Skip to content

Մի թուրք աղջկա պատմություն

November 5, 2010

Ընկերուհիներիցս մեկը մի թուրքի հետ ա ապրում ու միշտ իրանից բողոքներ եմ լսում:

Մի օր, երբ հավաքված էինք ընկերներով ու խոսում էինք, խոսքը գնաց էդ աղջկանից ու թե ինչպես ա ինքը իրա ընկերոջ լվացքն անում, իրա համար գնում խանութ, հաց սարքում, տները մաքրում և այլն: Բոլորը ծիծաղեցին, սկսեցին էդ աղջկան ձեռք առնել (ու դրանից հետո օֆիսմեյթիս կինը օֆիսմեյթիս ձեռ ա առնում, որ չի թողնում իրան իրա ներքնաշորերը լվանա, քանի որ դրանից գերագույն հաճույք չկա ուրիշի կեղտոտ ներքնաշորերը ձեռք տալ): Ես էլ հետները լիաթոք ծիծաղում էի ու ձեռ առնում էդ աղջկա անինքնասիրության չափը…. հետո մի պահ կանգ առա… ասեցի թուրքի վրա ենք ծիծաղում… Հայաստանում նույն վիճակն ա, ի՞նչ եմ ծիծաղում…. թե՞ նորմալ կյանքով եմ ապրում ու մոռացել եմ թե ոնց ա ամեն դրվածք, ու դեպի լավ փոխվելու փոխարեն, ամեն ամառ տուն գնալուց ավելի եմ նեղվում ու սիրտս կախ հետ գալիս «դեմոկրատ» էս երկիրը….

Մտքիս մի հայ տղայի խոսքեր են հիմա… մի քանի օր առաջ էինք հենց էս մասին խոսում. «Էն կինը, ով որ իրան թույլ կտա նստել, իսկ ամուսինը ամանները լվա, ախմախագույնն ա»…

Կներեք, երևի Հայաստանից ու Թուրքիայից դուրս բոլորն էլ ախմախագույն են, որ տղամարդկության չափորոշիչներից մեկը աման չլվալ ու մեկը մեկին չօգնելն ա: Թուրքերի հետ ոտք մեկնելը հեշտ ա…. իսկ քաղաքակիրթ ու ընդհանրապես կիրթ մարդկանց հե՞տ….

Հաջորդ փոստի միտք ծագեց….

Advertisements

From → Ուրիշ

10 Comments
  1. Lilit permalink

    Փաստորեն Ամերիկայում էլ են ուրիշների ընտանիքի դրվածքը քննարկման նյութ սարքում.:Դ
    Իսկ մեր հայ տղաները երկու տիպն էլ կա, բայց քո նշած տիպի տղաներին ես սրտանց ուկրաինացի կամ ռուս կին եմ ցանկանում:Դ:Դ

  2. Գայանե permalink

    Տաթև, նախ, հիմա բոլորն էլ ավտոմատ լվացքի մեքենաներ ունեն, հետո էլ Եվրոպան ունի իր պատմական նախադրյալները, Ասիան` իր:Դրանից էլ ձևավորվել են իրենց ազգային մենթալիտետները:Ձեր վրդովմունքի մեջ
    իրականություն կա, բայց դա չի նշանակում ,որ մեր տղամարդիկ զիջում են
    եվրոպացի կամ ամերիկացի դոդոշներին:

    • էլի որ ունեն, տեխնոլոգիաները համենայն դեպս ոչ մի բան չեն փոխել իմ կարծիքով… Հենց էդ ա, եթե ասիականություններ կան մեջներս ու լավն ենք տեսնում, ճիշտ չի ասել, դե Ասիա ենք էլի մեկա ու տենց դոփել տեղներումս կամ ավելի հետ գնալ… Ասիայում, ի դեպ շատ բաներ շատ ուրիշ են, մենք Պարսկաստան, Արաբիա ու էդպիսի ասիական երկրների ենք հետևում: Նորից, կարող ենք ասել, մոտիկ երկրներ եմ մեզ… բայց ինչի՞… մենք մուսուլման ե՞նք: շատ մարդիկ փոխվելու կամ իրենց մտածելակերպը փոխելու խիստ կարիք ունեն….
      Բայց ես միշտ ասել եմ մարդ էլ կա մարդ էլ…. ամեն տեղ էլ լավին էլ վատին էլ կգտնես… դա չի նշանակում, որ պետք ա քոնին պաշտես, ուրիշներից զզվես, կամ հակառակը, պետք ա միշտ ռեալ լինել…

  3. Ափսոս կոմենտների վրա like չկա դրված, թե չէ Գայանեի կոմենտին մի 100 անգամ ամենաքիչը like էի տվել: Խորին հարգանքներս…

  4. Գայանե permalink

    Տաթև,ջան ու հազար ջան,/ջանի հայկական բառը հոգյակս/ դու մեղավոր չես
    քո ձևավորված կարծիքի համար ,իրոք, ահավոր երիտասարդներ կան…..
    քիչ կարդացած,մեծերի ու կանանց նկատմամբ անհարգալից,աննպատակ
    օր սպանող ,քցող,քծնող և այլն, և այլն:Բայց դրանք մոդիֆիկացված հատկանիշներ են,որոնք ներկայիս միջավայրի արդյունք են: Դրանք ծնվել են կրթության , անաշխատության,անհավասարության, անարդարության քաոսի
    պատճառով:Եթե մեր տղաներին ու տղամարդկանց էլ ոսկե սկուտեղով օրենք,
    իրավական հավասարություն,աշխատանքի ընտրություն,բնակարանի, ուրիշ
    անշարժ գույքի հասանելիություն տային , ինչպես ճկուն գործող համակարգով
    տալիս են ԱՄՆ-ում, Եվրոպայում, ապա ՂՈՒՐԲԱՆՍ էին եղել մյուս ազգերի տղամարդիկ:

    • շատ իմաստուն խոսքեր…

      • ըհը, դրա համար լոսի հայերը հայկական իդեալական ներկայացուցիչներ են :Ճ
        ոչ մի բան կապ չունի, դա ընդամենը մարդու ընտրությունն ա ու դաստիարակությունը:
        Էլի եմ ասում ես չեմ ասում ԲՈԼՈՐՆ են վատ, կարիք չկա պաշտապանելու, ես բավականին հայրենասեր ու ազգասեր մարդ եմ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: