Skip to content

Խաբում եմ

January 7, 2011

Ես խաբել չգիտեմ: Չեմ կարողանում ու վերջ, միանգամից պարզ ա դառնում, որ անկապ պատճառներ եմ հորինում… Լավ ա, թե վատ, պահը գիտի…. Նաև զզվում եմ, որ ինձ են խաբում: Ուզում եմ պոլիգրաֆ ըլնեմ, որ մեկը հենց ինձ խաբի սենց գծեր գան աչքերիս ու ինքը միանգամից խոստովանի որ խաբել ա, որ ես կարողանամ ներեմ…

Ի՞նչ ա խոսում խաբլան մարդը:

Զգացել ե՞ք, երբ մարդ խաբում ա, հարցին պատասխանում ա լրիվ նախադասությամբ: Օր.՝ – Դու ե՞ս կոտրել բաժակը: -Չէ, ես չեմ կոտրել բաժակը:

Երբ որ խաբում ենք, կոնկրետ բան չենք ասում, այլ պտտվում ենք մի անէական օղակի շուրջ: – Չէ, էսօր չեմ կարա գամ: Համ զբաղված եմ, գլուխս մի քիչ ցավում ա, համ էլ արև ա դուրսը…

Երբ խաբում ենք, ինչ որ չպետքական նախադասություններ կամ ինֆորմագցիա ենք ավելացնում, երկարացնում խոսքը, ու նեղվում, որ պաուզա տվեցինք կամ ըըըը ասեցինք:

Բացի էդ սկսում ենք ինչ որ անկապ շարահյուսություն հորինել, բառերը իրար կողք գալիս են, բայց շարահյուսորեն իմաստ չեն արտահայտում:

Խաբելու ժեստերին չեմ հավատում, որովհետև մարդիկ հիմա էնքան ներվային են, որ առանց խաբելու ինչ ժեստ ասես չեն անում (պռոշ կրծում, մարմինը քորում, մատները ճտճտացնում)…

Դե մի խաբեք էլի…

բայց ես հենց նոր խաբել եմ… բնականաբար լավ չի ստացվել:

Advertisements

From → Ուրիշ

4 Comments
  1. Lilit permalink

    verjy chstacvec? 😀

    • Դե եսիմ, ծիծաղելու պատճառ էր մեկա: Բայց երկուշաբթի եմ գնում 🙂

  2. Գայանե permalink

    Տաթ ջան, դժվարը առաջին անգամն է, հետո ինչպես մյուս հարցերը
    սովորոկան բան է դառնում:Աշխատիր սովորություն չդարձնես:

    • Չէէէէ, ես երևի ուրիշների նման չեմ: Մեղքս ինչ թաքցնեմ, առաջին անգամ չի, որ խաբում եմ: Խաբել իհարկե չթվա թե մեծն խաբեբա եմ: Ու միշտ չի ստացվում, միշտ էս ստից պատճառներս ակնհայտ են լինում: Սովորհություն հաստատ չի կարա դառնա 🙂

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: