Skip to content

Տունս

January 26, 2011

Հետաքրքիր ա մարդուն ինչքան ա պետք ապրել, որ իրոք հասկանա, որ օտար երկրում ինքը օտար ա: Ինչից ուզում են թող խոսան, որ ինչ լավ են իրանց վերաբերվում ամեն տեղ, որ Հայաստանը հետամնաց երկիր ա, որտեղ ռասիզմ ա նացիզմ ա չգիտեմ ինչ ա, բայց էդ մարդիկ դեռ չեն հասունացել: Մարդկանց կա մի տարուց հետո ա հասկանում դա, մարդ կա քսան, մարդ կա տենց էլ չի հասկանա ու օտար հողում կմեռնի, որ վերջում գերեզմանն էլ քանդեն, որ նոր ֆաբրիկա սարքեն….

Միշտ հիշեք, ուր էլ որ ձեր ոտքը դնեք, էդ երկրի տերը դուք չեք: Ամերիկայում մենակ ամերիկացին ա ճիշտ, ուզում ես կոկորդդ պատռի գոռա, ինչ ուզում ես արա, դու սխալ ես (ես ոչ քաղաքական մակարդակով եմ խոսում իհարկե): Եվրոպայում (խոսքս հայերին ա վերաբերում) դու դեռ ասիացի ես, իրանց համար ցածր կարգ համարվող տաջիկների ու լաոսցիների կարգի, տարբերություն չեն դնում: Ռուսների համար կովկասցի ես, մի քիչ էլ միջին ասիական բարքերով… դե մի խոսքով, ոչ մեկ չի գժվում որ դու հայ ես (նույնիսկ հայը ինքը չի գժվում դրանից):

Էս երգը ինչի եմ սիրում, որովհետև իմ ձևով եմ մեկնաբանում ու իմ կյանքի փորձից: Չեմ բողոքում որտեղ ա լավ, որտեղ ա վատ, թե ով որտեղ պետք ա ապրի և այլ քննադատություններ չեմ անում: Բայց մեկ դուրս եկար տնից դու օտար ես, եթե ապրեցիր մի երկրում մի երկու տարուց ավել, դու օտար ես նույնիսկ քո երկրում, դու զգում ես թե ինչքան տարբեր ես, ինչքան անընդունելի շատերի կողմից…դա բացարձակ կապված չի հետամնացության կամ առաջադիմության հետ:

Տունը, տունը ուղիղ իմաստով հենց տունն ա, բնակարանը, շենքը որտեղ ապրում ես, որովհետև էնտեղ ընտանիքն ա, ու իրանք, թեկուզ և հեռու լինեն քեզանից, քեզ հետ համաչափ քայլում են, ու օտարությունից փախնելու համար մենակ քո տուն կարող ես գնալ…

Ես չէի էլ հասկանում որ իմպլիսիտ կերպով մեջս կար էս մտածելակերպը, ու զարմանում էի, թե ինչի բացարձակ ցանկություն չեմ ունենում տնից դուրս գալու, երբ Հայաստան եմ գնում: Հետաքրքիր զգացումներ են… անբացատրելի…

Ոնց եմ ուզում տուն գնամ…

Advertisements
One Comment
  1. Lilit permalink

    Տաթ ջաաանննն,անգամ օտարության համ չտեսած մարդիկ իրենց երկրում
    օտար են: Իրենց տեղը չեն գտնում,ոչ թե անշնորհակալ մարդիկ են,այլ
    պարզապես չի ստացվում այն ինչ ուզում են,թեկուզ մինիմալը:Իսկ այդ
    զգացումները բոլորի մոտ էլ ժամանակ առ ժամանակ առաջանում է:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: