Skip to content

Մարդն ու հասարակությունը

January 4, 2011

Տասնվեց տարեկան էի, առաջին կուրս, երբ ԱՄՆ-ում կրթված դասախոսս հայտարարեց, որ ՁԻԱՀ-ին նվիրված համերգ կա, ու որ խմբին կցանկանա հորդորել, որ տոմս գնեն ու գնան, որպեսզի օգնեն հիվանդներին: Հիշում եմ, թե ինչ արձագանք ստացավ հրավերը: Ամբողջ խումբը խոժոռեց ու տղաները նույնիսկ հայհոյանքով հրաժարվեցին անառակներին օգնելու (իհարկե խոսքը գնում էր կանանց մասին, տղամարդիկ երբ են անառա՞կ որ): Մեկ էլ մի տարի անց էր, նոր էի եկել ԱՄՆ ինքս, ու ընթրում էինք մի հայ ընտանիքի հետ: Հարս ու սկսեսուր խոսում էին, թե ինչպես էր հարսը իր բանտում գտնվող բակի ընկերոջից նամակ ստացել, որ ամեն ինչ լավ ա, ու որ պատրաստվում էր նամակով պատասխանել: Ինչի համար էր բանտու՞մ, ուտելիք էր գողացել սոված ժամանակ: Ու ես էնքան մտքումս չհամաձայնեցի, էնքան վատ նայեցի, որ ինչպես կարելի ա բանտարկվածի հետ խոսալ:

Անցել են տարիներ, ու ես ամաչում եմ, որ երբևէ մտածել կամ առիթ եմ տվել, որ ինչ-որ մեկը հասարակությունից առանց այն էլ ճնշված մարդուն դատապարտի, անուններով դիմի ու ժխտի նրա մարդ էակ գոյութունը: Իհարկե խոսքս չի գնում ծայրահեղ հանցագործների ու մարդասպանների մասին, որ նոր են դուրս եկել բանտից (սա ուրիշ երկար թեմա ա, բայց հուսով եմ, որ հասկանալի ա, որ ընդունում եմ էն մարդկանց, որ անմեղ դատապարվել են, կամ մի հիմար փոքր արարքի համար երկար տուժվել են)… Իհարկե նաև չեմ պաշտպանում նրանց, քանի որ ամեն ինչին ոչ հանցանքի ելք կա… բայց սրա մասին հետո:

Բոլոր այն մարդիկ, որ տուժել են իրենց իսկ հիմար խելքի պատճառով, արդեն իսկ տուժած են, պետք չի նրանց վերքին աղ լցնել ու էլ ավելի ճզմել նրանց՝ հիշեցնելով իրենց արդեն իսկ խղճուկ գոյությունը:

Իրական դեպքեր…

Ատամնաբույժը հրաժարվում է բուժել ՁԻԱՀ-ով վարակված մի տղամարդու: Դատը բնականաբար հաղթում է ատամնաբույժը: Հասարակ ոչ բժիշկ, ոչ դատավոր մի անձ կարող է ասել, սիրելի ատամնաբույժ, ձեզանից ընդամենը պահանջվում էր կրել ձեռնոցներ, դիմակ ու ակնոցներ: Հիվանդը արդեն իսկ տուժում է իր տգիտության պատճառով, նրան հարկավոր չի մահանալ մի ատամի փթածությունից առաջացած չգիտեմ ինչ հիվանդությունից՝ մեկ ուրիշ տգետի պատճառով:

Նախկին թմրամոլ մի կին հանդիպում է մի տղամարդու հետ: Բնականաբար տղամարդու ընտանիքը բոլորովին համաձայն չէ նման կապին, քանի որ կինը ՆԱԽԿԻՆՈՒՄ թմրամոլ է եղել: Հասկանալի է, մտածում են ապագա սերնդի մասին, ԵՐԵՎԻ, բայց ավելի շուտ, «խայտառակ» չլինելու մասին, որ իմանան, որ նախկինում թմրամոլ են հարս բերել… իսկ գուցե մարդուն օգնել… ինչ գիտես թե այդքան հոգեկան ապրումներից հետո մարդու մտքով նորից ի՞նչ կանցնի

Մարմնավաճառների հետ չգիտեմ ինչ կերպ են վարվում ու արտահայտվում մարդիկ: Ես էլ այնպես նրանց կողմից չեմ, բայց երբեք չես իմանա, թե ինչ հանգամանքներով են հայտնվել նրանք փողոցներում… մեղադրել պետք ա հաճախորդներին, որ իրենց բարոյականի տեղ դրած անբարոյականին իրենց անունով են կոչում:

Նախկինում բանտարկվածները… չգիտեմ ճիշտ ա սա գրել բլոգում թե չէ, բայց մեջս շատ ա կուտակված….ինձ երբեք չեմ ների, որ ինձ մոտիկ մարդկանցից մեկին արհամարհեցի դրա պատճառով… խիղճս տանջում ա մինչև հիմա, ու ամեն վայրկյան երբ դրա մասին մտածում եմ… ու շատ հաճախ եմ մտածում…միայն թե ուրախ եմ, որ գիտեմ, որ լավ ա հիմա… էդ էլ, շնորհակալություն մեր ինտերնետային հզորությունների ու տարբեր հասարակական սայտերի, որ թաքուն սրա նրա կյանքով հետաքրքրվելով մի բան ես արանքից թռցնում, ուրախանում կամ տխրում… մեջս դեռ շատ հայություն ա մնացել…

Այնուամենայնիվ…

Ամեն մարդ էս կյանքում գոնե մի սխալ արել ա, անսխալական մարդ չկա էս աշխարհում… իսկ մեծահոգի ա նա, ով կարում ա ների ու օգնի… դժվարը ներելն ա, բայց դրանից ավելի դժվար ա ճիշտն ու սխալը իրարից տարբերելը ու ուղեղի մթագնման ժամանակ ոչ մի որոշում չկատարել կամ կուլ չգնալ կենդանական բնազդներին: Ուզում եմ, որ հասարակությանս ուղեղը մի քիչ բացվի, մի քիչ կրթվեն, որովհետև մի քիչ ուղեղս մեծացավ ու ինքս ինձանից ամաչում եմ իմ առաջվա փակ մտածելակերպի համար… իսկ փակ մտածելակերպով կարդացողները հիմա իրանց մտքում ինձ քննադատում են ու քննադատում…………………………….. երևի ես էլ էդպես կանեի մի քանի տարի առաջ….

Advertisements

From → Ուրիշ

8 Comments
  1. Aida permalink

    Tatev jan shat chisht es mtacum! iskapes vor djvary nerelna! isk mtacelakerpy, mtahorizony misht el poxvuma, uxxaki marduca kaxvac te inchqanov kpoxvi!!!!
    apres du!!!!!

  2. Գայանե permalink

    Չգիտեմ կարող է շատ դաժան լինի իմ կարծիքը, բայց մարմնավաճառություն, գողություն անելը արդարացում
    չունի:

    • … ինչպես ես էի վերը նշել, որ չեմ պաշտպանում նրանց: Ամեն ինչի սև ճանապարհին զուգահեռ սպիտակն ա փռված:
      Համենայն դեպս խթանիչներից ա պետք սկսել չարդարացումները, պատճառին առիթ ա պետք… էն որ աղքատությունը խթանում ա գողությունը, իսկ մարդկանց կենդանական բնազդներն էլ՝ մարմնավաճառությունը:

  3. Lilit permalink

    du voch mekin ches arhamarhel;) u shat chisht posta. menak verji masna avel. ov vonc uzuma tox haskana, pah?! 😀

  4. Shnorhakalutyun hodvaci hamar…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: