Skip to content

Սիրտ

October 15, 2010

Իրան առաջին օրվանից տարօրինակ էի համարում: Միշտ կամաց էր խոսում, բայց խելացի մտքեր ուներ: Շարադրություն չէր կարում գրեր: Չէի սիրում, որ ինձ նամակ էր գրում ու սկսում էր «հեյ» բառով… Վերջերս ստուգում էր՝ օֆիսում էի թե չէ…

Պարզվեց ուզում էր ընդամենը խոսար: Ընդամենը ասեր, թե ինչքան ա սիրում էդ աղջկան… ու կյանքիս մեջ առաջին անգամ տեսա ջահել լացող տղա: Դրանից ահավոր բան չկա… չգիտես գլուխդ որ պատով տաս, որովհետև ահավոր ճնշում ա: Ոնց որ զգաս, որ անապահով ա ամեն ինչ ու անպաշտպան, եթե տղան ա լացում… իսկ ինչի ա լացում… սիրում ա… ինչի ա եկել հենց ինձ մոտ… ուրիշ մարդ չունի, մենակ ես՝ իրա խեղճ ու կրակ դասատուն…

ու էդ պահին ես հասկանում, թե ինչքան բարեսիրտ կարա ըլնի մարդը, երբ իրան տրորեն, բայց ինքը դեռ սիրի ու չիմանա ինչ անի… որովհետև էդ աղջկան սիրում ա, իրա համար մատանի էր առել, առաջարկություն էր արել….

Հիմա իրան ամենից շատ եմ սիրում… որպես մարդ… իսկ ինձնից զզվում եմ, որովհետև ոչ մի բան էլ չկարացա անեմ, ոչնչով էդ մարդուն չօգնեցի… ընդամենը հետը նստեցի ու զգացի իմ սեփական խղճուկ գոյությունը….

Advertisements

From → Ուրիշ

5 Comments
  1. Gayane permalink

    Voch mi angam el chem yndunel ayn pasty,erb txamardy ir zgacmunqnery qnnarkman nyut e daedznum.

    • Զգացմունքները արտահայտելու մեջ վատ բան չկա, այ մարդուն թող քննարկման նյութ չդարձնեն: Ես երբեք ինձ թույլ չտվեցի էդ աղջկա հասցեին ինչ որ բան ասեի: Իսկ ինքը էդ աղջկա թեկուզ մի խոսքը, թեկուզ մի արարքը չքննարկեց… այ էդ գովելի ա…

  2. Տաթև ջան էտ առաջին հայացքիցա թվում թե բան չես արել: Բայց իրականում շատ մեծ բան ես արել: Գիտես երբեմն մարդուն պետքա մեկը, որը իրեն կլսի, մարդուն երբեմն պետքա գալիս բացել սիրտը մեկի առաջ, թեթևանալ: Ես համոզված եմ, որ էտ տղան համարումա, որ դու շատ մեծ բան ես արել:
    Հա մեկել մի բան, եթե տղայա, եթե ուժեղ սեռա, դա չի նշանակում, որ չի կարա զգացմունք ունենա, որ չի կարա ցավ ապրի և որ կիսվելու կարիք չի զգում: Եվ երջանիկա էն տղեն (և իմիջայլոց դա առողջարարա), որ կարողանումա լաց լինել: Նախանձել կարելիա 🙂

    • Ես էլ միշտ նախանձել եմ նրանց, ովքեր մի ստից բանից չեն սկսում զռռալ 🙂 հահա

  3. հլը ժպտացեք ։)
    Ապրեք…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: