Skip to content

Ռասիզմից «պրծանք» նացիզմին անցանք

January 18, 2011

Էսօր աշխարհի գրականության դասի ժամանակ (ես աչքիս էս դասից հետո ամեն օր պոստ եմ գրելու), երբ Աստվածաշունչն էինք քննարկում, դասախոսս մեջբերում արեց:

Գնացել էր Իտալիա, տուրիստների խմբի հետ ինչ որ Միքելանջելոյի arch-ի տակ կանգնած են եղել ու էնտեղ ինչ-որ պատուհանի հետևից աղավնիա թռվռացել ձիթապտղի ճյուղը ձեռքին: Դե բնականաբար բոլոր քրիստոնյաները առանց նույնիսկ իմանալու էլ գիտեն, որ դա Նոյան տապանից թռած աղավնու կերպարն ա: Խմբի մեջ ինչպես ասում ա դասախոսս «Հազար անգամ ներողություն, միլլիարդ անգամ ներողություն, մի հնդիկ տղա ասեց էս ինչ ա արծիվ ա՞, ու սաղ ծիծաղեցին, ասին չէ այ դուռակ աղավնի»: Ու խմբում ոչ մեկ ծպտուն չհանեց, ոնց կարելի ա սենց բան ասել, դու հնդիկին ասեցիր հնդի՞կ, հլը մի բան էլ մեջբերեցիր որ տուպոյ բան ա ասել (ասենք նույն բանը կարար ասեր ՍՊԻՏԱԿ ԱՄԵՐԻԿԱՑԻՆ): Ու էս վերջերս տենդենց ա հայտնվել՝ մարդկանց ըստ պատկանելիության չդիմել: Ես էլ թարսի պես փիս էն հայկական ասած քյասար հայ մարդ եմ, ու մեկ մեկ մի բան կասեմ, կջոկեմ, այ մարդ պտի չինացուն չինացի չասեի, ոչ էլ աֆրիկացուն աֆրիկացի: Ու ամենաահավորը որն ա, որ էդ սաղ մենակ ասիացիների, լատինոսների ու աֆրիկացիների վրա ա կիրառվում: Եվրոպացիների «ցավը տարել են» (ոչ էլ ներողություն էս ռաբիզ բառի համար, մեզանից ո՞վ չի օգտագործում)… մի խոսքով… իրոք, իբր ռասիզմի հարցը հորով մորով արեցինք, հլը  մի բան էլ դրանից ճյուղ ա դուրս գալիս մի հատ, մարդկանց իրանց պատկանելիությամբ չդիմել, դա քաղաքականորեն սխալ ա:

Ու ինչից եկավ համոզված եմ, նրանից որ չինացիները սկսեցին իրանց ահավոր վատ զգալ, որ իրանք չինացի են, մեկ էլ կորեացիները որ իրանց ասում էին չինացի… դե հիմա ինչ անենք այ մարդ ես մի անգամ կազախին էլ եմ չինացու նմանացրել…

Նույն բանն ա, ոնց որ ես մեկին դատի տամ որ ինձ ասում են, դու կամ թուրք ես կամ հնդիկ… լոլ… ինձ նույնիսկ  մի անգամ ասել են դու ազեր ես, ոնց վատացա, ոնց վատացա ես… բայց դե հիմա մարդ ա ասեց, հո աշխարհի վերջը չի, ես հայ եմ ու էդ եմ, ու չեմ էլ ամաչում: Ինչպես կասեր իմ տաջիկ ընկերուհին. «Ես հպարտանում եմ որ ես Տաջիկստանից եմ»:

Է մի խոսքով էլի, չեմ սիրում էլի էս շինծու բաները տո:

Advertisements

From → Ուրիշ

4 Comments
  1. Լիլիթ permalink

    Չեմ սիրում էլի սենց բաներ տո…. ՊԵՉԱՏ!

  2. Գայանե permalink

    է ինչ անենք, մենք էլ միշտ ասում ենք անաղ ու հաց քուրդ,
    եմիշ գլխով ազեր, բութ վրացի,սոխեր/ռուսներին/,մեծաբերան/գյումրեցիներին/
    միամիտ շաշ/լոռեցիներին/բիբար ուտող պարսիկ/երևանցիներին/ և այլն……
    Մենք էլ ածականներով խոսացող ենք:;D:

    • հա , բայց սենց ամերիկացիների նման ամաչելով չենք ասում 🙂 հահա լավ էլ լիքը բերան դնում ենք ում ինչ պետք ա ասում ենք: համ վատ ա համ լավ 🙂

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: