Skip to content

Թե ինչ արեց ինձ հետ Ամերիկան

November 24, 2010

Օրեցօր հետաքրքիր հայտնաբերություններ եմ ունենում իմ մեջ… Անունս նույնն ա, տեսքս նույնն ա, ամեն ինչ նույնն ա, բայց շատ հայացքներ փոխվել են…

Թե ինչպես փոխեց Ամերիկան ինձ

Որպես ուսանող.

Մի անգամ դասի ժամանակ դասախոսս չէր կարողանում մեյլի աթաչմենթը բացեր: Բոլորը ասում էին էս փորձեք էն փորձեք… Ոչ մի կերպ չէր բացվում: Ես էլ ասեցի էս փորձեք, դասախոսս ասեց «շշշշ»: Ու ես էնքա՜ն էի վիրավորվել, էնքա՜ն էի վիրավորվել, որ սաղ դեպարտամենտը իմացավ, որ իմ դասախոսը ինձ ասել ա շշշ, երբ որ ինքնակորույս անտեր աթաչմենթն էր փորձում բացել:

Որպես դասախոս.

Միշտ ժպտալ: Ուսանողը երբեք չի իմանում քո պրոբլեմները, քանի որ քո աշխատանքն ա միշտ ժպտալ ու ուսանողին օգնել, հասկացնել, որ ինքը դասարան բարով ա եկել, ու էնպես անել, որ միշտ հաճույքով գա մարդը դասարաբ, բան սովորի… Նույնիսկ եթե ուսանողը մի հատ դեբիլ, խելքին ոչ մոտ, անհնար, այլանդակ, անհիմն սխալ ա անում, ժպտալով ասում ես ապրես, ու իմպլիսիտ կերպով կրկնում ես իրա ասածը՝ արդեն իսկ ուղղված տարբերակով: Հարց ա, էդ պահին ինքը քեզ ուշադրություն ա դարձնում, թե չէ:

Որպես ընկեր.

Ընկեր ես նրա հետ ում հետ ուզում ես, ում հետ չես ուզում ընկեր լինես,ձև չես անում: Եթե էսօր հարմար չի դուրս գալ, քեզ չես զոհաբերում, բայց զոհաբերում ես էն ժամանակ, երբ ընկերդ դրա կարիքն ունի: Էս ամառ եմ նկատել դա, երբ գնացել էի Հայաստան: Չէի ուզում դուրս գալ տնից (դե հիմա մարդ ես, մեկ մեկ էլ հավես չես ունենում): Ամոթ ա մերժելու պատճառով ինձ զոհաբերեցի: Մեծ բան չէր, բայց զգացի, որ չցանկանալով արեցի:

Որպես հետերոսեքսուալ.

Երեկ եմ հայտնաբերել: Կինո էինք նայում ընկերներով, ու կինոն ռուսական էր, սըբթայթլներով: Դե հիմա նորմալ ա, ընկերուհին ընկերուհուն հաջող ա անում, եկավ, որ պաչի: Ինձ էնքա՜ն տարօրինակ թվաց: Ինձ էնքա՜ն անհարմար զգացի… հահահա… Ու հետաքրքիրն էն ա, որ ստեղ էլ են մարդիկ իրար պաչում (տղա ընկերները չէ, բայց աղջիկ ընկերուհիները հա): Ասենք նենց չի, որ պաչում ես մենակ մամայիդ, պապայիդ, մորքուրիդ աղջկան: Ես իմ ռումմեյթին պաչում եմ, երբ որ իրար երկար ժամանակ չենք տեսնելու, կամ որ ինձ համար ինչ որ լավ բան ա արել… բայց փողոցում տենց բան երբեք չես տեսնի, եթե իրար պաչում են, ուրեմն իրար սիրում են, ու էդ միտքը ինչքան ա մեջս արմատացել… հահա…

Որպես ռասիստ.

Ահավոր վատ եմ զգում ասել, բայց հայերը շատ ռասիստ ազգ են: Ես որ Հայաստանում էի ապրում, ինքս շատ ռասիստ էի, ստերեոտիպներով ապրող: Եկա ստեղ, հասկացա, որ ես ստեղ ռասիզմի զոհ կարամ ըլնեմ, ու փոխվեցի: Սաղ ինձ համար մեկ էին, սաղ ընտիր էին, կապ չունի որ երկրից են գալիս, ինչ գույնի մաշկ ունեն, ինչ տրադիցիաներ ու ինչ կուլտուրա… Մինչև որ մի քանի տարի հետո հասկացա, որ հնարավոր չի ռասիստ չըլնել: Մարդիկ սովոր են նրան ու ճիշտ են համարում էն, ինչ տեսել են ծնված օրից: Հայերը գտնում են, որ իրանցից լավը չկա, իրանց ռասսայից լավը չկա ու դա նորմալ ա… հետո հասկանում ես, որ ամենառասիստ երկրում ես ապրում, ուղղակի մարդիկ համեստաբար լռում են, ու դեմքիդ չեն ծիծաղում, որ ակցենտով ես խոսում, կամ դեբիլ բան ասեցիր, իրանց չհասկացար, կամ հաց ձեռներով ես ուտում, կամ զուգարանի ջուրը չես քաշում, կամ էլ սաղ վախտ նենց լեզվով ես խոսում հայրենակցիդ հետ, որ իրանց համար ահլամաբահլամա ա լսվում:

Որպես մարդ

Ինչքան բան եմ հասկացե՜լ… հլը ինչքան էլ բան ա մնացե՜լ…

Advertisements

From → Իմ մասին

4 Comments
  1. Gayane permalink

    Իսկականից ուրախ եմ,որ հնարավորություն ունես ազգային համեմատություններ անելու: Դա խոսում է քո միկրոաշխարհի
    շրջանակների լայնացման մասին:

  2. Lilit permalink

    ahlamabahla. hahah:D

  3. Liana permalink

    Tat et attachment@ chbacvelu u viravorveluc heto hishecir mer dasaxosakan kazmin..kam ambioni varichin vor cabineti dur@ bacum eir u sigaret@ beranin aknocneri takic nayum er vrad achqeri mej amenatupoy arhamrhanqy vor karox eir gtnel …..erevi che, u uzum em vor mnacac usanoxakan kyanqum arit chunenas hishelu…!! pachik

    • չէ լիանչոկս, ստեղիս դասախոսն էր… աստված տա իրա դասը երբեք ստիպված չըլնես վերցնես :Ճ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: