Skip to content

Դասերից…

December 16, 2010

Կյանքը էնքան հետաքրքիր բան ա… Ոնց որ քայլես բոլորի հետ մի ուղղությամբ ու ճանապարհին տարբեր մարդկանց հանդիպես, բայց մեկը արագ ա քայլում, մյուսը դանդաղ, իսկ կանգնել չի կարելի, դրա համար ստիպված ես իրանց ետևում թողնել ու շարունակել քայլքդ…

Ուսանողները էդ դանդաղ քայլողներն են… Ինչքան ես կապվում իրանց հետ, մեկ էլ հոպ, մտնում ես լսարան, ու նոր դեմքեր…  ու տենց ամեն կիսամյակ…

Էս կիսամյակ երկու խումբ ունեի, բայց ինչ ճիշտն ա, երկրորդ խմբիս հետ ավելի կապված էի, չնայած որ առաջինում էլ արտակարգ ուսանողներ ունեի… Ոնց եմ կարոտելու իրանց, ոնց չեմ պատկերացնում, որ մյուս անգամ լսարան մտնեմ ու իրանց չեմ տեսնելու, նորից ամեն ինչ սկսելու եմ զրոյից:

Բայց էնքան լավ ես քեզ զգում, որ մի բերան շնորհակալություն են ասում քո արած գործի համար, մարդ ես չէ՞ տենց ուսանողներ լիքն են, որ դասախոսին ռոբոտի տեղ են դնում ու տենց էլ փորձում իրանց հետ շփվել: Բայց ինչքան քիչ ա քեզ պետք հասկանալու համար, որ դու էս երեխեքին պետք ես, մի բան սովորել են ու գոհ են, կամ էլ այ մարդ տենց էլ չկարացան սովորեն, բայց քեզ սիրում են, որ էդքան չարչարվել ես, որ գլուխները մի բան մտնի: Ու քեզ տալիս են բացիկներ, գրում են շնորհակալություն մի թղթի վրա ու տալիս քեզ, կամ ուղղակի գրկում ասում են գրասիաս… բայց մի ուսանող ունեի բացի բացիկ ու գրկելուց մի ամբողջ աման գվակամոլե էր բերել ինձ համար: Իրա ձեռով սիրուն սարքել, բերել էր, տոպրակի մեջ էլ բանաստեղծություն էր գրել կպցրել, էնքան եմ ծիծաղել:

Ու հիմա հիշում եմ իմ դասատուներին, դասախոսներին… տեսնես իրանք ինձ հիշում ե՞ն… իսկ  կգա մի օր, որ ես էս լավ օրերս  ու սիրելի ուսանողներիս կմոռանա՞մ

Advertisements

From → Ուրիշ

5 Comments
  1. Lilit permalink

    Tat, gites, indz tvuma da qeznic a! ;)))))

  2. Գայանե permalink

    Տաթ ջան, քո են փոստը հիշեցի “Ծիծաղել մարդու չիմացածի վրա”… գվակամոլեն ինչա? շատ լավ էլ ուսուցիչներ հիշում են, հանդիպելիս միշտ ջերմ բարևներ են ուղարկում:)

    • Գվակամոլեն լատինական ուտելիք ա, համով բան ա: Նայի ոնց ես սարքում: Ավոկադոն պամիդորը, սոխը ու պետրուշկան (կամ էլ սամիթը, դրանք ես չեմ տարբերում) լցնում ես բլենդեռի մեջ, դռռացնում ես, դառնում ա խմորատիպ մասսա: Էդ էլ քեզ գվակամոլե: Մատուցել չիպսերի հետ: հահա

      • Lilit permalink

        hmmm, karelia ardzakurdnerin sarqel. apsos es el chem petrushkan u hamemy tarberum. menak gitem vor hamemi terevnern aveli layn en u tak… achqis tarberum em:D

        • Ես ասել էի սամի՞թ… բա սամիթը որն ա՞… մի խոսքով, կանաչի:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: