Skip to content

Գայլն ու գառը

January 17, 2011

Մի ամլիկ գառ
Իրեն համար
Ջուր էր խմում առվակից.
Մեկ էլ դեմի ձորակից
Գայլն է կտրում վեըեւը,
Խոսքին տալով էս ձեւը.
– Էս ի՞նչ լրբություն,
Ի՞նչ հանդգնություն.
Ա՜յ, դու փսլնքոտ,
Ոչխարի լակոտ,
Դու ինչի՞ տեր ես.
Որ գաս դնչովդ,
Քթով-պնչովդ
Ջուրս պղտորես.
Բռնեմ դունչդ
Կտրի շունչդ:
– Մի՛ բարկանար, պարոն գայլ,
Քեզնից ցած եմ քանի քայլ,
Էնպես բան ես ասում որ …
– Սո՞ւտ եմ ասում, ա՛յ լղպոր,
Էդ էլ չլինի հերվանը,
Չեմ մոռացել էն բանը,
Որ հենց էստեղ, նույն օրը,
Հայհոյեցիր իմ հորը:
– Մի տարեկան դեռ չկամ …
– Է՛հ, եղբայրդ էր, անզգամ:
– Ես մի ծին եմ, մինուճար:
– Խնամիդ էր անպատճառ,
Կամ մեկը ձեր պիղծ ցեղից:
Էլ ժաժ չգաս քո տեղից,
Ձեր շների,
Հովիվների
Ոխը քեզնից ես հանեմ,
Տես, գլուխդ ինչ բերեմ:
Ասավ,
Հասավ
Գառանը,
Առավ, թռավ
Անտառը:
Էստեղ ինչն է գլխավոր:
Ուժեղի մոտ
Միշտ էլ թույլն է մեղավոր:

Ա. Խնկոյան (Խնկո Ապեր)

միշտ արդիական թեմա….

Advertisements
2 Comments
  1. Գայանե permalink

    Իսկ մեր փոքրիկները ինչ~ աոոգանությանբ, հաճույքով, դերերով արտասա-
    նել, արտասանում և արտասանելու են դեռ, այդ կենդանակերպ մարդկանց
    հատկանիշները բնութագրող ՄԱՆԿԱԿԱՆ բանաստեղծությունը:

    • ցավոտ փաստա… ինչ ասեմ… ամեն տեղ ա սենց:
      Ինչպես կասեր մեծն Պլատոնը, (մոտավորապես սենց կթարգմանեմ). «Մարդկային պրոբլեմները անվերջ կլինեն մինչև իմաստունը կառավարել չսովորի, իսկ կառավարիչը՝ իմաստություն»:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: