Skip to content

Կներես բառի ուժը (արդյունքը կոֆե)

February 16, 2011

Շատերս, մանավանդ հայերս, ուժեղ պրոբլեմ ունենք կներես բառն ասելու: Նկատել եմ, մեր բարեկամների, իմ հայ ընկերների մեջ էդ կներես բառը ընդունված չի: Մեր տանը կներես բառը շատ ա ընդունված, ու մարդկանց խոսալու առիթ ա տալիս, ոնց կարա ծնողը երեխուն ասի կներես, որ ընդհատում ա իրան, կամ ոնց կարան իրար հետ վիճեն կներեքներով :Ճ

Ամերիկայում էլ սորի չէ, բայց էքսքյուզ մին դե շատ տարածված ա, ու ընդամենը քաղաքավարություն ա հասարակ, մարդիկ իրար նեղություն իբր չտալու համար ձևական կամ չձևական օրը մի տաս անգամ շպրտում են էս բառը: Համենայն դեպս էսօր ապշած եմ, թե մարդու քաղաքավարության աստիճանն ու հարգանքը ուր կարա հասնի:

Էսօր պրեզենտացիա էի անում, մի իսպանացի աղջիկ կա մեր խմբում, միշտ իրար կողք ենք նստում, էսօր պրեզենտացիաս որ սկսեցի դեռ չէր եկել: Էկավ մի բրազիլացի տղա կա իրա հետ, դուռը բացեցին, ես իրանց կողմ նայեցի, ժպտացի, ասեցի օլա ու մի երկու րոպե պաուզա տվեցի, որ տեղավորվեն, ու լսեն: Հետո պրեզենտացիաս կիսաոգևորված, կիսաանհանգստանալով ներկայացնում եմ, սենց մի հատ ծզզզ զանգ եկավ ու էդ իսպանացին դուրս եկավ, ու դա էնքան աննշան զանգ էր, որ ոչ մեկին չխանգարեց: Պրեզենտացիաս պրծա, բոլորը իհարկե ծափահարեցին (ընդունված ա), հետո էնքան լավ ես զգում, մինչև դու հասնում ես քո նստարանին, արանքին ով հասցնում ա մեջքիդ տպտպացնում ա ասում ա լավ էր ապրես, ուրախ նստում ես: ՀԻմա դասը վերջացավ, մեկ էլ էս իսպանացին էկավ գրկեց ինձ, թե կներես էլի շատ ամաչում եմ կատարվածի համար: Էշացա: Ասում եմ, ինչ ա եղել: Ասում ա կներես, որ ուշացել էի, խոսքդ կտրեցի: Ասում եմ հո չես գժվել, ամեն ինչ ընտիր ա, ով ա դրա համար ներողություն խնդրում: Ասում ա ու ահավոր ամաչում եմ, որ հեռախոսս զանգեց, իրոք ամաչում եմ, ու հազար անգամ կներես ա ասում: Ես էլ իրան գրկեցի, ասում եմ կյանքիս մեջ առաջին անգամ ա սենց բան կատարվում, ինչքան լավ մարդ պետք ա ըլնես, որ մտածես, որ քո ուշ գալը ինձ հնարավոր ա խանգարել ա, կամ քո հեռախոսի զանգի պատճառով ինձնից ներողություն ես խնդրում…

ո՞վ կաներ…

Երևի մի քիչ էլ մեզ «զոռ տալ »ա պետք, որ էդ կներես բառը տենց ամոթով դուրս չբերենք, որ ավելի ա սիրվում, հարգվում են մարդը, ով իրա սխալը գիտակցում ա , կամ թեկուզ սխալ չի, բայց մեկին կարողա նեղի իրա արարքը… ու ինչքան էդ աղջիկը աչքիս բարձրացավ… կոֆեի եմ կանչել…… աաա, հահահա, «համա թե հայի գեները մեջս չեն խոսում»

Advertisements

From → Ուրիշ

9 Comments
  1. Տաթ ջան շատ-շատ-շատ կներես 😀

  2. թարս էր չէ՞ 🙂

  3. Գայանե permalink

    Տաթ ջան, մեզ մոտ էլ են այդպես անում..ճճ
    Գնա թատրոն կհամոզվես,ներկայացումը սկսված մարդիկ հլա բարձր խոսելով
    գալիս են, եթե ծանոթ են տեսնում կանգնում են մի հատ բարև- բարլուս են
    անում: Հենց ներկայացման թունդ պահին հեռախոսների բայաթին նվագում ա
    անպայման պատասխանում են ,ԿՆԵՐԵՍ,զրուցում են,անկախ նրանից որ
    100000000000000000000 անգամ հայտարարում են անջատելու մասին:
    ԿՆԵՐԵՍ երկար գրեցի:

    • հահա, աչքիս քեզ էլ եմ կոֆե տալու: Հույս ունեմ, որ ամառը գամ, կտամ 🙂
      Ճիշտ ես ասում, նկատել եմ, ու ահավոր ա… մի անգամ գնացել էինք Ստանիսլավսկի, չգիտեմ լսել ես էս պատմության մասին թե չէ, բայց մեր հետևը էնքան լկտի ջահելներ էին նստած, որ հազար անգամ ասելուց էլ չօգնեց, ադմինիստրացիան էկավ, էնտեղ ներկայացում ա գնում, էստեղ էս լակոտները հայհոյում են ադմինիստրացիային….

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: