Skip to content

Դափնեպսակ

February 17, 2011

https://i2.wp.com/www.galleriaborghese.it/opere/maxi/dafne.jpgԲոլորս էլ գիտենք էս բառի իմաստը, բայց համոզված եմ, բառի ծագումը շատ քչերին է հայտնի:

Եթե ուզում եք իմանաք, թե ինչ կամ ով ա Դաֆնին, կարող եք կարդալ Օվիդի Մետամորֆոսիս գիրքը, Գիրք մեկ, Դաֆնիի ու Ապոլլոյի պատմությունը:

Իսկ այստեղ ես տալիս եմ իմ կարճ կոնկրետ, մի քիչ հումորային մեկնաբանությունը:

Լինում է չի լինում, Դաֆնի անունով մի կին է լինում: Այդ կինը այն տեսակներից էր, որ բացարձակ տղամարդու անուն լսել չէր ուզում, նույնիսկ խնդրել էր իր հորը, որ իրեն չամուսնացնի, որովհետև զզված էր էդ մարդկային տեսակից:

Այդ ժամանակներում էր ապրում նաև մեծն Ապոլլոն: Մի օր քայլում էր հսկա Ապոլլոն փողոցով, մեկ էլ անկյունից դուրս է գալիս ու իր դեմն է կտրում մի ահռելի պիթոն ու սկսում է ֆշշալ՝ տեսնելով Ապոլլոյին: Ապոլլոն ասում է.

-Փշտ, այ փսլնքոտ ճիճու- ու խեղդում է նրան երկու մատով:

Շարունակում է ճամփան հսկա Ապոլլոն, մեկ էլ մի փոքր երեխա, տրճիկ տմբլիկ իր ոսկե ու սև նետերով կտրում է նրա դեմը: Ապոլլոն քմծիծաղ է տալիս և ասում.

– Այ դու փսլնքոտ, ինչ էս դրել նետ ու աղեղի հետ խաղում, նետ ու աղեղը ինձ պես հսկաների համար են, ապա մի տուր խաղալիքդ, դեբիլիկ:

Այդ դեբիլիկը դու մի ասա Կուպիդն էր, որը իր ոսկե նետով անհապաղ նետահարում է Ապոլլոյին: Այդ պահին Դաֆնին է դուրս գալիս Ապոլլոյի դիմաց, ու ցայտուն ու ռոմանտիկ թռիչքներով տվայտում նրա հոգին: Ապոլլոն գժվում է, խենթանում է սիրուց, բայց վիրավորված Կուպիդը իր սև նետով նետահարում է Դաֆնիին, որ ավելի ատի տղամարդկանց, առավել ևս Ապոլլոյին: Եվ այդպես Ապոլլոն ընկնում է Դաֆնիի ետևից:

– Օ՜, Դաֆնի, մի քիչ դանդաղ վազիր, ես չեմ հասցնում քո ետևից: Խնդրում եմ, թող գոնե մեկ անգամ համբուրեմ քեզ, օ՜ հրաշագեղ Դաֆնի:

Դաֆնին գլխակորույս ցատկելով վազվզում էր ցորենի դաշտում, նրա հետևից՝ Ապոլլոն: Բայց Դաֆնիի ուժերը լքում էին արդեն նրան, իսկ նա չէր ուզում, որ Ապոլլոյի պես կեղտոտը կպչեր իրեն, ու աղերսում է աստվածներին.

-Օ՜ մեծն աստվածներ, աղաչում եմ ձեզ, փրկեք իմ անապակ հոգին ու մարմինն այս խղճուկ կերպարից:

Այդ պահին, երբ նա գետի ափին էր, Պենեուս աստվածը գթում է նրան ու դարձնում է նրան դափնու ծառ: Ապոլլոն գալիս ու գրկում է դափնենին, ասելով, որ սա իր սերն էր, ու դրանից հետո միշտ կրում է դափնեպսակ, որպես իր մաքուր սիրո հիշատակ:

Ի դեպ հայերը փաստորեն իմացել էին Դաֆնիի մասին, որ ծառի անունը դրել են դափնի, հլը դափնին թարգմանեք ուրիշ լեզուներով, տեսեք ինչ ուրիշ անուններ ունի 🙂

Advertisements
5 Comments
  1. Դաֆնի, Ապոլլոն մապոլլոն չգիտեմ, բայց որտեղ որ բռնեմ էտ կուպիդոնչիկին գլուխն եմ ջարդելու 😀 😀 😀

  2. արժի, արժի…

  3. Լիլիթ permalink

    վախ ապրես, շատ հետաքրքիր էր: Իսկ եթե գիրքը ունես ուրեմն ես էլ կկարդամ;Ճ

    • լիլ գրադարանից էի վերցրել գիրքը 😦 բայց կարաս օնլայն կարդաս, պրոստո էպիկ պոեմի տեսքով ա գրած… կամ էլ մարդ ես հայերեն թարգմանություն կունենան, հլը գնա գրադարան, հայերեն ավելի սիրուն կըլնի

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: