Skip to content

Բլոգերների մասին

November 15, 2010

Ես բլոգեր չեմ (հայկական իմաստով):

Սկսեմ նրանից թե ինչ ա նշանակում բլոգեր: Բլոգերը նշանակում ա մի մարդ, որը բլոգ ա անում, այսինքն փոստեր ա դնում իր բլոգում: Հայաստանում բլոգեր բառի իմաստը լրիվ փոխել են ու դարձրել են բիզնեսմեն կամ հայտնիության չափանիշ: Նշեմ հարգելի հայրենակիցներիս, որ եթե մեզ մոտ բլոգի բումը տեղի է ունեցել մի երկու տարի առաջ, ապա այստեղ բլոգի բումը իննսունյոթ թվին էր, ի տո ուրիշ տեսակ բում: Բլոգը սկզբից հայտնի էր որպես անձնական վեբ օրագիր, հետո գրավեց գովազդողների, սեփական բիզնեսով զբաղվողների ու տարբեր հետաքրքրությունների տեր մարդկանց ուշադրությունը: Հայաստանում բլոգը վեբ օրագիր էր, կամ ընդհանրապես անհայտ մի երևույթ էր մինչև ԲԼՈԳՈՍՖԵՐԱ ճաճանչափայլ բառի ի հայտ գալը: Չգիտես ինչի բոլորի լոգոն ա դարձել բլոգոսֆերա բառը, բայց նայում ես էդ սֆերային տեսնում ես, որ դատարկություն ա: Նայում ես ժուրնալիստների բլոգերին, տեսնում ես որ կեսից շատը նույնիսկ չեն հասկանում, որ նորմալ մարդիկ ծիծաղում են իրանց գրածների վրա…. Իրոք, ես հայկական բլոգերից հետևում եմ մի երկու երեք հոգու (իմ բլոգ լոգերում նույնիսկ ոչ բոլորին): Ուզում եմ ընդամենը ասել, որ բլոգ ունենալը, բիզնես ունենալ չի, շատերը դա ուղղակի խառնում են… դա հոբբի ա, որ մարդիկ մի բան գրում են, որ մյուս մարդիկ, որ կիսում են նույն հետաքրքրությունները, կարդան իրենց փոստերը, ու ոչ թե անկապ բառեր են շարում իրար կողք, որ հանկարծ բլոգի հետևորդները չքչանան: Իսկ ամենածիծաղելին, որ մարդիկ դա ահավոր լուրջ են ընդունում, բլոգոսֆերա են ուզում զարգացնեն, ու դրան նպաստում ա վարչապետը, որ էլի բլոգ ունի հահահա: Իրոք ծիծաղելի ա: Մի քիչ էլ ամոթ….

Advertisements

From → Ուրիշ

12 Comments
  1. Lilit permalink

    Ակլամբոստի ջան, դու դեռ չգիտես, որ հատուկ հաղորդում կա` բլոգների մասին են խոսում, տարբեր բլոգերների գրառումներից, թե ով ժամը քանիսինա քնում, արթնանում, ինչա ուտում և այլն….

    • լոլ մի օր հայրենի տանս բախտ ունեցա նայելու, չգիտեմ ինչ ժուռնալիստի մասին էին պատմում, ու էդ աղջիկը մենակ էն էր որ ասում էր, «ես հասարակ Հայաստանի քաղաքացի եմ»: Երևում ա ժուռնալիստիկայի դեպարտամենտի դաստիարակությունը հասարակ քաղաքացի լինելն ա: Ռոդինա՝ մոյ դոմ ա ժուռնալիստ՝ օբիչբիյ գռաժդանին:

      • Lusine Barseghyan permalink

        Համ համաձայն եմ համ էլ չէ… Բլոգոսֆեռան գրական աշխարհի մենաշնորը չէ, ով էլ ուզենա կարող է բլոգգեր լինել, հարց է թե ինչ տիպի բլոգգեր, այ դա ուրիշ բան… Բլոգգինգը փիլիսոփայություն է, մարդը բլոգգեր կարող է լինել նաև առանց բլոգ վարելու և հակառակը, բայց եթե նայենք ավելի իրական, ուղղակի կա որոշակի ստորաբաժանումներ, ասենք անհատ բլոգգեր, պրոֆեսիոնալ բլոգգեր, կոմերցիոն ու էլի շատ տիպեր։ Ինչևէ, այն մարդը, որը բլոգ է բացում մենակ փող աշխատելու համար երկար չի դիմանա…
        Հիմա անցնենք անհամաձայնությանս… չեմ կարծում որ իրավունք ունեք էսպես արտահայտվել մի մարդու մասին ու չեք ճանաչում։ Ինչու՞ եմ սա շեշտում, ուղղակի շատ լավ գիտեմ այդ “ՀՀ հասարակ քաղաքացուն” ու նաև գիտեմ թե նա իրենից ինչ արժեք է ներկայացնում, չեմ ուզում Բլանշի /Շուշան Հարությունյան/ գովաբանությամբ զբաղվեմ, ուղղակի սիրուն չի, որ մարդուն առանց իմանալու էսպես գրում եք… Նույն Բլանշից շատ ու շատ բլոգգերներ դեռ պետք է երկար սովորեն թե ինչ է նշանակում բլոգգինգ, իսկ ժուռնալիստության մասին չեմ էլ խոսում…
        Ինչևէ, ավել պակասի համար կներեք…

        • Շնորհակալ եմ ձեր կոմենտի համար: Դուք լրիվ իրավացի եք, ինչպես և բոլորը:
          Կներեք, ես այդ մարդուն բացարձակ չեմ ճանաչում, բայց ճանաչում եմ իմ բոլոր իրավունքները… արտահայտում եմ այն, ինչ մտածում եմ և մտածում եմ այն, ինչ ճիշտ եմ համարում: Ինչպես հասկացա, դուք այնքան լավ եք ճանաչում տվյալ անձին, որ նրա ասած բառերն անգիր գիտեք: Համենայն դեպս, ես ոչ մեկին չեմ վատաբանում, ուղղակի շատ ծիծաղելի հաղորդում էր ինձ համար… ավելի շուտ լացելու, որ մեջը դատարկություն տեսա, ուրիշ ոչինչ…. ինչևէ, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, և դուք ձեր ձևավորված կարծիքի համար բացարձակ պատասխանատու չեք 🙂

  2. Գայանե permalink

    Տաթ ջան, ինչու? չեք ընդունում այն փաստը, որ բլոգային աշխատանքները
    հնարավոր է էվոլյուցիայի են ենթարկվել:Այժմ այս ձևով են աշխատելու/քո ասած բիզնես մակարդակի/:

    • Էլի որ էվոլուցիայի են ենթարկվել, բայց դա չի նշանակում որ օդնոկլասնիկներից հոգնած մի երկու անբան գալու են ու դառնան կարկառուն բառ բլոգոսֆերայի ներկայացուցիչ: Եթե մարդիկ երկու մատով կարում են ստեղնաշարի վրա աշխատել ու ինտերնետ մտնել, դա չի նշանակում, որ նրանք կարող են «բիզնես» անել օնլայն: Դա, ասեմ էդքան էլ հեշտ բան չի, նույնիսկ այստեղ ԱՄՆ-ում, երբ կարող ես ամազոնով ու գուգլով տասնյակ դոլարներ վաստակել օրական, եթե բլոգդ շատ են կարդում ու սեղմում են իրանց կոճակներին…. ամեն ինչ էդքան իրական չի, ինչքան թվում ա: Մարդիկ մի քիչ խելքի պակաս ունեն… դա ա ինձ ծիծաղացնում… որ բառ են լսել, բայց չգիտեն ինչ են անում

      • Գայանե permalink

        վաաաայ, աղջիկ ջան: Իսկականից լեզվաբան ես 😀

        • էդ գիտեմ 🙂 դու ինձ ասա համամի՞տ ես հետս, թե՞ չէ, դու ինքդ ես շատ բլոգերի հետևում:

  3. Լուսինե Բարսեղյան և Տաթևիկ (aklambosti) ջան, կարծում եմ էտ հաղորդումը այդքան չկա, որ իմ կողմից շատ սիրված ու շատ հարգված երկու անձնավորություններ իրար հետ վիճեն: Դուք

  4. Գայանե permalink

    Ես բլոգ չունեմ,բայց բլոգասեր եմ: Ընթերցում եմ/ եթե սխալ չի լինի/
    գրեթե բոլոր հայկական բլոգները: Ամեն մեկի մեջ տեսնում եմ յուրօրինակություն;հետաքրքրվում եմ անկախ- ազատ թեմաներ պարունակող
    բլոգներով: Բնական է;ով ինչի մասին կուզի, ինչ ձևով կուզի թող գրի:
    Բայց ասեմ/որպես ազատ ընթերցող/ հոգնեցնում են միատարր,նույնաբնույթ,
    քաղաքական թեմաները……. Հարգելի բլոգերներ աշխատեք համերաշխ, ակտիվ
    ընթերցեք և նույնքան ակտիվ կատարեք մեկնաբանություններ:
    Ձեր հավատարիմ ընթերցող: 🙂

    • Իմ շա~տ սիրելի Գայանե ջան: Բոլոր հայկական բլոգները հաստատ չես էլ հասցնի կարդալ /իհարկե չես էլ ուզենա/, բայց շատ համաձայն եմ քեզ հետ
      /ինչպես միշտ/:
      Նաև համաձայն եմ Ակլամբոստիի հետ, իր բերած օրինակների և առհասարակ իր բոլոր մտքերի հետ. երանի Հայաստանում նման մարդիկ գոնե մի քանիսը գտնվեին, որոնք արտահայտում են սեփական դատողությունը, ունեն յուրահատուկ մտքեր, գրում են փաստերի հիման վրա և ոչ թե կողքից լսած ինչ-որ դատողություններ են անում: Ես գնահատում եմ հենց դա, երբ մարդ գրում է այն ինչ ուզում է, և ոչ թե գրում է այն, ինչը մոդա է կամ էլ կարդացվում և ընկալվում է մի քանիսի կողմից:
      Ախր շատ եք լավը է~:

  5. վայ միամիտ միտքս կիսատ մնաց :), կարծում եմ, որ Դուք երկուսդ էլ վեր եք էտ ամեն ինչից: Էրեխեք ջան դուք շատ լավն եք 😉

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: