Skip to content

Թե ինչպես մարդու մեջ արթնացավ նախանձը

September 29, 2010

Էսօր մտքիս մեջ էլի փիլիսոփայում էի, փորձում հասկանալ, թե որտեղից ա գալիս նախանձը: Հետաքրքիր հայտնագործություն արեցի:

Ինչն ա մեզ՝ հայերիս բնորոշ: Էն ա, որ հայերի մեջ փոքրուց սրսկում են համեմատությունը: Իմ ծնողները փառք Աստծո դա շատ քիչ են արել, թե չէ հիմա ես էլ երևի նախանձ կմեռնեի:

Պրոբլեմն էն ա, որ շատ ծնողներ չեն հասկանում, որ իրանց երեխեքին համեմատելով ուրիշների հետ, իրանց մեջ մրցակցություն ու ցածր ինքնագնահատականի պոտենցիալ են արթնացնում: Օրինակ եթե երեխան դպրոցում չորս ա ստանում ու գալիս տուն, ծնողն էլ ասում ա, ո՞նց դու չես ամաչու՞մ, ուրեմն էսինչը հինգ ստանա դու չո՞րս: Շատ անգամ էլ լսած կըլնենք. «Ուրեմն իմ տղեն պտի չորս ստանա, դեբիլ հարևան Սաքոյի տղեն հի՞նգ» (էս օրինակ էր, մենք հարևան Սաքո չունենք, չենք ունեցել): Ու էդ երեխեն սկսում ա մտածել… բայց չէ՞ որ ես փորձում եմ հինգ ստանամ, ուրեմն ես դեբիլ եմ, ես երևի չեմ կարում լավ սովորեմ, դրա համար պապան էսօր վրես գոռաց: Զզվում եմ հարևան Սաքոյի տղուց: Հիմա իրա հերը իմ հորը վերևից կնայի, որովհետև իրա տղեն խելացի ա ես դեբիլ: Արդեն պարզ ա ինչ ճնշում ա երեխու համար: Ու տենց ամեն ինչում իրանք փորձում են տեսնել ուրիշներին, որ իրանցից մի բան ավել ունեն, կամ իրանցից շատ գովասանք ստացան ,ու իրանց ենթագիտակցության մեջ նստած ա արդեն լինում, որ իրանք պետք ա ամենալավն ըլնեն, ու որ չեն լինում, ընկճվում են, ատում ամենալավին:

Ինձ թվում ա դրա համար մարդիկ արդեն հասել են էն մակարդակի, որ դիմացինին տրորելով են փորձում իրանց լավը լինելը պրոպագանդել: Նույնիսկ ուսանողներն են ընդունակ եսիմ ինչերի, կոլեգաները, շեֆերը…. ու դա նրանից ա, որ բոլորի մոտ դեռ ենթագիտակցության մեջ նստած ա, որ հնարավոր չի իրանցից լավ ինչ որ մեկը լինի, թեկուզ և ես երկուսներ եմ ստացել, մեկա սաղ հարևան Սաքոյի տղու մեղքն էր:

Սրան հաջորդում ա մարդկանց մի ուրիշ տեսակը, որ էլի ծնողների սխալ դաստիարակությունից ա գալիս: Էն, որ երկուս են ստանում, դասատուն ա մեղավոր, կռվի մեջ են ընկնում գոռում եմ պապաաաաա, էս սրան ասաաա, ինձ ասեցցցց, ու ոռնում են գայլուկի պես, պապաներն էլ մերսեդեսներով վազզզզոումմմ են ինքնակորույս, որ իրանց երեխուն փրկեննն, իրան ասելլլ եննն…. ու էդ երեխեքը ընդհանրապես մեծանում են առանց եսի, ու դե չասեմ իրանց նախանձները ինչերի կարան բերեն, մարդ կարան կործանեն ուղղակի…

Մի խոսքով, ճիշտ ա առանց համեմատության լավն ու վատը չես հասկանա, հնարավոր չի ուղղակի առանց համեմատության, բայց մարդիկ պետք ա բավարարվեն իրանց ունեցածով իրանց մարդ լինելով, ու տենց աշխարհը ուտոպիա կըլնի:)

բաթըմլայն: կարգին ծնողը լավ բան ա էլի:

Advertisements

From → Ուրիշ

11 Comments
  1. էլի ես permalink

    Արդյունքում գնում ես համալսարան, ու երբ դասի ժամանակ մի միտք ես արտահայտում, էն մեջների ամենադոդը ասում ա “էտ ես վաղոււււց գիտեի”:
    Ու դու սկսում ես հասկանալ, որ մանկապարտեզ ես հաճախում:

    • Էլի ես ջան, չգիտեմ հիմա գայանեն ես, թե նոր մարդ ես, բայց ասեմ….զզվում եմ մեր հայկական ակադեմիայիցցցցցց

  2. Gayane permalink

    Տաթև ջան, շատ հնարավոր է ,որ այդ միտքը իրոք իրենք իմացել են………..
    Երբեք մի մտածիր,որ ուրիշները հասկանում են ,որ իրենք նախանձ են;
    Քո գրվածքի մեջ պետք է նշեիր ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ,այլ ոչ թե համեմատուտյուն:Համեմետությունը անհրաժեշտ բան է;

    • ճիշտ ա, բայց մրցակցությունը կարա լավ բանի բերի: օրինակ ես միշտ մրցել եմ, որ լավից էլ լավը ըլնեմ, դրա համար սենց ամենալավն եմ, հահահահահա :Ճ

  3. Էլի ես permalink

    Gayane, bayc du VERJN ES

  4. Տաթ,, ես էլ ունեմ նման մի գրառում,, :Ճ:Ճ քոնից ուղիղ 2 ամիս հետո եմ գրել,,,, որ հավես անես,, կարդա,, ,,
    Հ.Գ. մենք իրար նման ենք մտածում::Ճ:Ճ:Ճ http://hasmik-77.blogspot.com/2010/11/blog-post_12.html

    • ուղղակի ես քո պես սիրուն հայերենով չեմ կարում շարադրեմ 🙂
      Լավ էր Հաս, էդ լավ ա որ ինձ պես ես մտածում, ուրեմն կարգին մարդ ես :Ճ էս էլ քո պոստին համարժեք նախադասություն (բայց իրոք տենց եմ մտածում):) հահա

Trackbacks & Pingbacks

  1. Ես « Մի Ակլամբոստի Բլոգ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: