Skip to content

Մարդկային գեղեցկություն

October 24, 2010

Մարդկային գեղեցկությունը գիտեմ, որ մենակ արտաքինը չի: Բայց երբ որ ասում ես սիրուն մարդ, միանգամից պատկերացնում ես արտաքնապես սիրունին: Համոզված եմ, որ սիրուն մարդ աղջիկ կամ տղա պատկերացնելիս մի դեմք ես պատկերացնում, կոկիկ, մաքուր դեմք, մազերը սիրուն հարդարված, կոկիկ հագնված, իրա մասին հոգ տարած, ու սիրուն դիմագծերով բնականաբար:

Մարդկային գեղեցկությունը բնականաբար անարատից բացի սարքովի էլ ա լինում: Օրինակ դիմահարդարված դեմք, ճաշակով հագուստ, ճաշակով զարդեր, կոշիկներ…

Մարդ կարող ա գեղեցիկ չըլնի, բայց մի հատ նենց սիրուն աստղ ունենա, որ չկարանաս բացատրես ինչի սիրտդ իրան կպավ, կամ ինչի էդ դեմքը մեջդ տպավորվեց: Կամ հակառակը տեսնում ես մարդ սիրուն դեմք ա, բայց ինչ որ մի բան էն չի, մի տեսակ էդ մարդը անշուք ա, բացատրություն չես կարում տաս թե ինչի: Մեկ էլ մի տեսակ էլ կա, մարդը կարա ըլնի գեշ, ու կներեք, բայց դրա դեմ շատ բան չես կարա անես:Ճ

Ինչի եմ պարզը գրում… որովհետև մարդկային գեղեցկության գնահատականները տարբեր են: Հայկական գեղեցկությունը (աղջիկների համար) ամերիկյանի համար անսովոր ա, որովհետև մեր աղջիկները ԱՉՔԵՐ ունեն ամբողջ երեսով մեկ, արտահայտիչ: Հայկական ճաշակի մասին չեմ խոսում, մենք երևի աշխարհում ամենաշատն ենք հետևում մեզ: Ստեղ ճաշակ ասած բառը շատ հազվադեպ ա պատահում… մարդիկ պճնվում զարդարվում են, նայում ես ոչ մի արտառոց բան չես տեսնում, բայց հլը գնա հայկական հարսանիք, տես ինչ սիրուն են է մեր աղջիկները: Հայկական տղեքի սիրունության մասին բան չեմ ասում (մի քիչ տղեքի գեղեցկությունից չեմ հասկանում), բայց էն որ մերոնք հագնվել, իրանց հետևել գիտեն, էդ փաստ ա (խոսքս գնում ա նոռմալների մասին, շատ կներեք բայց քյարթուները մեկ էլ իրանց տղա ըլնելը շեշտողները շարքից դուրս են): Ստեղ մերոնց նման ճաշակով, սիրուն հագնվողներին ասում են գեյ: Չգիտեմ ինչի… բայց ստեղի տղեքը հիմնականում մազերը չեն սանրում, «բախտը» բացել չգիտեն :Ճ Ու պարտադիր դասի գալուց, կտորի էն բամբակի սպորտային շալվար կամ շորտիկ են հագնում… լավ չի :Ճ հահահա

Աչքս կարոտում ա էն նորմալ հայկական մասսային: Էն որ մտնում ես կաֆե (իհարկե ոչ օպերայի մեղեդին) ու սիրուն սիրուն դեմքերի ես նայում….

Սիրուն ազգ ենք էլի …

Advertisements

From → Ուրիշ

2 Comments
  1. Lilit permalink

    ayo!

  2. Gayane permalink

    Տաթ ջան,բայց իսկապես մեր հայերը շատ սիրուն աչքեր ունեն:
    Եվ ընդհանրապես իրուն ազգ ենք:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: