Skip to content

Մարդ՝ հասարակական-քաղաքական կենդանի

November 23, 2010

Արիստոտելը դեռ իրա ժամանակ ասել ա. «ὁ ἄνθρωπος φύσει πολιτικὸν ζῷον»՝ մարդն իր բնությամբ քաղաքական կենդանի է… (Քաղաքականություն, Գիրք առաջին)

Էս հրապարակմանը հավատում եմ… Մի քիչ կոսպեկտեմ, թե ինչի մասին ա ընդհանրապես իրա Քաղաքականություն գիրքը…

Գիրքը փիլիսոփայութուն ա  էն մասին, թե ինչպես է «կառուցվում» պոլիսը: Բաժանվում ա ութ գրքերի ու ամեն գրքում պատմվում ա, թե ինչ ա իրանից ներկայացնում պոլիսը ու ով կարա ապրի պոլիսում ու համարվի քաղաքացի: Խոսում ա թագավորների ու օրենքների մասին, ռեժիմների, էկոնոմիկայի, նացիոնալիզմի և այլնի մասին: Հիմա եկեք կենտրոնանանք իրա գիրք առաջինի վրա ու հասկանանք, թե որն ա մեր այժմյա պրոբլեմը՝ լինելով քաղաքական կենդանի… ավելի շուտ սոց-քաղաքական կենդանի (էդ էլ մի քիչ իմ կողմից):

Գիրք մեկ գլուխ մեկը բացատրում ա, որ քանի որ մենք տեսնում ենք, որ քաղաքները կառուցված են ինչ որ կապի հիման վրա ու էդ կապը հիմնված ա ինչ որ մի լավ բանի հիման վրա ուրեմն քաղաքները պետք ա լավը լինեն: Էդ կապերի մեջ պետք ա լինի առաջնորդություն ու էդ առաջնորդության առաջնորդը պետք ա լավն անի իրա էդ կապի հիման վրա ստեղծված խմբի համար… այ սա ա քաղաքական կապը (partnership): Քաղաքի մեջ ապրում են քաղաքական կենդանիները… քաղաքից դուրս ապրում են մենակ աստված ու գազանները: Քաղաքական կենդանիները, որ նաև թարգմանում են սոցիալական կենդանիներ, դրանք միայն մարդիկ են (շունը քաղաքական կենդանի չի կարող լինել): Ինչի ա մարդը քաղաքական էակ: Քաղաքը բնության մի մաս ա, քաղաքը կազմված ա բնությունից, իրա մեջ ուրիշ բան չկա, իսկ մարդը իրա բնությամբ ա քաղաքական, եթե քաղաքում ա (պոլիս- բնություն, պոլիտիկ-բնությամբ): Մարդը կենդանիներից միակն ա, որ լեզու ու խոսք ունի, դրա համար էլ ստեղծել ա էս կապը ու հասել ա քաղաքի ստեղծմանը… քաղաքի ստեղծման հետ ստեղծվել ա քաղաքականությունը, քաղաքականության հետ՝ արդարն ու անարդարը… Ստեղ կանգ առնենք ու սկսենք իմ փիլիսոփայությունը 🙂

Դե եթե կա քաղաք կա նաև հասարակություն: Էդ հասարակությունն ա էդ կապի արդյունքը: Եթե մարդը քաղաքական կենդանի ա, ապա չի կարող չլինել հասարակական կենդանի (ասեմ, որ շատերը պոլիսը նաև սոցիալական են թարգմանում): Հասարակական կենդանի լինելով մարդը պարտավորվում ա շփվել (հասարակ օրինակ social նշանակում ա հասարակական ու շփվող): Մի հատ էլ կանգառ էստեղ… Մարդը շփվող ա՞…

Եթե մարդը շփվող ա ուրեմն հասարակական չի: Պարտավորված բարև հաջողը շփում չի… Մարդը շփվում ա խոսելով, լեզուն օգտագործելով… շփվել նշանակում ա ճանաչել:

Եթե մարդու շփումը լիմիտավորենք ընտանիքում ու ընկերներում, ուրեմն մարդը հասարակական ու առավել ևս քաղաքական կենդանի չի… հետևաբար նաև քաղաքացի չի:

Եթե մարդու շփման լիմիտները մեծացնենք ու հասցնենք քաղաքական մակարդակի, ասենք շփվում են պրեզիդենտները ուրիշ պրեզիդենտների հետ, շփվում են նախարարներն ու դեսպանները, շփվում են դասատուները, բժիշկները…

Դուրս եկավ անաշխատանքները, տնային տնտեսներն ու տնտեսուհիները, հեռախոսավարները, ֆլայեր բաժանողները, հավաքարարները, երեխաներն ու ծերերը հասարակական հետևաբար և քաղաքական կենդանիներ չեն, հետևաբար և քաղաքացի չեն…

Նենց որ տանը նստած բլոգգերներ ջան, դուք որ ընդհանրապես քաղաքացի չեք: Արիստոտելը օնլայն շփման մասին բան չէր գրել, նենց որ չկա տենց բան :Ճ

Իսկ եթե լուրջ… էլ Արիստոտելին էլ լուրջ չեն ընդունում… իսկ ես մտածեցի մի քիչ փիլիսոփայեմ, որ հոդվածագրությանս մի քիչ ստոպ տամ ու ուրիշ հոդվածատիպ բայց անկապ մի բան գրեմ:

 

 

Advertisements
6 Comments
  1. Lilit permalink

    Բա հիմա ես ինչ եմ? 😀

    • դու հասարակ քաղաքացի ես… ծբ (լոլի հայկական տարբերակը)

  2. Գայանե permalink

    Կեցցես Տաթ ջան, շատ լավ մտքեր էին:Իսկ ավելի անկեղծ,դա հենց արիստոտելյան ժամանակների համար է ճիշտ: Հիմա շփումը այն-
    պիսին է` ինչպիսին որ կա:

    • Շնորհակալություն, Գայանե ջան: Լրիվ համամիտ եմ քեզ հետ 🙂

  3. Էս ի՞նչ խառն ես Տաթև ջան 😀
    Իսկ եթե լուրջ հոդվածիտ մեջ ահագին մտածելու ու խորհելու բաներ կար, բրավո

    • Ապրես Արամ ջան… հա, լինում ա մի հատ բառ եմ լսում ու անջատվում եմ իմ մտքերով… միջազգային զրույց էինք ունենում ու խոսում էինք ստեղի քաղաքացիությունից, ու հիշեցի արիստոտելյան փիլիսոփայությունը քաղաքացի լինելու մասին, ու սենց խառը մառը բան ստացվեց 🙂

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: