Skip to content

Մանկությունիցս

February 3, 2011

Նենց եմ սիրում իմ մանկությունը: Բացի մանկական խաղերից ու անհոգ օրերից ծիծաղալու էնքան բան կա հիշելու 🙂

Մանկությունս պրծավ… անցավ… մի օր էլ մի վաթսուն տարեկանում պոստ կգրեմ ջահելության մասին 🙂 Բայց մանկությունս կամաց պրծավ, էն օրվանից, էլ չենք անում… ինչ չենք անում…

  • Էլ մեր տան հատակին կլասս չենք գծում ես ու քույրս ու թաքուն արագ արագ խաղում մինչև մաման ու պապան գործից տուն կգան
  • Էլ տանը իրար ձեռ բռնած ռոլիկով իրար չենք տանում ու բերում:
  • Էլ ձյան ժամանակ չենք պպզում ու ձեռները տալիս են մեկին ասում, դե ինձ քշելով տար
  • Էլ ֆլոմաստերներով սալյուտ չենք անում ու վազում սենյակից դուրս ու դուռը պինդ փակում, որ էն մյուսը խելոք հավաքի էդ ֆլոմաստերները, որ հաջորդ սալյուտն անենք
  • Էլ տետրի թղթից գնդակ չենք սարքում ու տետրով թենիս խաղում, քանի որ դուրսը անձրև ա
  • Էլ ճաշասեղանին սենյակի թենիսի շիտերը չենք գցում, որ էլի անձրև ա դրսում
  • Էլ թաքուն չենք գնում պոպոքի լիկյորից ֆրթցնում
  • Էլ ջերմաչափը արհեստական չենք տաքացնում, որ դպրոց չգնանք
  • Էլ ռուսերենի գրքի մեջի օ տառերի մեջը չենք ներկում
  • Էլ թաքուն ատամի պաստա չենք կուլ տալիս (այսինքն ես)
  • Էլ տիկնիկների համար ամեն մի չթից շոր չենք կարում
  • Էլ չենք լացում, որ քնել չենք ուզում (լացում ենք, որ քնել ենք ուզում)
  • Էլ մամայի բարձրակրունկ կոշիկները չենք հագնում ու թաքուն իրա պամադաները ու ռումյանան քսում
  • Էլ յադ յադ չենք խաղում (իմ ու քրոջս հորինած խաղը)
  • Էլ թաքուն տորթի խմոր չենք ուտում
  • Էլ խմորից մարդուկներ չենք սարքում ու շարում պատուհանի տակ
  • Էլ չենք կռվում վերջին կտոր շոկոլադի համար (կե՜ր-կե՜ր) հահահահա, Լիիիիլ
  • Էլ չեմ պատկերացնում, թե անձրևից թրջված ծառի վրայինը շոկոլադ ա
  • Էլ չեմ պատկերացնում որ սևացած ձյունը հալվա ա
  • Էլ չեմ պատկերացնում, որ գրպանիս մեջի հիսուն դրամը էսա կախարդելու եմ, որ հարյուր դառնա
  • Էլ չեմ պատկերացնում, որ պահարանի մեջ սարքածս տան մեջ մատնաչափիկ կհայտնվի ու ես իրան կպահեմ…
  • Էլ չեմ պատկերացնում, որ Սպիտակ քաղաքը սպիտակ ա, ու ամեն քաղաք մտնելուց առաջ սպիտակ գիծ ա քաշած որպես սահման

Ինչքան լա՜վ էրրրր 🙂 Լիլ, էս փոստը քեզ համար եմ գրել 🙂 Խոսք եմ տալիս էլ քեզ չեմ հարցնի, թե դու ռակ ես ամսով, որ չասես թե դուռակը ես եմ 🙂 հահահահաաաաա

Advertisements

From → Իմ մասին

13 Comments
  1. Lilit permalink

    հահհաաաա, վայ ես չկամ:ՃՃՃՃՃ

    Էլ ֆլոմաստերներով սալյուտ չենք անում ու վազում սենյակից դուրս ու դուռը պինդ փակում, որ էն մյուսը խելոք հավաքի էդ ֆլոմաստերները, որ հաջորդ սալյուտն անենք— ստեղ պետքա եզակիով գրեիր, որովհետև սալյուտ անողը դու էիր. հահա
    մեկ էլ ազիզն էիր մոռացել:ՃՃ էս պահին էսքանը:ՃՃ

    • Լիլ էդ դու ես մոռացել, ազիզը յադյադի երրորդ փուլն էր, մեռա, հահահահա

  2. Lilit permalink

    Տաթ , մեկ էլ իմ դաժանություններից մի բան հիշեցի. որ հավես չունեիր սոլֆեջոյի գնալու, որոշեցինք ձևացնենք, թե էսօր սոլֆեջոյի չես. ու ես Անոկի հետ սխալ բաներ էի խոսացել, դու վրաս ջղայնացար ու մամային ասեցիր, ես էլ ասեցի “հա ինչ, մամա, ինքն էլ սոլֆեջոյի չի գնացել էսօր”: ու մաման քեզ հագցրեց ու կես ժամ ուշացումով ճամփեց սոլֆեջոյիիի…. Տաթ, կներես, ես չէի ուզուււմ…..:Դ:Դ

    • վաաաաաաաայ, ճիշտ աաաաա 🙂 ոնց հիմա ես քեզ ներեմ 🙂

      • Lilit permalink

        հա դուռակն էլ բառապաշարիս մեջ մանկուց մնացած թերությունա. սաղ դու ես մեղավոր! 😀

  3. Չես պատկերացնի ինչ հավեսով եմ կարդացել էս պոստդ, մի տեսակ բարություն կա :Ճ
    Համել ինչ լավն եք դուք` տիպ եք տիպ :Դ

  4. հահահահ շատ լավն էր :Դ իրոք շատ դուրս եկավ :Ճ ու վաբշե կայիֆ բլոգ էր 😉

    • Վայ ինչ լավ ա:) շատ շատ մերսիներ կարդալու ու կոմետն թողնելու համար 🙂

  5. Lilit permalink

    Տաթ ջան վոնց եմ քեզ կարոտել!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
    Շատ մեծ հաճույքով կարդացի ու հիշեցի մեր երջանիկ մանկությունը, երբ միասին կուկլաներով խաղում էինք, կամ իրար վախենալու դեպքեր պատմում ու միասին վախենում, Լիլ, Տաթ հիշում եք????????

    • Լիլուշ, բարի գալուստտտտ 🙂 լիլ բա ոնց չեմ հիշում ես (Լիլիթն էլ երևի հահա)… էս ամառ գամ մի հատ կկրկնենք հահահա, էն քո երազը հիշեցի արևի խավարման… 🙂

  6. Lilit permalink

    հահահահա ես էլ հիշեցի անպայման update ա պետք անել հիշողությունները, պաչում եմ քեզ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: