Skip to content

Վարդի վերածնունդը

February 1, 2011

https://i0.wp.com/www.lookthatflowers.com/images/0-wallpapers-rosa.jpgԵրեկ մի շատ սիրուն պատմվածք էի կարդում իմ շատ սիրելի գրող Ռուբեն Դարիոյից: Փորձեմ այն թարգմանել, որ դուք էլ վայելեք 🙂

Ռուբեն Դարիո: «Վարդի վերածնունդը»  (Rubén Darío. “La resurrección de la rosa”)

Իմ անցորդ ընկեր, քեզ մի պատմություն կպատմեմ: Մի մարդ ուներ մի վարդ: Դա մի վարդ էր, որ ծաղկել էր նրա սրտի միջից: Պատկերացրեք այն ինչպես մի գանձ, որի մասին խղճով հոգ կտանեիք, ինչպես մի պաշտելի ու արժեքավոր, բայց քնքուշ ու սիրելի ծաղիկ: Աստծո հրաշք: Այդ վարդը նաև մի թռչուն էր, երգում էր անուշ, անգամ նրա բույրը այնքան անասելի ու սրտաշարժ էր, կարծես մի բուրավետ աստղի հեքիաթային  ու քաղցր արտահոսք լիներ:

Մի օր Ազրաել հրեշտակը՝ այդ երջանիկ մարդու տան մոտով անցնելիս, հառեց իր աչքերը ծաղկին: Խեղճը դողաց, սկսեց տանջվել ու տխրել, որովհետև Ազրաել հրեշտակը դժգույն ու անդրդվելի մահվան սուրհանդակն է: Ծաղիկը՝ տկարացած, գրեթե առանց  շնչի ու կյանքի, տանջանքով լցրեց նրան, ով իր մեջ էր գտնում իր երջանկությունը: Մարդը դիմեց Աստծուն՝ ասելով.

– Տեր իմ, ինչու՞ ես ուզում տանել ինձնից այն ծաղիկը, որ ինքդ մեզ նվերիցիր:

Եվ փայլեց նրա աչքերում արցունքի մի կաթիլ:

Բարի Հայրը՝ տղամարդու արցունքի պատվից դրդված, գթաց նրան և ասաց հետևյալ խոսքերը.

– Ազրաել, թող որ ապրի այդ վարդը: Վերցրու, թե ուզում ես, իմ կապույտ այգու ծաղիկներից որևէ մեկին:

Վարդը վերապրեց կյանքի հմայքները: Եվ այդ օրը իր դիտարանից մի աստղագետ տեսավ, թե ինչպես մի աստղ մարեց երկնքում:

Advertisements
4 Comments
  1. Lilit permalink

    Բլոգիդ երաժշտությունը էս փոստի հետ շատ համահունչա…..

  2. շատ լավն էր ու գլխավորը շատ խորը: Էս բառերի հետևում իրականում շատ խորը միտք էր թաքնված: Ապրե’ս

    • լավն էր չէ՞: ինչքան հետաքրքիր ձևով ա ներկայացնում «էկոնոմիկան», մեկը կորցնում ա մյուսը գտնում… ու ընդհանրապես կյանքի բոլոր երկու ստորաբաժանումները ու հակառակ բևեռները: Դե Դարիո ա վերջ ի վերջո 🙂

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: