Skip to content

Գիտե՞ս ժամանակ… դժվար ա

December 28, 2010

Մի քանի օրից մի տարի կանցնի…

Գիտե՞ս, ինչքան բարդ ա մարդկային ուղեղը: Հենց էնտեղ են ծնվում էս սաղ միջադեպերը, որոնց մասին կլսես կամ կկարդաս ու կզարմանաս կամ կվախենաս, կուրախանաս կամ կտխրես: Ու գիտե՞ս, քանի անգամ ա ենթագիտակցությանդ մեջ էդ նույն նյութը պտտվել: Ուղեղդ տարածքն ա, իսկ էդ անգամները կյանքիդ որոշ ժամանակը… գիտե՞ս, ժամանակից ու տարածքից դուրս դժվար թե մի բան գտնես… դժվար ա…

Դժվար ա ներել: Դժվար ա համբերել: Բայց գիտե՞ս ամենադժվարը որն ա՞: Ամենադժվարը ինքդ քեզ ճանաչելն ա ու ինքդ քեզ փոխելը: Ու գիտե՞ս ինչի եմ հիմա սա ասում… որովհետև հասկացա, որ ժամանակը էնքան սուղ ա ուրիշներին ճանաչելու ու իրանց փոխելու վրա կենտրոնանալու համար, երազելու կամ անօգուտ լինելու համար… իսկ ինչքան րոպեներ ու ժամեր ենք սպանել անկապ, աննպատակ, որ կարող էինք ընդամենը տրամադրել մեզ… ու էդ կբերեր մի քանի րոպե տրամադրության բարձացման… հիշելիք կլիներ հետո… Դժվար ա…

Դժվար ա նաև հավատալ, որ ժամանակը աղբյուր չի, հոսի ու հոսի, հոսի ու հոսի… Բայց ամենադժվարը գիտե՞ս որն ա… էն, որ չգիտես, երբ ա էդ ժամանակի վերջը, ինչի ա նման… մտածել պետք չի… ամեն ինչ իրա ժամանակին…

Ու գիտե՞ս ինչ կանեմ հիմա… կգամ ու ներողություն կխնդրեմ քեզանից… ամեն ինչի համար… ժամանակ չեմ ուզում վատնեմ… գիտե՞ս ինչի…. որովհետև մի մեծ տարածական ժամանակ ենք կորցնում բոլորս, համաշխարհայնորեն…

Դժվար ա ընդունել, որ մի քանի օրից մի տարի էլ անց կացրիր՝ ամեն լավ կատարվածքների հետ միասին իրա բնական անիմաստություններով ու աննպատակություններով…  իսկ ամենադժվարը, որ տոն ես սարքում կորուստը…

 

Ես ուղղակի էսօր մտածելու շատ ԺԱՄԱՆԱԿ եմ ունեցել…

Advertisements

From → Ուրիշ

4 Comments
  1. գիտեմ 😀
    իսկ եթե լուրջ, իրոք, ժամանակը շատ կարճա, դու գնում ես առաջ առանց մտածելու, մեկել մի պահ սթափվում ես, ետ ես նայում ու հասկանում, որ կյանքդ անցնումա, իսկ դու դեռ ոչինչ չես հասցրել 😦
    Շատ տխուրա, իրականում: Այ դրա համար չեմ սիրում ոչ իմ ծնունդը, ոչ էլ նոր տարին, որովհետև էտ օրերը քեզ հիշացնում են, որ ևս մեկ տարի անցավ քո կյանքից

    • իսկ ես դեռ դեբիլիկ երեխու պես սիրում եմ իմ ծնունդն էլ նոր տարին էլ… մտածում եմ, թե էդ երկու օրը մարդիկ բարի են իմ նկատմամբ, թեկուզ կեղծավոր, բայց անվնաս են…

  2. Գայանե permalink

    Չեմ ուզում փիլիսոփայեմ, այլ ուղակի իմ կարծիքն եմ ասում:Եթե ամեն ինչի
    հիմքում էվոլյուցիա կա /իսկ էվոլյուցիան դա որևէ գործընթացի զարգացումն
    է որոշակի ԺԱՄԱՆԱԿ-ի հատվածում/ ,ապա ամեն մարդու օնտոգենետիկ
    էտապները սկսում և ավարտվում են ԻՐԵՆՑ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՋ:
    Ոչ մի բան հենց այնպես չի լինում, այլ լինւմ է հենց այնպես, ինչպես լինում է:
    Ուղղակի խորհուրդ կտամ ժամանակից մի կարչեք,նա դա չի հասկանում ,դրա փոխարեն ձեզ կախվածության մեջ է պահում: Պարզապես դուք ինչ անում եք արագ ու կշռադատված արեք :Տաթ ջան, ժամանակը քեզ տալիս հնարավորություն իր մեջ քո բոլոր ծրագրերը կատարելու` լավ սովորելու,
    աշխատելու,քո ուզածները ստեղծելու…..Իսկ լավ ու վատը իր պարտականու-
    թյունների մեջ չի մտնում: Ուղղակի ընդունիր այն փաստը , որ կենդանի օրգանիզմ ենք և մեր ֆիզիոլոգիական գործընթացներն էլ վերջ ունեն 😀

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: