Skip to content

Երազ

January 20, 2011

Շատ եմ կարոտում Հայաստանս… Ուզում եմ ամռանը գնամ… Հուսով եմ կգնամ… ու էդ անընդհատ մտածմունքները ինձ ուտում էին, որ ուզում եմ գնամ Հայաստան, բայց չեմ կարողանում… էսօր մի երազ տեսա:

Երազիս մեջ իբր Հայաստանում էի, ու էդ ցանկությունդ իրականալու էդ լավ զգացումն էր մոտս… հետո ինչ որ փողոցներով էի ման գալիս, ու իմ Հայաստանը նենց ուրիշ էր… Մարդիկ զզվելի էին, ինչ որ պճնված զարդարված, էնքան գունավոր ու փայլուն, որ մարդու աչք էր ծակում… աղջիկները էնքան հարդարված ու ներկված, որ ծաղրածուներ էին, նրանց զգեստները էնքան փայլուն ու պլպլան, որ սիրտս խառնում էր… չգիտեմ ինչի էդքան աղջիկների փայլի մեջ էլ տղաները սև սև սև հագած էին, անդուր ինչ որ սև դեմքեր էին, փողոցի անկյուններում ծխում էին, ու սիգնալների ձայներ էր ամենուրեք, մեկ էլ փոշի, ու թուրքանվագ երգեր…

Ու ես էնքան հիասթափվում եմ երազիս մեջ ու էնքան տանջվում ու գոռում (ինձ թվում ա իրականում էլ եմ գոռացել հահա, որովհետև ինքս իմ ձենից զարթնեցի): Գոռում եմ, որ թրքացել են բոլորը, ասում եմ էս իմ մանկության Հայաստանը չի, էս չի իմ Հայաստանը, ու բողոքում եմ քրոջս, որ սենց սխալ ա, սենց չի իմ Հայաստանը, որ սաղ պլպլան ու ծաղկավոր շորեր են հագած, ոնց որ քուրդ լինեն, հային անվայել տեսք ունեն, ու տեսնեմ քույրս էլ ա ծաղկավոր զգեստ հագել ու վրաս ծիծաղում ա…

Ի՞նչ կնշանակի երազս… Ու էդ երազս տեսա հենց այս գիշեր, երբ քնելուց առաջ մտածում էի, ինչպես անեմ, որ ընդմիշտ վերադառնամ իմ հայրենիք…

Advertisements

From → Ուրիշ

2 Comments
  1. Գայանե permalink

    Տատս կասեր, վրեդ բաց բաց քնել ես…..

  2. Լիլիթ permalink

    իմ մասին ես մտածել 😛

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: