Skip to content

Հետամնացությունն ու էթիկան

February 7, 2011

Մենք հայերս շատ ենք սիրում մեզ հետամնաց ասիացի համարենք, երբ որ ինչ որ բան դուրներս չի գալիս: Էդ լավ ա որ ինքնաքննադատ լինենք, բայց մեզ մոտ դա ինքնաքննադատությունից անցել ա, բողոքից անցել ա, դարձել ա դժգոհություն ու փնթփնթոց: Բայց շատ անգամ մարդիկ իրանց հարց չեն տալիս, ես հետամնաց ասելով ի՞նչ եմ հասկանում: Իրոք, ի՞նչ եք հասկանում հետամնաց ասելով, էն, որ Հայաստանում Ճապոնիայի ու Կորեայի պես տեխնոլոգիական զարգացման բում չկա՞, կամ թե որ մարդիկ սեռական ոչ դաստիարակություն ունեն ոչ փո՞րձ, կամ էն որ երեխեքը տասնութ տարեկանից չեն գնում գլուխ ջարդեն որ սոված մնալուց փրկվեն կամ իրանց առանձին տան վարձը կարանան տա՞ն: Եթե էդ սկզբունքներով նայենք, Ամերիկան էնքան հետամնաց ա, որ լողավազան գնալուց տղաները շալվար-շորտիկ են հագնում, որովհետև մեզ համար նորմալ լողազգեստը իրանց համար գեյ ա, ֆրանսիացին էնքան հետամնաց ա, որ մենակ փիսիից ա կարում օգտվի ու մեքից գաղափար չունի, ու տենց շարունակ…

Հետամնացությունը լրիվ արվեստի ու էթիկայի մեջ ա, կուլտուրայի ու մարդու զարգացվածության մեջ, որ ցավոք սրտի «առաջադեմ զարգացած» երկրներում ահավոր բացակայում ա: Օրինակ Ամերիկայում մտնես լսարան ասես բարև, եռեսուն հոգուց մեկը լավագույն դեպքում բարևիդ կպատասխանի, իրանք տենց են: Եվրոպայում նստես ավտոբուս, հաստատ չգիտես հետևիդ տասնվեց տարեկան պանկը շորիդ ծամոն կկպցնի թե չէ…

«Զարգացած» երկրներում, այ ոնց որ Կորեան, մարդիկ օր ու գիշեր կոմպ են խաղում ու դենս ռեվըլուշըն պարում: «Զարգացած» երկրներում, ոնց որ Ամերիկան իրար փաղաքշական բառերով են դիմում. «Յու ար սաչ ը դիք, այ լավ յու բուգըր», հենց խոսքիս վրա, ռումմեյթս սկայպ ա անում մոր հետ, մերը ոնց որ ախպորից ծիծաղալու բան պատմեց… «յու բիչ շաթ ափ, դիս ֆեգըթ իս ֆաքին հիլերիըս»…  (կներեք բառացի արտաբերելու համար): «Զարգացած» երկրներում, ոնց որ Ուկրաինան գործի տեղով գնում են գործուղման, վերադառնում մեկը մյուսից հղի, տանն էլ նորմալ ա ընդունվում, մարդիկ աշխատու՜մ են… «Զարգացած» երկրներում, ինչպես Չինաստանը, փողոցով քայլում ես, չգիտես ոնց ոտքդ դնես, որ թքի վրա չդնես, ու եթե ականջակալ չունես, ապա ամբողջ գիշեր քստքստոցների էխո կըլնի ականջիդ: «Զարգացած» երկրներում ինչպես Ռուսաստանը որդուդ պապն ես ու քո հայրը…

Իսկ այ Հայաստանի պես հետամնաց երկրներում դեռ գիտեն, որ Բախը բաբախ չի, գիտեն որ Տալստոյը հաստ չի, գիտեն, որ Իսպանիան Մեքաիկայում չի: Հնդկաստանի պես հետամնաց երկրում, մարդիկ դեռ մեծերին հարգում են, տեղ են տալիս ավտոբուսում…

Իսկ էդ ֆիքսվածությունները իրոք հետ են տանում, էն աստիճան, որ արդեն հեռուստատեսությունն ա բարբաջանքներով լցվել, որ լսում ես երաժշտություն ու սիրտդ խառնում ա , որ կարդում ես նոր դարի գրականություն ու լացում ես բոլոր Սերվանտեսներին, նայում ես պարերը ու երազում, որ մի օր նորից բալետ կամ ֆլամենկո կտեսնես…

Իսկ եթե դուք դեռ մտածում եք թե Հայաստանը հետամնաց ա, ապրեք ձեր առաջադեմ ձևով, ու թող ձեզ գաղափարակից մարդիկ ձեզ հետևեն… վախկոտ ենք մենք ընդամենը, ինքներս մեր իսկ հասարակությունից ենք վախենում, էդքան բան… թե հետ ենք մնացել ինչ որ առաջ ընկածից, իրան պետք չի նմանվել, ուղղակի մեր ձևով պետք ա առաջ գնանք, ունիկալ ըլնենք, ոչ թե ստանդարտ ռուսատիպ, թուրքատիպ ինչ որ անհասկանալի մի ցեղ դառնանք…

 

Advertisements

From → Ուրիշ

8 Comments
  1. Տաթև ջան էս պոստտ երևի պոստերիտ պոստն էր: Ապրես շատ, շատ ուժեղ էր:
    Իսկ էն ուկրաինան դուրս շատ եկավ 😀 , այ թե ինչի եմ երազում ուկրաինան 😀

    • Գայլի գլխին ավետարան են կարդում, ասում ա կաց, ոչխարը սարն անցավ: 🙂
      Իսկ եթե լուրջ, մերսի կոմենտի համար:

      • միշտ խնդրեմ Տաթև ջան, ու թող սենց ուժեղ պոստեր հաճախակի լինեն քո մոտ, որովհետև մեր հայ բլոգոսֆերայում իրոք պակասում են սենց պոստերը, ապրես շատ!

  2. Lilit permalink

    Տաթ, էսօր ինչ տուն մտա հայկական կարծրատիպային նյութեր կարդացի,,, էս էլ որ չլիներ, արդեն ես էլ էի բողոքում. նայի էս հոդվածը, մեր ակումբի Արտակն ա, ու էնքան խելացի ա, մի քանի ԱԳՆ աշխատող կերազեին իրա խելքն ունենային….
    http://artsakhnews.am/2011/02/08/%D5%B0%D5%B0-%D5%A1%D5%A3-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6-%D5%B8%D6%82-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%A8-%D5%AD%D5%A1%D5%AD/

    • Լիլ, ջղայնանում եմ, գիտես ոչ թե նրա համար որ մերժել են, այլ որ պատճառ են գտնում նորից ոչ մի բան չձեռնարկենք: Հա, չունենք ոչ մի բան իրանց ասած «հաշմանդամներին» աջակցելու համար, բայց եթե ցանկություն ըլներ մի գրամ, կարային ստեղծեին, վերջ ի վերջո բարեսիրտ ու մարդասեր ամերիկան ամեն ինչ անում է, որ մարդիկ ուտոպիայի մեջ ապրեն իրար հավասար, գոնե մի երկու պետքական բան կտրամադրեր:

  3. Գայանե permalink

    Տաթ ջան, շատ ապրես,հիանալի էր:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: