Skip to content

Ողբում եմ քեզ, հայոց աշխարհ, ողբում եմ քեզ

January 11, 2011

Էսօր արցունքներս եկան հասան աչքերիս ու հետ գնացին:

Աշխարհի գրականության դաս ա: Կարդում ենք «Գիլգամեշ»: Դասախոսը ցիտատում ա քննարկումից առաջ՝ «Աշխարհի գրականությունը հույներից ա գալիս, որովհետև հույներից առաջ ոչինչ չկար», ու սա ասել ա Չիկագոյի համալսարանի ինչ որ մի դասախոս, որի անունը չեմ հիշում: Դասախոսս փիլիսոփայեց, որ բայց չէէէ, կա Գիլգամեշ, ու մենք պետք ա դա կարդանք: Գիլգամեշ ենք կարդում… Մարդիկ նույնիսկ չեն հասկանում, թե ինչի հենց Գիլգամեշից ենք սկսում… Բաբելոնը չգիտեն որտեղ ա եղել, սեպագրի վրա են հիացած նայում որ դաջված ա էդ մի բուռ գրքի մեջ, որպես զարմացության օրինակ զարգացած ուսանողների համար: Տակը նոթ ա գրած, սեպագիրը հին ասորական ծագում ունի, սեպագրեր հայտնաբերվել են այժմյան Թուրքիայի, Իրանի, Սիրիայի ու Իզրաելի տարածքում: Ասում եք հայտնաբերվել ե՞ն: Ախր սեպագրերը երբեք կորած չեն եղել հողի տակ, որ հայտնաբերվեն, ու հայտնաբերողի անունն էլ դնեինք Սեպագիր Կոլումբոս: Իսկ երբ սեպագրերը պատմության գիրկն էին անցել, ու մարդիկ կարդում գրում էին իրենց իսկ լեզուներով, ոչ Թուրքիա կար, ոչ Իրան, ոչ Սիրիա, ոչ էլ Իզրաել: Կար Հայաստան, կար Բյուզանդիա և կար Պարսկաստան: Մեսոպոտոմիա ա բացատրում դասախոսը… մեսոպոտոմիան պարզվում ա Միջագետքն ա, բայց ինչի՞ հունարեն տենց էլ չհասկացա… Բաբելոն ա բացատրում, արանքից հասկանում ես, որ իրա համար Բաբելոնը մենակ բիբլիական տերմին ա… Ասորեստանի ոչնչացում ա բացատրում մթա վեց հարյուր քսանյոթ թվին… Գիլգամեշից ենք խոսում… մթա քսանյոթերորդ դարից եկող պատմությունից… ես նույնիսկ չգիտեմ, թե մարդիկ կասկածեցի՞ն գոնե, որ Գիլգամեշը սոսկ էպոսի հերոս չի:

Աշխարհի գրականություն ենք կարդում…

Բա ի՞նչ անենք, որ էսքան աշխարհի գրականությամբ հետաքրքրված էս գրականագետները հայ գրականություն էլ կարդան, հաստատ պակաս չի ոչ մի բանից… ներկայացնել չունենք, թարգմանել չունենք… Եղծ աղանդոց ո՞վ չի կարդա ու քարանա, որ բոլոր էդ վերածննդի գրողներից առաջ ա իրա ասելիքն ասել ու վերջացրել,  ո՞վ Մատյան ողբերգությունից հետո կկասկածի հայ մտավոր զարգացման հնությունից նոր եկածի մասի՞ն, ո՞վ Սասունցի Դավիթը կարդալուց հետո Ռոլանդի երգը կամ Սիդը էպոս կհամարի…. լավ քսաներորդ դար գանք, մի Պարույր Սևակ թարգմանես, մարդիկ կփշաքաղվեն…

Ի՞նչ անենք, որ թարգմանվի մեր գրականությունը….

Ողբ-ից հատված…

Այսպիսի վշտով խեղդվում եմ, մեր հոր կարոտով մաշվում։ Ո՞ւր է այն քաղցր աչքերի հանդարտությունը ուղիղների համար և ահավորությունը շեղվածների համար, ո՞ւր է այն զվարթ շրթունքների ժպիտը լավ աշակերտներին հանդիպելիս, ո՞ւր է այն բարյացակամ սիրտը, որ հետևողներ է գրավում, ո՞ւր է երկայն ճանապարհները հեշտացնող հույսը, նեղություններից հանգստացողը, կորավ ժողովուրդը, ծածկվեց նավահանգիստը, լքեց օգնականը, լռեց խրախուսիչ ձայնը։

Ո՞վ այսուհետև պետք է հարգի մեր ուսումը, ո՞վ պետք է ուրախանա իր՝ աշակերտիս առաջադիմությամբ, ո՞վ հայրական զվարճությունը պիտի արտահայտի՝ մասամբ իր որդուց հաղթվելով։ Ո՞վ պետք է զսպի առողջ վարդապետությանը հակառակ դուրս եկողների հանդգնությունը, որոնք ամեն բանով քանդված ու քայքայված շատ ուսուցիչներ են փոփոխում և բազմաթիվ գրքեր, ինչպես ասաց հայրերից մեկը, ամեն խոսքի առթիվ նրանք հավասարապես նեղանում են, և մարդկանց համար չար օրինակ են դարձնում մեզ ծաղրելն ու արհամարհելը, իբրև անհաստատ և որևէ պիտանի արվեստից զուրկ: Ո՜վ պետք է նրանց պապանձեցնի սաստելով և մեզ սփոփի գովելով և չափ դնի խոսքի և լռության:

Ուսուցիչները տխմար ու ինքնահավան, իրենք իրենցից պատիվ գտած և ոչ աստծուց կոչված, փողով ընտրված և ոչ սուրբ հոգով, ոսկեսեր, նախանձոտ, թողած հեզությունը, որի մեջ աստված է բնակվում, և գայլ դարձած գիշատում են իրենց հոտերը։

Աշակերտները սովորելու մեջ ծույլ, սովորեցնելու մեջ փութաջան, որոնք դեռ չսովորած՝ աստվածաբան են։

Աշխարհականները ամբարտավան, ստահակ, մեծախոս, աշխատանքից խուսափող, արբեցող, վնասակար, ժառանգությունից փախչող։

Advertisements
5 Comments
  1. Lilit permalink

    Tat!!!!!! pashaqaxveci!!!! apres du!

  2. Գայանե permalink

    Արիստոտոլներ,Պլատոններ,ՆԱՐԵԿԱՑԻՆԵՐ, ԽՈՐԵՆԱՑԻՆԵՐ, ԱՆՀԱՂԹՆԵՐ…….. էլ երբեք չեն ծնվի:
    Չի կարելի անգամ այդ մեծությունների փիլիսոփայությունը համեմատել Նոստրադամուս,Ֆոլկենշտեյն, Վանգա… մտքերի և ընդամենը զուգադիպությունների հետ:
    Տաթ ջան, դե հենց այդ մթա դարերից էլ եկել է անարդարությունը`
    մեծ տերությունների պատմությունը կհիշվեր, ինչ խոսք, իսկ Հայաստանը արդեն դարձել էր փոքր. ով կհիշեր? Դեռ Խորենացին բոլոր այդ գուշակներից ու փիլիսոփաներից առավել արտահայտել է կրթական իր ժամանկների ողբը: Իսկ եթե նա ապրեր հիմա?- չէր ապրի, Կոմիտասի նման կգժվեր, իսկ ավելի ստույգ`չինովնիկները կգժվացնեին նրան: Եթե նա տեսներ այժմյան համալսարանի դասախոս և դասախոսուհիներին, թե ովքեր են մագիստրատուրա ավարտում, ովքեր են գիտությունների թեկնածուներ և դոկտորներ դառնում, ովքեր են կրթության նախարարներ դառնում, ապա «Ողբ»-ը կվերածվեր «Նզովք»-ի:

    • լրիվ…
      դասախոսներ ուսանողները լրիվ ուրիշ թեմա են (ստերեոտիպականները, ոչ բոլորը իհարկե)…. բայց իրոք դա մի խոշոր հատորի թեմայա:

  3. Shushan permalink

    “Բա ի՞նչ անենք, որ էսքան աշխարհի գրականությամբ հետաքրքրված էս գրականագետները հայ գրականություն էլ կարդան, հաստատ պակաս չի ոչ մի բանից… ներկայացնել չունենք, թարգմանել չունենք… Եղծ աղանդոց ո՞վ չի կարդա ու քարանա, որ բոլոր էդ վերածննդի գրողներից առաջ ա իրա ասելիքն ասել ու վերջացրել, ո՞վ Մատյան ողբերգությունից հետո կկասկածի հայ մտավոր զարգացման հնությունից նոր եկածի մասի՞ն, ո՞վ Սասունցի Դավիթը կարդալուց հետո Ռոլանդի երգը կամ Սիդը էպոս կհամարի…. լավ քսաներորդ դար գանք, մի Պարույր Սևակ թարգմանես, մարդիկ կփշաքաղվեն…”- ցավոտ հարց ա 😦 … ու հիմա սա կարդալով` ես էլ փշաքաղվեցի…

    • բա… իսկ լացում ես, երբ հասկանում ես, որ Հայաստանը իրանց համար մենակ գրական անուն ա, Օրլանդո ինամորատոյի Լիզայի երկիրը…
      Ես մի երկու բան փորձել եմ թարգմանել, բայց պրոֆեսիոնալ չեն… մեզ թարգմանիչներ են հարկավոր, որ հասցնենք աշխարհին, որ մենք արվեստ ու գրականություն ունենք և ունեցել ենք, որ չասեն որ Ս. Ավգուստինից ա Քրիստոնեությունը սկսել այլ ոչ Կողբացուց ու Նարեկացուց, որ իմանան, որ Քուչակից ու Թումանյանից ա քառյակները սկսել այլ ոչ ռուսներից, որ ապրի Բրյուսովը մի քիչ թարգմանեց իրանց հասցրեց մեր գրականությունը… մի խոսքով, ցավոտ թեմա ա, շատ չծավալվեմ…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: