Skip to content

Դաստիարակության ճիշտն ու սխալը

November 19, 2010

Էսօրվա մեր դասն էր սոցիալական պրոբլեմները: Էրեխեքիս հետ վոքաբը սովորեցինք, բառեր սովորեցինք, ոնց ասենք իսպաներեն տեռորիզմ, բռնություն, իմիգրացիա, դիսկրիմինացիա ու նման տիպի բառեր: Ու հիմա, որ էդ բառերը գործածեն, վարժություն տվեցի: Ասեցի, հիմա ներկայացնում եք երեք հեռուստահաղորդում, որ ըստ ձեզ երեխեքը չպետք ա նայեն: Ձեր էդ գրած մի պարագրաֆը պետք ա ներառի էս էս էս բառերը (տեռոր, դիսկրիմինացիա, բռնություն, վատ բառապաշար, սեքսուալ կոնտենտ, թափառական, բոմբ… և այլն) Գրեցին ու բուռն քննարկում տեղի ունեցավ: Դե ստեղ parental control բառը ոչ միայն բառ ա, այլ նաև գործողություն: Ծնողները շատ ալիքներ փակում են իրանց երեխեքից, որ շատ բան չտեսնեն: Ասեմ, որ մեկ-մեկ իրոք դրա կարիքը կա, որ ես նույնիսկ էշանում եմ մեկ մեկ իրանց բառապաշարի ու դրա էնքան սովորական դարձած լինելու վրա: Բայց շատ մարդիկ շատ ուրիշ ձև են մտածում, ասում են թող երեխեն տեսնի ամեն ինչ, որ ինքը ընտրի լավն ու վատը: Մի օրինակ բերեցինք դասի ժամանակ: Ծնողները երեխայի հետ նայում են թրիլլեր, մեր հայավարի ասած՝ կռիվ կինո: Երեխեն մատը տնգում ա ասում ա՝ վատ մարդ ա էն ձյաձյան (ես հայավարիացնում եմ) հահա: Երեխեն արդեն իսկ գիտի, որ իրար վրա կրակելը վատ ա: Կամ երեխեն տեսնում ա, որ մարդիկ իրար հետ մեղմ ասած սիրով են զբաղվում, մատը տնգում ա ասում ա, ընտանիք, մերն էլ ասումա ճիշտ ա բալես, սա սեր ա: Էս երեխեն արդեն իսկ մեծանում ա՝ իմանալով, որ սիրով զբաղվում են մենա ամուսինները կամ սիրահար զույգերը: Հիմա հարցը նրանում ա, թե ով ոնց ա էդ ամեն ինչը ըմբռնում: Մեկը կա ճշտից ճիշտն ա վերցնում, մյուսն էլ կա ճիշտը սխալ ա հասկանում ու ամեն ինչ սխալ ա անում: Դրա համար երբեք չես իմանում, թե ինչ դաստիարակություն տաս երեխուդ: Երկար քննարկումից հետո դուրս եկա լսարանից ու մտածում եմ մեր հայկական դաստիարակության վրա… ախր ոնց ենք տարբերվում ես ամերիկացիներից, և մեր լավ և մեր վատ կողմերով… բնական ա իդեալական ոչ մի ազգ չկա

Բայց վերադառնանք մեր հայկական դաստիարակությանը, տեսնենք ինչն ա ճիշտ ինչն ա սխալ… Մինչև էդ ուզում եմ շեշտեմ, որ Հայաստանս ու հայերս էնքան են փոխվել… Նախ սկսենք երեխեքի դաստիարակությունից: Երբ մենք փոքր էինք մեծ տարբերություն էր դրվում երեխա ու մեծի մեջ, մեծերին հարգում էինք, մեծերին չէինք ընդհատում, երբ խոսում էին, մեծերի հետ սեղան չէինք նստում քեֆերին, եթե տեղ չէր լինում, եթե մեծերը ընկերներով հավաքվում էին, մենք գնում էինք մեր սենյակ՝ խաղում մեր տիկնիկներով, ու մեզ չէր էլ հետաքրքրում, թե ինչ «մեծական թեմաներով են խոսում»: Հիմա հակառակնա, երեխեն պետք ա նստի սեղանի վերին ծայրին, նույնիսկ եթե մեծ կա ոտքի վրա ա մնում աթոռի քչության դեպքում (մարդ ես պատահում ա), երեխեն եթե բան ունի ասելու կապ չունի մեծը խոսում  ա թե չէ, ինքը իրանը պետք ա ասի, մարշուտկայի մեջ եթե երեխեն որոշում ա տատիկին տեղ չտալ, իրա ծնողը իրան չի բրդում, որ մարդուն տեղ տա… էդ առումներով երեխեն մեծ ա, անհատ ա, լավ, թող տենց լինի… ստեղ համենայն դեպս դեռ դրան չեն հասել… Հայաստանում կոմպով խաղալուց տղական կռիվ կռիվ խաղերը բա ոնց պետք ա տղես տղավարի խաղեր խաղա, էդ իմաստն են կրում, ստեղ բոլոր խաղերի վրա տարիքի համապատասխանություն ա գրած ու շատ ծնողներ դրան հետևում են… ասենք եթե կրակել, սպանել կա, սկսում են խաղալ տասներկու տասներեք տարեկանից…

Բայց մի կողմից էլ նայում ես ու ասում, բայց ինչ կապ ունի դաստիարակությունը… ամառները, որ բախտավորվում եմ մարշուտկաներից օգտվել ապշում եմ մարդկանց մտածելակերպի վրա… մի անգամ տատիկ բարձրացավ, սաղ տղեքը պինդ նստեցին տեղները չկանգնեցին տատիկը նստի, ես տեղ տվեցի, կանգնեցի… դրանից հետո մեկը իջավ, ես նստեցի ու էդ կանգառում մի տղա նստեց, էն մյուս տղեն իրան էն կողմ տարավ, որ իր «եղբորը տեղ տա»: Ստեղ ավտոբուսներում էդ մարդկանց համար հատուկ տեղ կա, ու կոնկրետ իմ քաղաքում մարդիկ գոնե մի երկու տեղը պահում են կալյասկայով ու մեծ մարդկանց համար, ուզում ա ավտոբուսը ճղվի ուսանողների լիքությամբ, մարդիկ ըտե չեն նստում, ստեղ հո մեծին հարգելու դաստիարակություն չեն տալիս ոնց որ Հայաստանում: Շատ երկար ստացվեց, էլի օրինակներ ունեմ շատ… Բայց հարցը մնաց նույնը… Դաստիարակությու՞ն թե՞ բարձիթողի վիճակ

Advertisements

From → Ուրիշ

3 Comments
  1. Գայանե permalink

    Ապրես, լավ նյութ էր Տաթ ջան:Իրոք հիմա արժեքների փոխվելու հետ, փոխվել է դաստիարակության ճիշտ և սխալ դրվածքների ըմբռնումը:
    Հիմա ինչ-որ աննկատ քաոս կա, չես հասկանում,թե երբ է վերջը լինելու:
    Բոլոր ասացվածքների միախառնվածության վերնասահմանն է, թացն ու
    չորը խառնվել են իրար,հաստն ու բարակը մի հաշիվ է…և այլն, և այլն:
    Մի լավ միտք կա մեջս մարդկային որակումների մասին,դա էլ մի ուրիշ
    առիթով:

  2. Մարի permalink

    Տաթ ջան, ընտիր ես գրում. կարոտել եմ քեզ շա~տ

  3. Lilit permalink

    So figure it out and let’s go!

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: