Skip to content

Ձնաբուք

January 31, 2011

Մեզ մոտ վաղը ձնաբուք ա լինելու, սաղ ալերտները միացրել են, ամեն տեղ կարմիր տողերով գրած ա, սաղ դրա մասին են խոսում: Հիմա բոլորով խառնվել են իրար, թե ինչ ենք անելու ինչ չենք անելու: Խանութում ասեղ գցելու տեղ չկա, մարդիկ

երեք օրվա ուտելիքի պաշար են հավաքում, կաթ ու հաց են առնում, ջուր են առնում, կերասինկեք են առնում էլ չգիտեմ ինչ են անում, որովհետև վաղը ձնաբուք ա:

Կարճ ասած, ուժեղ ձյան տեսքով տեղումների պատճառով, մինուս տասնյոթ աստիճան ցրտի ու քառութ կմ ժ արագությամբ քամու միջոցով առաջացած խառնխշտիկություններ:

Հիմա ինչ ա սպասվում, եռեսուն սմ ձյուն մինչև չորեքշաբթի առավոտ, հնարավոր տաս սմ հաստությամբ սառույց, որը բնականաբար բոլոր կաբելների վրա էլ ա լինելու, հետևաբար էլեկտրոէներգիայի խափանում, այսպես ասած:

Հիմա ասեմ, թե ինչի ա կայֆ էս պահին Հայաստանում լինեիր: Հայաստանում, որ սենց ցուրտ լինի, որը ասեմ լինում էլ ա, մանավանդ մեր Մասիվում, մարդիկ դեռ մեռնելու մասին չեն մտածի: Իրանք էդ ձնաբքին իրար հետ սղղղղղալով կգնան խանութ իրանց օրվա կաթը կառնեն, որովհետև խանութները քթի տակ են, ոչ թե ստեղի պես, հազար կմ հեռու, մեկուսացած: Հետո Հայաստանում կա գազ, իմ պատկերացմամբ ամեն տան մեջ, ստեղ մեկի մեջ կա, մեկի մեջ չէ, իմ տանը չկա, որ լույսերը տարան, կամ գնալու եմ ընկերուհուս տուն, կամ էլ երեք վերմակ վրես գցած ման գամ տանը (եթե վաղը տուն հասնեմ): Հետո Հայաստանում կան մարշուտկաներ, որ ամեն տան դռան դեմը կանգնում են, ու հինգ րոպեն մեկ են գալիս, էս եղանակին մեքենա չհանողները, որ ուզենան ստեղ ավտոբուս նստեն, կես ժամ կարան դուրսը սպասեն, ի տո մի տաս րոպե քայլեն մինչև տուն հասնեն (ես արդեն վաղվա շորերս դրել եմ, որ տաս րոպե պետք ա ձնաբքին քայլեմ, երկու հատ ջինս, երեք հատ կարճաթև մայկա, մի հատ երկարաթև սվիտր, երկու հատ ժակետ, մի հատ շալ, որ սենց գլխով վզով եմ փաթաթելու, մի հատ էլ շալ որ դեմքով վզով եմ փաթաթելու, գլխարկս ու դե երկու հատ էլ կապիշոն, մեկը ժակետիցս, մեկը կուրտկայիցս): Վախեցած եմ, որովհետև անցած տարի ռումմեյթս սրանից թեթև ձնաբքից ցրտահարված տուն էր եկել ու թուլացել ընկել: Հա, մի բան էլ, որ Հայաստանում լինեի, դասի չէի գնա, ուսանողներս էլ լիքը կուրախանային: Ստեղ ձև չունեմ:

Էս էլ էս…

Բայց մի դեպք ա եղել ինձ հետ Հայաստանում, որ շատ կապված ա վաղվա հետ, չեմ կարա չպատմեմ:

Տասնհինգ տարեկան էի, հայոցի վերջին պարապմունքն ա նոր տարվանից առաջ, շոկոլադներ ստացած երեխեքով բարձրացանք Կոմիտաս, որ էնտեղից մարշրուտկա նստենք: Ուժեղ ձյուն էր գալիս: Տեսանք պրոպկաներ ա: Իմ մարշուտկան կանգնած տեսանք, ասի երեխեք, ես նստեմ, ոնց էլ ըլնի մի երկու ժամից տուն կհասնեմ: Նստեցի: Երկու ժամից Ալմաստի մոտ էինք պրոպկայի մեջ: Էդ վարորդը կանգնեց ասեց, վսյո ժողովուրդ, ասում են Մասիվը լրիվ փակ ա, էլ չեմ քշում, իջեք: Ու մենք իջանք, ու Ալմաստից էն կողմ տեսնենք մեքենա իրոք չկա, ու տենց ոնց որ պատերազմի աքսորյալներ ըլնեինք, քայլում էինք մարշուտկայի ժողովուրդով դեպի առաջին մասիվ, տեսնենք ինչ կլինի ընդեղ: Հասա մոստի մոտ, տեսնեմ գազանանոցից էլ ա մի ամբոխ աքսորյալ քայլում… Ու տենց աքսորյալների հետ քայլեցի մինչև Մասիվի առաջին կանգառ, հույս ունենալով, որ ինչ որ մեկը կգա ինձ կտանի տուն: Ոչ մի տրանսպորտ չկա, հազարից մեկն ա երևում, էդ էլ էնքան լիքը, որ նույնիսկ հետևից են մարդիկ կախված գնում, դրսի դռան բռնակներից կախված, լուրջ եմ ասում: Տենց ըտեղ էլ մի երկու ժամ կանգնեցի, ոտով չէի կարա գնայի, նախ մի ժամ ըտենց կգնայի, հետո էլ, բա որ էդ ժամանակ մարշրուտկաս գար (տասնհինգ տարեկան երեխու գաղափար): Մի խոսքով, հետո մինչև հիմա հիշում եմ, մի հատ դատարկ ութսուներեք եկավ, վազզզզեցի, նստեցի, որ տուն գնամ, մեկա մեր տան մոտ չէր գնում, բայց մի տաս րոպե կքայլեի կհասնեի տուն: Իջա մարշրուտկայից ու քայլում եմ դեպի տուն: Մեկ էլ ճանապարհիս տեսնեմ մի մարդ ա իջնում հակառակ կողմից, ասում եմ էս մարդը երևի գնում ա մեկի հետևից, որ ձյան մեջ ա խրվել: Ու որ չտեսնեմ պապաս ա, վաազզզեեեցիիիի ու փաթաթվեցի, ոնց որ ինձ աքսորից տուն ուղարկած ըլնեին, էդքան ուրախ: Ու իրանք լսել էին, որ երկրորդ մասիվից վերև բան չի բարձրանում, պապաս որոշել էր ոտով իջնի մինչև երկրորդ մասիվ, տեսնի ըտեղ եմ, ու եթե չըլնեի, որոշել էին զանգեն միլիցիայություն: Ու տենց հասա տուն, շորերս հանեցի, նասկուս ծերերը սառույց էին, ու մազերիս ամեն փունջի շուրջ սասուլկաներ 🙂

Սենց ուրախ զվարթ ձնաբքեր 🙂

Տաք մնացեք 🙂

Advertisements
13 Comments
  1. Lilit permalink

    Տաթ, մեր սենյակի պատուհանից նենց սիրուն տեսարանա, ու որ տանն եմ էսօր, նենց վայելեցի էս առավոտը… ու որ չբացեմ տեսնեմ բլոգ ես գրել, վաբշե առավոտս վայելեցի… մանավանդ վերջի մասը, որը ինձ իրոք ջերմացրեց…
    Իսկ դու քիչ ես հագնվել, մի հատ էլ ադիալ գցի վրադ նոր գնա: 😀

    • Լիլ բա որ որոշել էի ադիալ տանեմ, որ թե տեսնեմ ավտոբուս մեքենա սկսեն չաշխատել, գործի տեղը քնեմ, հահահահահա: լավ պրծա այ մարդ: 🙂 Հայաստանում ըլնեի գնայինք մեր դեմի պուրակում մի քիչ իրար խփմփեինք :Ճ

  2. Տաթև ջան էտ քո սիրելի Հայաստանում էսօր 92-ականներն էր: Ուրեմն Ավանից ոչ մի տրանսպորտ չէր իջնում, տաքսիների մասին լրիվ մոռանում ենք, որովհետև կամ չկար կամ էնքան լիքն էին: Ստիպված ոտքով գնացել հասել եմ մասիվ, ընդեղ ահագին վախտ ձնե մարդ եմ դառել մինչև մի լեփ լեցուն տրոլիկա էկել ու էն թվերի պես կախված իջել եմ գործի մոտ 3 ժամ ճանապարհ: Բա, էտել իմ էսօրվա ոդիսականը ու քո սիրելի Հայաստանի ձյունը 😉

    • Էնա ասա ես էլ գլուխ չգովամ էլի իմ Ոդիսականից 🙂 հահահա: Լավ դու ինձ ասա մազերիդ ծերերից սասուլկեք կախվել էի՞ն: Թե չէ, ես դեռ ավելի եմ տանջվել 🙂 հահահահա
      Բա հլը պատմի գործից ոնց տուն հասար:

      • տո մենակ մազերիս ծերից էր սասուլկեք կախված, ես ինքս էի ամբողջությամբ սասուլկա: Հետ գալը շատ հեշտ ստացվեց, համ ճանապարհները արդեն մաքուր էր, համել ընկերոջս մեքենայով էկանք 🙂

  3. Գայանե permalink

    Հիմա ես պատմեմ….
    Տաթ ջան, դե մեր տրաքած ուազիկը գիտես, առավոտը կանգնած եմ կանգա-
    ռում, մեկ էլ ձյան-մշուշի մեջից տեսա,ոնց ուրախացա…..Որովհետև աշխա-
    տանքից չէի ուշանա,որովհետև ինձ վրա չէին բարկանա, որովհոտև մեզ մոտ, զգուշանալու և վտանգից մարդկանց հետ պահելու միջոցներ չեն ձեռնարկ-
    վում:
    Իսկ վերադառնալուց…..
    ՈՉ մի մեքենա չկա,մեր դիքերը օձն իր պորտով,ղուշն իր թևով չի անցնում:
    ՄԻ կերպ, հետ ու առաջ տալով հասա տուն,բայց շատ բարձր տրամադ-
    րությամբ:Ձյունը շատ սիրուն ա, իսկ դժվարությունները մեր համար շատ
    սովորական բան :У природы нет плохой погоды.

    • Դե տաք թեյ խմի մի լաաաավ, սիրուն նստեք ընտանիքով զրուցեեեեեեք, հայկական ձյունը ուրիշ ա այ մարդ: Ես սիրում եմ էլի մեր Երևանը:

  4. Ապրեք մարդիկ, մի բան ասեմ, մեր դասերը քենսըլ արեցինննննն: էսօր համալսարանը չի աշխատում, ինչպիսի բարի լուււււր 🙂 մի խոսքով, ես տանը կնստեմ հավեսով, ձյան փոթորիկի ժամանակ գիրք կկարդամ 🙂

  5. Liana permalink

    Vaaaaaax Tat nenc haves dzyun errrr…shat sirun or er, u esor mez mot bolor@ mi 2 jam ushacumov ein ekel gortsi khcanumneri patcharov!! ..u es hisheci inch haves er vor poqr jamanak artnanalun pes vazum ei patuhani mot tesnelu dzyun ekel a te che…u vor heto dznatsets exac dprocic tun ei galis lriv juuuuuuuuuur!! …anhog er..

    Zarmanali kliner vor cancel chanein daser@…!!! ..baic es namaki ei spasum purdueic lol!..urmen kushana=)

    • Հա, Լիան, թե սենց գնաց պատասխանդ մի երեք օր հաստատ կուշանա:

      Բայց բեր իմ ասածով ըլնի էլի,դասերը հետաձգեն, հեչ դասի չեմ ուզում գնամ, լիքը բան ունեմ անելու, մնամ տանը 🙂

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: