Skip to content

Christmas time

December 4, 2010

Բոլորը զարդարել են իրանց տոնածառները… Մենք տոնածառ չունենք էս տարի, բայց տունը ամբողջը լույսերով ա զարդարել ռումմեյթս, ու մտնում ես, ոնց որ ձմեռպապիկի տունը լինի, ու մանկական բերկրանքով ա լցվում հոգիդ… Վաղը Սուրբ ծննդյան շուոն ա (մեր ասած տոնածառի հանդեսը)… ես դա չեմ կարող բաց թողել, որովհետև Հայաստանում միշտ գնացել ենք ես ու քույրս, ու դա ինձ համար պարտադիր բան ա… թեկուզ էլ երեխա չեմ…

Ու էսօր էդ ձյան տակ զարթնեցի, դուրսը ձյուն, իսկ ես լույսերի միջից նայում եմ դուրս 🙂 Ու չգիտեմ մարդիկ զգացել են, թե ինչքան փոքր մանուկ ա ապրում իրանց սրտում, բայց ակամայից թռվռացի ու ուզում էի մամայիս կանչել, որ գա նայի….

Ու զգացի, որ ես հայկական նոր տարիները ահավոր կարոտում եմ, որ անիմաստ տեղը ինչքան առնում լցնում ուտում չաղանում ես, բայց մարդկանց համար նվեր ես առնում, մարդկանց ուրախացնում ես, ու նստում տանը, էդ էնքան բարի մթնոլորտում ու հյուրերի սպասում մի հատուկ օր… մեր տան հատուկ օրը երկուսն ա, միշտ լիքը մարդ ա լինում, ծնունդ ենք նշում 🙂

ու երեկ մի երկու հատ տուփ եմ առել, նվեր դրել մեջը… բայց էդ զգացումը, որ տանն եմ ունենում, ստեղ չեմ կարում զգամ… մենակ ձյան ու լույսերի դեպքում…

Ու մենակ ձյան ու լույսերի դեպքում ես ցրվում օրվա պրոբլեներից, ու զգում թե ինչքան մաքրություն կա մարդկային բնության մեջ… Ու լրիվ հեքիաթում ես քեզ պատկերացնում… իմ հեքիաթը Աբովյան փողոցի զարդարված փեշերից իջնելն ա դեպի հրապարակ, որ տոնածառը դրել են, գնանք տեսնենք քույրիկներով, հետո ըտեղից Ամիրյանով ու Պրոստպեկտով հետո Մոսկովյան ու Տերյանով խանութներով գնալն ա, որ նվերներ առնես, հետո մարշուտկան ա Երիտասարդականի կանգառից, որ նստես ու գնաս տուն, իսկ տանը խոհանոցում տեղ չկա, ու արդեն կամաց մթնումա, իսկ մենք ընտանիքով միացնում ենք հեռուստացույցը ու բոլորով իրար հետ սալաթ կտրտում…

Let it snow…

Advertisements

From → Իմ մասին

2 Comments
  1. Գայանե permalink

    Տաթ ջան, հիմա մի քիչ ,փոխվել է ….Չգիտեմ ուրիշների մոտ ինչպես,բայց ինձ
    մոտ յուրահատուկ ոգևորվածություն չկա….
    Շատ սրտոտ գրառում էր…..

  2. Լիլիթ permalink

    Ես Նոր տարվանից մենակ կոկա-կոլայի գովազդն եմ սիրում, մեկ էլ պապայի ծնունդը 😀

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: