Skip to content

Սկսեցինք

January 2, 2011

Ես զգացի նոր տարվա կարևորությունը, երբ հինգ տարի առաջ ստիպված էի առանց ընտանիքիս դիմավորել նոր տարին: Դրանից հետո ամեն տարի երկու անգամ եմ նշում նոր տարին, մի անգամ Հայաստանի ժամով, մի անգամ մեր ժամով: Բայց միևնույն ա, երբեք չես զգում էն ջերմությունը, ինչը տանը, երբ վայրկյանները հաշվում ես ու գրկախառնվում ու համբուրում բոլորին՝ բարի մաղթանքներ ասելով: Իհարկե շնորհակալ եմ, որ ծնվել եմ այս դարում, երբ տեխնոլոգիայի միջոցով հնարավոր է գրեթե ամեն ինչ: Այս տարի սկայպով եմ նոր տարին նշել ընտանիքիս հետ: Ամեն ինչ շատ լավ էր, ուղղակի համ ու հոտ չկար… բայց ես երջանիկ եմ: Իսկ գիշերը ամերիկյան նոր տարի անց կացրինք (նորից), պեսիմիստի համար տափակ անկապ առանց նորությունների, նույն տեսակ գիշեր, օպտիմիստի համար նոր տարի, ուրախ ու անհոգ գիշեր:

Դե ինչ են անում ստեղ նոր տարուն…. հիմնականում գնում են իրանց քաղաքի գլխավոր փողոց կամ բար ու փարթի են անում: Դե մենք էլ տենց արեցինք, գնացինք, մտանք, մեզ ինչ ձեն հանող խաղալիք ասես չտվեցին, նոր տարվա թագեր, եսիմ ինչ թիթիզ բաներ, որ մենակ վատնում էր, թե ժամանակի, թե ֆինանսների, մեկա ամեն ինչ վերջում գնաց աղբարկղ:

Մի խոսքով գնացինք պարեցինք… արանքին մի իննսուն տարեկան տատիկ եկավ մեջները մտավ մարդկանց սկսեց պարել (արձանագրած չունեմ): Հետո մի երկու մարդ հարբեցին ընկան բեմի ծայրը սկսեցին մարդկանց cheer անել:

Հետո ինչ որ մեկը, չգիտեմ ոնց, էս տարվա վերջին պահին կորցրեց իրա թանկարժեք իրերից մեկը, որը չգիտեմ ոնց օդից իջևանեց ուղիղ մեր ոտքերի տակ, ու բնականաբար զզված ամբոխը հետ հետ գնաց, շրջան կազմեց ու սկսեց ֆոտոսեսիան, մինչև որ այսպես ասած բանից բե խաբար ուրախ մարդիկ եկան ու սկսեցին առանց նկատելու ոտնկոխ անել խեղճ էակին:

 

Պեսիմիստորեն՝ էդ գժանոցում, օպտիմիստորեն՝ ուրախ մարդկանց շրջապատում դիմավորեցինք նոր տարին: Բերեցին իրանց գազարագույն հրացանները, որ կրակեն թղթերով մեզ վրա, հաշվեցինք մինչև վերջ: Ինչ որ մեկը ընկավ գլխներիս, երբ ուզում էր էդ թղթերից բռներ: Գոռացինք ու ու ու: Սիրահար զույգերը համբուրվեցին, ու գնացինք տուն….

 

Նորից եմ շնորհավորում բոլորի նոր տարին ու ցանկանում եմ բոլորի ամենանվիրական երազանքների իրականացում այս տարում: Իսկ ամենակարևորը, որ մյուս նոր տարին անց կացնեք տանը:)

Advertisements

From → Իմ մասին

6 Comments
  1. Չնայած մեր մոտ թանկարժեք իրեր չեն թափվում երկնքից, բայց դե մենք էլ վատ չանցկացրինք 😀 😀

    • Էդ շատ լավ ա 🙂 Առանց թանկարժեք իրերի էլ հաստատ վատ չէր լինի մերը 🙂

  2. Lilit permalink

    es inch stic party a 😀

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: