Skip to content

Հարի Փոթեր 7

November 26, 2010

Անգլիացի գրող Ջ. Ռոուլինգը իր գլուխգործոց ֆանտազիայով գերեց բոլոր անգլախոսներին: Հիմա արդեն Հարի Փոթեր 7ի առաջին մասն են շտապում դիտել մարդիկ կինոթատրոններում, տոմս չկա, դեռ մի ամիս առաջ վերջացել էին: Բանը նրանում ա, որ իմ սերնդի մարդիկ մեծացել են էդ գրքերի վրա ու ոչ մի տող, ոչ մի կինոյի պահ բաց չեն թողնում, դա ուղղակի նրանց կյանքի մի մասն ա եղել դեռ մանկուց…

Շատերը, ու մեծամասամբ ինտերնացիոնալները, սկեպտիկ են էս գրքի ու կինոյի նկատմամբ, ասում են ֆանտազիա չեն սիրում ու էն կողմ քաշվում, բայց ինչի առաջ բերեցի, որովհետև էս գրքի սերիաների մեջ շատ ուսուցանող բաներ կա երեխաների, դեռահասների ու ինչու չէ նաև մեծահասակների համար: Կոնկրետ էս յոթերորդ գրքում (կինոյի մեջ էլ ա էդ մասը ներառված) կա մի պատմություն: Կոչվում ա երեք եղբայրների պատմություն:

Երեք եղբայրներ հայտնվում են գետի առաջ ու լողալ չգիտեն, կամ պետք ա մեռնեն կամ շրջանցեն մահին: Եղբայրներով կամուրջ են շինում գետի վրա, ու մահը դա տեսնելով հիանում ա իրանց ունակության վրա, թե ինչպես կարողացան հաղթել իրան իրանց սրամտությամբ: Որոշում ա գալ իրանց դիմաց ու անել այն ինչ ուզում են: Մեծ եղբայրը խնդրում ա աշխարհի ամենամեծ ուժը, մահը տալիս ա դա նրան: Միջնեկ եղբայրը ուզում ա տեսնել բոլոր մահացածներին, մահը տալիս ա էդ հնարավորությունը, իսկ փոքր եղբայրը ընդամենը աննկատելի քուրք ա ուզում մահից, որ նա իրեն երբեք չհետևի, մահը տալիս ա դա նրան ու առաջ են շարժվում եղբայրները: Մեծ եղբայրը իր ուժով լարում ա մարդկանց իրանց դեմ ու մի քանի օրից սպանում են իրան, մահը գալիս տանում ա իրան: Միջնեկ եղբայրը գնում ա իր մահացած սիրելիին տեսնելու, հասկանալով, որ իր սիրեցյալը էլ մահկանացու մարդ չի դառնա, ինքնասպան ա լինում միջնեկ եղբայրը, որ հայտնվի նրա կողքին, էդպես տանում ա մահը նաև միջնեկ եղբորը: Շատ ա փնտրում մահը փոքր եղբորը բայց երբեք չի կարողանում գտնել, ու մի օր, երբ փոքր եղբայրը զգում ա իր ծերությունը, ու տեսնում ա իր որդուն արդեն հասուն, հանում ա իրա աննկատելիության քուրքը, տալիս դա իր որդուն ու հանգիստ սրտով գնում մահի հետ…

Վերլուծությունը թողնում եմ ձեզ:

Advertisements
3 Comments
  1. Գայանե permalink

    Տաթ ջան ,զգում ես, թե ինչքան են բոլոր ազգերը իրար նման?
    Դա իսկական մեր իմաստուն հայրիկ և երեք որդիների մի
    տարբերակ է:

  2. Տաթև ջան ճիշտն ասած ես երբեք չհասկացա էտ Հարի Փոթերի էֆեկտը, ասեմ ավելին տանել չեմ կարողանում, իսկ էտ մանր մունր ուսուցանող դրվագները կարծում եմ Ռոուլինգի շնորհքը չի, այլ վերցվածա ժողովրդական բանահյուսություններից

  3. ARman permalink

    shat lavna karelia nael

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: