուրիշ վախտ սենց բան լսեի,կասեի ասողը գիժ ա,բայց հիմա տենում եմ,որ շատ էլ ճիշտ միտք ա դա…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: