Skip to content

Լավի և վատի պարադոքս

November 10, 2010

Խնդիր՝

Եթե ամեն ինչ լավ է, երբ մենք ուրախ ենք, և ամեն ինչ վատ է, երբ մենք տխուր ենք, իրականում* ամեն ինչ լա՞վ է, թե՞ վատ:

Լուծում՝

Եթե իրականում ոչ լավ է, ոչ վատ, ուրեմն նորմալ է: Նույնը այլ կերպ ասած. եթե իրականում միշտ նորմալ է, ապա երբեք լավ չէ և երբեք վատ չէ: Եթե երբեք վատ չէ ու երբեք լավ չէ, ապա և՛ լավ է, և՛ վատ: Եթե իրականում և՛ լավ է, և՛ վատ, ապա երբ մենք ուրախ ենք, ապա ամեն ինչ չէ, որ լավ է, և երբ մենք տխուր ենք, ապա ամեն ինչ չէ, որ վատ է:

Պատասխան՝

Ամեն ինչ լավ է, երբ մենք ուրախ ենք, և ամեն ինչ վատ է, երբ մենք տխուր ենք = ամեն ինչ չէ, որ լավ է, երբ մենք ուրախ ենք, ամեն ինչ չէ, որ վատ է, երբ մենք տխուր ենք:

 

*«Երբ մենք ուրախ ենք» ասելով՝ հասկանում ենք դրական տրամադրությունը, երբ ամեն ինչ կախվածության մեջ է սկսում գտնվել մեր տրամադրությունից: Մենք ուրախ ենք, երբ մեզ մոտ ամեն ինչ ստացվում է, կամ երջանիկ ենք: Նույնը վերաբերում է նաև «երբ մենք տխուր ենք արտահայտությանը»: Իրականությունը իրական չէ, երբ մենք սուբյեկտիվ տրամադրության տակ ենք (ուրախ կամ տխուր, երբ մեզ թվում է, թե ամեն ինչ լավ է կամ վատ):

 

Հույս ունեմ բացատրեցի… փիլիսոփա օր էր էսօր :Ճ

Advertisements

From → Ուրիշ

4 Comments
  1. Գայանե permalink

    Տաթ ջան, այդպես էլ չհասկացա, գրելու պահին ուրախ էիր, թե տխուր:
    Աչքիս դու փիլիսոփա ես դառնալու 🙂

    • չէ, ոչ ուրախ էի, ոչ տխուր, դասի ժամանակ վերացական մտքեր էին, եկան գլխիս մեջ:

      • Lilit permalink

        Տաթ, բայց ասեմ, որ շատ էլ լավ մտքեր են գալիս քո մոտ դասի ժամանակ.;Ճ

  2. Տաթև ջան գլուխս պտտվեց, սաաաաղ խառնեցի իրար 😀 😀

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: