Skip to content

Մարդատյացություն

January 10, 2011

Ընկերուհուս հետ հանդիպման ժամանակ խոսում էինք տարբեր երկրների մարդկանցից, ու որտեղ ա լավ ապրել 🙂 Ինքը ամերիկացի ա, ես բնականաբար հայ: Խոսում էր, թե ինչքան ա ուզում Գերմանիայում ապրի (մասամբ նրա համար, որ գերմաներեն ա սովորում (ոնց որ ես էի ուզում Ամերիկայում ապրեի, երբ անգլերեն էի պարապում)): Ու պատմում էր իր մյուս ընկերուհու մասին, որը նույպես ամերիկացի ա, բայց ապրում ա Շոտլանդիայում: Պատմում էր, թե ինչքան անտիամերիկյան ա իրա ընկերուհին, ու որ ինքն էլ չի գժվում Ամերիկայի համար, բայց դա չի արտահայտում այնպես, որովհետև դիլեմիկ արտահայտություն ա:

Հիմա խոսքս ուղղեմ հայերիս, որ շատ են վերջերս շեշտում՝ «զզվում եմ հայերից, զզվում եմ Հայաստանից, զզվում եմ էս երկրից…»: Դե մի պահ կանգնեք ու մտածեք, ինքներդ ձեզնից ինչքան եք զզվում: Ինքներդ եք հայ, ինքներդ եք Հայաստանի քաղաքացի, ինքներդ եք ապրում էդ երկրում: Եթե նույնիսկ հեռանաք էնտեղից զզվելով ու դառնաք ուրիշ երկրի քաղաքացի (ենթ. ԱՄՆ-ի) դուք ամերիկացի երբեք չեք դառնա:

Այնպես որ զգույշ էս արտահայտության հետ:

Իսկ եթե հարցնեք իմ կարծիքը, ես կասեի, որ չեմ ուզում մարդատյաց մարդկանց տեսնել: Ուզում եմ, որ մարդիկ հասարակ լինեն: Հոգնել եմ հայի հին ու լավ արտահայտությամբ ասած «իրանց քարերից գցող» մարդկանցից: Միշտ հարկավոր ա հիշել, որ ամենալավը «ես»-ը չի, այլ «նա»-ն ա, ու չատել նրան ու սիրել միայն եսին:

Advertisements

From → Ուրիշ

2 Comments
  1. Գայանե permalink

    Տաթ ջան, դա ընդամենը մարդկային սահմանափակ բնավորություն է,ոչ
    բոլորն են այդպես: Մարդը միակ կենդանին է ,որ մոտավորապես գիտի իր
    ծագումը,գիտի և տարբերում է մարդկանց /ինչպես նաև աշխարհագրություն,
    պատմություն ազգեր և այլն/ : Իսկ լավ մարդը պարտավոր է դրանք հարգել:

    • էդ տարբերել մասը մի քիչ կուղղեի: Արի իրար հետ փողոցում գնանք հարցազրույց կազմակերպենք: Ասենք որտեղ ա Քաթարը օրինակ: Քաթարն էլ ինչի հիշեցի: Որ ֆուտբոլի առաջնությունը հայտարարեցին որ էնտեղա անցնելու, ռադիոյով նույնիսկ չէին կարում ճիշտ արտաբերեին էդ երկրի անունը, ու չէին ամաչում իրանց անգրագիտությունից, որ խոսում էին, թե էդ ինչ երկիր ա, ինչ ա: Հա, հիմա պարզ ա, Քաթարով չի մարդու ինտելեկտը չափվում, բայց որ մեկ էլ հիշում եմ էսօր առաջին դասս ա ու որ ներկայանալուցս հետո մի հազար անգամ պիտի հարցնեն թե անունս ոնց էր ու որտեղից էի ու որտեղ ա Հայաստանը, Աֆրիկայու՞մ, ուղեղս բռնվում ա 🙂
      Ուզում եմ որ մարդիկ իրոք սահմանափակ չլինեն 🙂

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: