Skip to content

Սուտ ա ճշմարտությունը

January 14, 2011

Էս փոստս բաժանում եմ երկու մասի, նույն բանը գրում եմ երկու անգամ, մի անգամը խելոքների համար, մյուս անգամը անխելքների: Ընտրեք ձեզ համապատասխանը:

ԽԵԼՈՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ճշմարտությունը էն օրվանից ա սուտ,

երբ դու ինձ ասեցիր, թե ինչ ես

մտածում իմ մասին, բայց ստեցիր:

Ես գնեցի բնական սուրճ, սակայն այն

ամենևին էլ բնական չէր:

Նվեր էի ստացել մի այնքան

տգեղ պայուսակ, որ ուրախացա

ու շնորհակալություն հայտնեցի

նվիրողին:

ԱՆԽԵԼՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ճշմարտությունը էն օրվանից ա սուտ,

երբ դու ինձ ասեցիր, թե ինչ ես

մտածում իմ մասին, բայց ստեցիր:

Ես գնեցի բնական սուրճ, սակայն այն

ամենևին էլ բնական չէր:

Նվեր էի ստացել մի այնքան

տգեղ պայուսակ, որ ուրախացա

ու շնորհակալություն հայտնեցի

նվիրողին:

Բացատրությունը, թե խելոքների, թե անխելքների համար: Մտքի թեորիա էր էս ամեն ինչը:  Օր՝դու ինձ ասում ես մի բան, որը ես կընկալեմ որպես ճշմարտություն, սակայն իրականում այն ճշմարիտը չի: Մտքի թեորիայի ամենաակընհայտ օրինակը կլինի «ես գիտեմ, որ դու գիտես, որ ես գիտեմ»:

Հոգեբանական տեստ չեմ անում, ոչ էլ ուզում եմ թեորիայից խոսել: Ուղղակի երբ հասկանում ես ինչքան կեղծիք կա շուրջդ սկսում ես նույնիսկ հարցականի տակ դնել ճշմարտությունը, իսկ ինչի՞ ա սուտ ճշմարտությունը: Իսկ այ նրա, որ գրեթե համոզված եմ, որ բոլորդ կարդացիք խելոքների համար գրվածը, քանզի չեք կարծում, որ դուք անխելք եք: Եթե էդպես ա, ուրեմն ու՞ր են էդ անխելքները, որոնց մասին էդքան խոսում ու քննադատում ենք: Իսկ եթե համեստաբար կարդացիք անխելքների համար գրված, ապա մի՞թե կեղծ չի ձեր համեստությունը… մարդկային կերպարը ընդունակ չի իր ընդունակությունները թերագնահատելու…

հասարակ բան, մարդ ինքը իրեն ճշմարտապես չգիտի, էլ ինչ ճշտի ու ստի մասին ենք խոսում, եթե էդ ճշմարտություն բառն ա նույնիսկ կեղծ ու անշոշափելի թվացյալ…

սուտ ա ճշմարտությունը…….

 

 

 

Advertisements

From → Ուրիշ

5 Comments
  1. Lilit permalink

    ya, es 2n el kardaci, vor heto tarberutyunnery gtnem… asem, ahagin el tarberutyun kar 😀 😉

    • էդ էլ ճշմարտություն չի, որովհետև դու համ խելոք համ անխելք չես կարա լինես:

  2. Գայանե permalink

    Տաթև սա էլ ունի երկկողմանի բացատրություն:
    Խելոք է այն մարդը , երբ անհրաժեշտության դեպքում հիմար է ձևացնում`
    հիմարին իր տեղը ցույց տալու համար և ճիշտ հակառակը:
    Չես կարող ասել,որն է սուտ, որը ճշմարիտ:

    • Հիմարին ինչքան ուզում ես իրա տեղը ցույց տուր, մեկա հիմար ա:
      Իսկ էս գրածդ հենց մտքի տեսության օրինակ ա, որ վերևը բացատրել եմ 🙂 Նենց որ եթե խելոքը հիմարա ա ձևանում, էլի ստում ա իրան, որ ճիշտ խոսա հիմարին:

Trackbacks & Pingbacks

  1. Հորինված բառեր « Մի Ակլամբոստի Բլոգ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: