Skip to content

Գրքեր

January 19, 2011

Երբ վեց տարեկան էի, բանաստեղծություն էի գրել:

Գիրք են երազում բոլորն աշխարհում,

Ուզում են կարդալ, շատ բան իմանալ,

Ես էլ եմ ուզում, շատ-շատ եմ ուզում,

Եվ միշտ իմ մտքում գիրք եմ երազում:

Էնքան տենց երազեցի, մինչև էկան ասեցին, աննն, այ չտես, ան ինչքան կարում ես կարդա, ան էնքան կարդա, որ արդեն լացես, որ գիրք տեսնես: Բայց դեռ հաճույքով եմ կարդում: Ինձ թվում ա ավելի հաճույքով կկարդայի, երբ ուղղակի ինձ համար կարդայի, այլ ոչ թե, որ ներկայացնեմ կարդացածս ինչ որ մեկին, ու էնքան արագ, որ դեդլայններ բաց չթողնեմ:

Կարդացի կարդացի, կարդում եմ կարդում եմ, ու հասկանում եմ, որ էս իմ արածը ոչ մեկին պետք չի: Ես ինքս եմ իմ աշխարհում ապրում ու դրանով ուրախանում, ինքս եմ ոգևորվում, երբ մի սուր միտք եմ գտնում մի գրքի մեջ, որն էլ որ կարելի ա տեսնել էս ինչ գրքի մեջ, որն էլ էկել ա էս ինչ գրքի էս ինչ մտքից: Հասկանում ես, որ արդեն իրոք դարը էնպիսին ա, որ ոչ գրքեր կարգելես կանանց, որ իբր շատ չխելոքանան, իրանք էլ թաքուն գնան գրադարան մտնեն, որպես երազ, ոչ էլ քո խելքով ինչ որ մեկին կզարմացնես: Էդ ռոմանտիկ դարերը անցել են: Տուն եմ եկել, հանձնարարությամբ, որ Իլիականը պետք ա մյոս օրվա համար կարդամ, ես էլ ինչ հասցրել անցյալում կարդացել եմ, ամեն ինչ հայերեն ա եղել, անգլերեն կամ իսպաներեն կարդում ես, լրիվ ուրիշ բան ա… բայց մարդ կա հարցնում ա Իլիականը ինչ ա… Ու ինչ ասես էդ մարդուն, ասես Բրեդ Պիտի էն Տրոյա կինոն որ կա է, այ դա Իլիականի հիման վրա ա գրած եղել, ինքն էլ կասի, յաաա, կարգին էլ բան ա հա…

Բժիշկ պետք ա դառնայի… մենակ բժիշկն ա, որ էս կյանքում պետքական մասնագիտություն ունի, ճիշտ ա էլի անշնորհակալ, բայց ամենապետքական… Մարդու համար ամենակարևորը դարձել ա գոյատևել մի կերպ, ապրել. գոյատևման համար իրանց ոչ մի հոգևոր սնունդ պետք չի… Աշխարհի վերջն էլ որ գա, մենակ բժիշկներին են վերջին պահին բոլորը կանչելու, ոչ մեկ ինձ չի կանչի իրանց Դոն Կիխոտե պատմեմ…

Ինչ անեմ, որ ես էլ սենց ուրիշների համար անպետք բանով եմ սիրում զբաղվել, ու մարդկանց հետաքրքիր կամ էլ հասու չի նստել ու գրականություն, արվեստ, երաժշտություն, պատմություն ու մշակույթ քվեարկել…

Մեծն Բորխեսը կասեր. «Ես միշտ երազել եմ, թե դրախտը մի տեսակ գրադարան կլինի»…

Advertisements
4 Comments
  1. Լիլիթ permalink

    …գրականություն, արվեստ, երաժշտություն, պատմություն ու մշակույթ քվեարկել… էստեղ երևի ուզեցել ես գրել քննարկել?

    Ինչ վերաբերումա բժշկին` կարող ես բժիշկ չլիել, բայց մենակ քո վերաբերմունքով բժշկել մարդկանց: Մարդս մարդ լինի, մասնագիտությունը կապ չունի;Ճ

    • վայ հա, բա ինչի եմ քվեարկել տպել… 🙂
      Հա մարդս մարդ ըլնի:

  2. Գայանե permalink

    Տաթ ջան,եթե մի բանը սիրով ես անում և թեկուզ ՔՈ աշխարհի մեջ, հաստատ պետք կգա: Որ սկսես դասավանդել, ուսանողներիդ զարգացած,
    հետաքրքիր ԴԱՍԱԽՈՍ է պետք, ոչ թե սահմանափակ գայլ/ դու լավ
    գիտես ինչը նկատի ունեմ/, որն իր մասնագիտությունը միայն ստամոքսի համար է ծառայեցնում,ուղեղի և հոգու գոյությունը մոռացած:
    Այդ դեպքում հազար բժիշկ արժես:

    • է ինչ անեմ, որ ես էլ քեզ պես միշտ ճիշտ ըլնեմ 🙂
      Ճիշտ ես ասում, էդ դասախոսները, որ ուղղակի դասախոս են ու իրանք էլ են զարմացել, թե էս ոնց ստացվեց «թավը չեն»

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: