Skip to content

Տասը չափիր մեկ կտրիր

February 11, 2011

Էս փոստում ուզում եմ գրառել տարածված վերլուծություններ, որ շատ հաճախ սխալ են լինում… հետո կմեկնաբանեմ

ա. Տարածված մտածելակերպ աղջինկերի մեջ (մունդիալ) – եթե ընկերուհի Ա-ն կորցնում է հետաքրքրությունը ընկերուհի Բ-ից, ապա ընկերուհի Բ-ն գոռոզաբար մտածում է, թե իրեն նախանձում են:

բ. Տարածված մտածելակերպ հայ բողոքավորների հետ (էսօրվանից սկսած)- եթե Թունիսում ու Եգիոտոսում ժողովուրդը հաղթեց, ապա Հայաստանում պայքար պայքար մինչև վերջ:

գ. Տարածված մտածելակերպ հայ ուսանող, չուսանող, աշխատող, չաշխատող փիլիսոփաների մեջ- ինչ փոփոխություն ըլնում ա Հայաստանում դեպի վատ ա, որովհետև արտասահմանում էդպես չի (ու իրանք երբեք չեն ապրել արտասահմանում):

դ. Տարածված մտածելակերպ հայ «աղքատ» մասսայի մեջ- բա ամառը ու՞ր գնանք, է երկիրը փող տալիս ա՞, որ մարդ կարգին հանգստանա, էս տարի էլ անթալիՈ բա ու՞ր:

ե. Տարածված մտածելակերպ հայ խոպան տղամարդկանց մեջ- ավելի լավ ա ռուսի համար շուն, քան որդուս համար օրինակելի հայր:

զ. Տարածված մտածելակերպ աշխարհի բոլոր ուսանողների մեջ- դասախոսը չի նկատում

Հիմա մեկնաբանեմ… դե իմ կարծիքը սուբյեկտիվ ա, նենց որ նեղանալ չկա:

ա. Շատ աղջիկներ, ու երևի ընդհանրապես մարդիկ իրենց ուրիշ մարդկանց ԼԱՎ արժանիքների հետ համեմատելու պրոբլեմ ունեն: Քննադատելը հեշտ ա, նզովեցնելը հեշտ ա, բայց չեն մտածի կողքինի բարի ու լավ արժեքները գնահատեն: Հա շատ դեպքերում նախանձը իրոք կա, բայց մեկ մեկ հանդիպում ես եսիմ ինչ մեկին, ու որ չեն ասում էս ինչը քեզ նախանձում ա, ուզում ես բոլոր տեսակի քաղաքավարության զգացումներդ կորցնես ու ասես, քո իիիիինչը է իիիիիինչը 🙂 Մի անգամ մտածել ա պետք:

բ. էսօր ֆբում իմ ընկերուհիներից մեկը մեկնաբանել էր, որ Հայաստանը պետք ա հետևի Եգիպտոսի օրինակին… անմիտ բան էր իմ կարծիքով, որովհետև, ինչքան էլ մարդու քաղաքական հայացքները տարբեր լինեն, մարդ պետք ա լինի հայրենասեր: Իսկ Հայաստանում մի քիչ անկարգություն սկսվեց, մենք ունենք հազար տեսակ թշնամի, ունենք Ռուսաստան, որ շատ կուզենար էս մի կտոր հողն էլ իրանով անել, մի խոսքով, մենք չենք կարող մեզ թույլ տալ որևէ սայթաքում, նամանավանդ էս դարաշրջանում: Երկու անգամ ա մտածել պետք:

գ. Ինչքան էլ փոփոխությունը անիմաստ թվա, ինքը իրա պատճառներն ունի: Ու թող մարդկանց չթվա, որ արտասահմանում ամեն ինչ ընտիր ա: Օրինակ, եթե Հայաստանում թոշակը պետք ա քարտով ստանա, էդ նույն պրոբլեմը եղել ա արտասահմանում մի դար առաջ, եթե Հայաստանում թանկացումներ ա ու աշխատավարձի չբարձրացում, նույնը արտասահմանում ա… հարուստը հարուստ ա, աշխատավորը աշխատավոր, աղքատն էլ աղքատ, ու դա ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ա տենց: Մի քանի անգամ ա մտածել պետք

դ. էս սրա մասին երկար չխոսամ հա, նեռռռռռռվերս գնում ա էս մասսայից: Իրանք ՀԱԱԱԱ պտի մտածեն ու մտածեն, մեկա չհասկանան:

ե. Էնքան մարդ եմ տեսել, որ նախընտրում ա ստրկություն անել արտասահմանցու առաջ, բայց ստրուկ պահել իրա հայ ընտանիքում… նույնը տեսնում են երեխեքը, շատ կներեք նույն ձև մոզի էլ իրանք են մեծանում: Նենց որ էս թեմայով էլ չեմ խորանում:

զ. Էս էսօր ջղայնացած եմ դրա համար եմ տենց գրում: ԴԱՍԱԽՈՍԸ ԱՄԵՆ ԻՆՉ ՏԵՍՆՈՒՄ ԱԱԱԱԱԱԱԱԱ

վսյո, գնացի: ապրեք, որ կարդացիք երկար բարակ փոստս

հա մոռացա ասեմ, առակս կցուցաներ, որ մի հազար անգամ մտածել ա պետք մինչև խոսալը, ու էդ ինձ էլ ա վերաբերում:

Advertisements

From → Ուրիշ

4 Comments
  1. Lilit permalink

    Տաթ եթե ես էսօր հազար անգամ մտածեի խոսալուցս առաջ, էն չեղած քառասունհինգ վայրկյանս էլ կանցներ-կգնար 😀

    բայց լուրջ- մանավանդ երկրորդ կետի հետ շատ համաձայն եմ!

  2. Տաթ ջան շատ բաների հետ համամիտ եմ, բայց ահագին բաների հետ էլ ոչ 😉

    • Արամ ջան, նորմալ ա 🙂 Գրել եմ չէ, որ էս սուբյեկտիվ ա 🙂

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: